Սրամիտ, հումորային և գրավիչ. երկրորդ հավաքածուն բացահայտում է Մոեմի ամբողջ տաղանդը: Այս պիեսները հանդիսանում են անգլիական սոցիալական հումորի և մելոդրամայի իրական գլուխգործոցներ:
Դիքենսի 1854 թվականին հրապարակված վեպն է, որը հետազոտում է անգլիական հասարակությունը, ծաղրում այդ ժամանակաշրջանի սոցիալական և տնտեսական պայմանները: Դիքենսի տասներորդ վեպն է, որ առանձնանում է մյուսներին մի քանի չափանիշներով: Նախ այն հեղինակի ամենակարճ վեպն է: Երկրորդ՝ այն հրապարակվել է առանց հեղինակային նախաբանի և նկարազարդումների: Բացի այդ սա Դիքենսի միակ վեպն է, որում չկան լոնդոնյան տեսարաններ: Ամբող գործողությունը տեղի է ունենում հորինված արդյունաբերական Քոքթաուն քաղաքում, որը նման է Մանչեսթերին, բայց ավելի փոքր է:
Վեպը պատմում է ֆերմերային Բրենգուեն ընտանիքի մի քանի սերունդների ճակատագրի մասին՝ մեծ նշանակություն տալով հերոսների ներքին աշխարհին: Ստեղծագործության մեջ տեսնում ենք մի շարք անձնական հարաբերություններ, առաջին հերթին Թոմ Բրենգուինի և Լիդիա Լենսկայայի, Ուիլլի ու Աննայի, Ուրսուլայի և Սկրեբենսկու հարաբերությունները: Լոուրենսը շատ լավ գիտի, որ անձնական հարաբերությունները իրականում մեկուսացված չեն աշխարհից: Հերոսների հարաբերություններից ոչ մեկը առանձնացված չէ պատմության ընդհանուր կոնտեքստից:
Առաջին համաշխարհային պատերազմ: Առաջնագծում զոհվում են հազարավոր զինվորներ: Իսկ հեռու թիկունքում ընթանում է մեկ այլ պատերազմ՝ գաղտնի, եվրոպական հետախուզությունների չհայտարարված դիմակայությունը: Այստեղ վտանգն ավելի քիչ չէ, բայց խաղը մահվան հետ ավելի նուրբ է, քանի որ գաղտնի գործակալի հիմնական զենքն իր ուղեղն ու ռեակցիայի արագությունն է:
Էնդրյուն, ում հայրը ամբողջ կյանքում եղել է մաքսանենգ, ստիպված է լինում բռնել նույն ճանապարհը: Սակայն նման ապրելակերպե տհաճ է հերոսին, և նա այլ ելք չի տեսնում, քան խաբար տալ մաքսայիններին իր ընկերների մաքսանենգությունների մասին:
Կյանքի շրջապտույտը, հաջողությունների ու դժբախտությունների, անսպասելի հանդիպումների ու բաժանումների հերթափոխ: Կրքերի և հետաքրքրությունների, նախանձի ու ընկերության, դավաճանության ու նվիրվածության շրջապտույտ: Հոգևորական աղջիկ, ով նվիրել է իրեն երիտասարդ պոետին, արիստոկրատ, ով ով կիսվում է երիտասարդ լեդիի հանդեպ սիրո և գեղեցկուհի մատուցողուհու հանդեպ մարմնական տենչանքի միջև, հարգարժան քաղաքական գործչի կին, ով դարձել է դաժան ամուսնու զոհը. նրանցից յուրաքանչյուրը պարզապես ցանկանում է երջանիկ լինել: Ո՞վ է նրանցից երջանկանալու, իսկ ո՞վ տառապելու հավիտյան: Եվ ի՞նչ գին պետք է նրանք վճարել երազանքների իրականացման համար:
Ջեյմս Բոնդը մեկնում է Ջամայկա հետաքննելու բրիտանացի գաղտնի գործակալ Ստրենգվեիզի ու նրա քարտուղարի անհետացումը։ Շուտով Բոնդը սկսում է հասկանալ, որ ինքն էլ կարող է գաղտնի անհետանալ իր գործընկերների նման, եթե չկարողանա առաջինը պարզել այդ անհետացումները։ Հետքերն տանում են Կրեբ Կի կղզի, որի սեփականատերն է բժիշկ Նոուն։
Հարրի Մորգանը ֆլորիդացի ձկնորս է: Գումար աշխատելու համար նա համաձայնում է անօրինական ճանապարհով վիսկի տեղափոխել: Բայց ռեյսն անհաջող է ստացվում, ու նա կորցնում է ձեռքն ու նավը: Որոշ ժամանակ անց Հարրին կրկին համաձայնվում է անօրինական գործունեության. այս անգամ նա պետք է ապօրինի տեղափոխի բանկ թալանած կուբուցիների: Նա հասկանում է, որ գործի ավարտից հետո կուբացիները կսպանեն իրեն, և որոշում է առաջինը հարձակվել:
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...
Սա պատմություն է տասնյոթամյա մի աղջնակի՝ Կեթրին Մորլանդի մասին, ով տարված էր գոթական գրականությամբ: Քեթրինի հարուստ հարևանները հրավիրում են նրան միասին այցելել Բաթ: Սկզբնում աղջնակը տանջվում է ձանձրույթից, բայց շուտ նրան ծանոթացնում են մի խորհրդավոր երիտասարդի՝ Հենրի Թիլնիի, իսկ ավելի ուշ նաև նրա ընտանիքի անդամների հետ: Միաժամանակ նրա շրջապատում է հայտվում աշխույժ Իզաբելլա Փորպը, ով երազում է ամուսնանալ Կեթրինի եղբոր՝ Ջեյմսի հետ: