Ինչ էլ անեք, Գրեգ Հեֆլիին չհարցնեք, թե ինչպես է անցկացրել ամառային արձակուրդը, քանի որ հաստա՛տ չիցանկանա խոսել այդ մասին։ Նոր ուսումնական տարում Գրեգը ուզում է հետևում թողնել անցած երեք ամիսները… և մասնավորապես՝ մի իրադարձություն: Ի դժբախտություն Գրեգի՝ նրա ավագ եղբայրը՝ Ռոդրիկը, գիտի այդ միջադեպի մասին: Բայց գաղտնիքներըբացահայտվելու հատկություն ունեն, հատկապես, երբ օրագիր կա: «Ռոդրիկի սխրանքները» պատմում է, թե ինչպես է Գրեգը փորձում հաղթահարել միջնակարգ դպրոցի վտանգները, աղջիկների վրա տպավորություն գործել և խուսափել դպրոցական հանդեսներին մասնակցելուց: Բայց Գրեգիամենակարևոր խնդիրն իր գաղտնիքը պաշտպանելն է: Պատկերներով լի, հիասքանչ վեպ: Goodreads
Պապիկն ասում է, որ վերջին ամրակետն աշխարհի ամենագեղեցիկ վայրն է։ Օվկիանոսի մյուս ափին է, սառցե լեռների և անհատակ լճերի միջև: Այնտեղ վայրի կենդանիներ են ապրում, որոնք քեզ կուտեն, եթե զգույշ չլինես: Ամռանն էլ տաք սոճիների բույր է տարածված ամենուր: Փոքր Արջը նախկինում չէր լսել վերջին ամրակետի մասին ու մտադիր է պապիկի հետ հասնել այնտեղ: Երկու արջերը ճամփա են ընկնում դեպի աշխարհի մյուս ծայրը։ Նրանք փնտրում են վերջին ամրակետը՝ աշխարհի վերջին անառիկ մնացած, կուսական անտառը: Բայց կգտնե՞ն հնամենի ամրակետը․ չէ՞ որ պապիկի ջահել օրերից ի վեր շատ բան է փոխվել: Կլանիչ ու հիասքանչ այս պատկերագիրքը պատմում է, թե ինչպես ենք կարոտում...
Հանճարեղ գիտնականը ստեղծում է հումանոիդ ռոբոտ՝ Էլեկտրոնիկին։ Այն փախչում է իրեն ստեղծող պրոֆեսորից, հանդիպում իր «երկվորյակին»՝ մոսկվացի դպրոցական Սերգեյ Սիրոեժկինին: Էլեկտրոնիկը դառնում է Սերգեյ Սիրոեժկինի ընկերն ու օգնականը, նրա փոխարեն գնում է դպրոց, սովորում դասերն ու կատարում հանձնարարությունները։ Էլեկտրոնիկի մասին իմանում է մաֆիան, որը որոշում է առևանգել հումանոիդին։ Այդպես էլեկտրոնիկն ու Սերյոժան հայտնվում են բազմաթիվ զավեշտալի և վտանգավոր իրավիճակներում: Խորհրդային մանկության ամենատեխնոլոգիական ռոբոտը վերադառնում է: Goodreads
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու և միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, և նրա հույսերը մարում են… մինչև առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում․ «Կղզին վտանգված է, և Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բախումների և միեղջյուրների բանակ հավաքող աներևույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում...
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում… Փոքրիկ ճամփորդություն` ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Goodreads
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են. Պեր Գուստավսոն «Ստվերաշխարհը» Երազի գիրք։ Ինչպես են հանդիպում փոքրիկ տղան ու ստվերը։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար. Ներդիրը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին: Goodreads
Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է...
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։
Փոքրիկ Մուշի, Փսփսիկի ու Լուսունիկի հետաքրքիր ճամփորդությունը երազների աշխարհում: Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը...
Փոքրիկ մարդկանց անհաղթահարելի ու հսկայական սթրեսների, նրանց կարգապահության ու դաստիարակության գաղտնիքներին նվիրված աշխատություն: Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է: Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ...
Ձախորդ Փանոս դպրոցականի օրագիր, որ դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու արժանացել Nickelodeon Kids Choice մրցանակի: Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։ Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն...