Չափազանց անկեղծ, բայց միաժամանակ կոպիտ վեպ է՝ հեղինակի առաջին գիրքը: Տասնվեցամյա Բրիտը հայտնվում է բարդ երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում: Նա չէր հավատում, որ հայրը կարող է այդքան ստոր քայլի գնալ՝ միակ աղջկան նետել այդ տհաճ վայրը: Առանց այդ էլ Բրիտի վիճակը բավական ծանր էր՝ մայրը կորել էր, խորդ մոր հետ հարաբերությունները շատ վատն էին, դպրոցում ամեն ինչ վատ էր: Հիմա էլ գիշերօթիկ դպրոցը… Նա պետք է հնարավորին շուտ դուրս գա այդտեղից: Նրան կարող եք օգնել նրա նման միայնակ աղջնակները, ում հետ կարելի է չամաչել ոչնչից և խոսել այն մասին, ինչն իսկապես անհանգստացնում է: Կարո՞ղ է արդյոք Բրիտը ոչ միայն...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Գիրքը թարգմանվել է աշխարհի 35 լեզուներով և ոգեշնչել է ավելի քան 5 միլիոն ընթերցողների ամբողջ աշխարհում: Այն կատարյալ ցուցում է՝ ինչպես կարելի է աշխատանքը կրքի վերածել: Կարևոր չէ՝ որքան է այդ աշխատանքը սիրելի կամ հաճելի: Գիրքը կարող է հետաքրքրություն մտցնել անգամ ամենաձանձրալի աշխատանքում:
«Էլիզաբեթ Կոստելլոն» անկեղծության հրովարտակ է: Պատմություն մի հետաքրքիր ավստրալուհի գրողի մասին, ով երբեք գոյություն չի ունեցել: Ճանաչված հանճար. նա խոսում է գրականության և արվեստի, փառքի ու հարստության, խանդի և սեքսի մասին: Հաճախ նա դառնում է չափազանց բաց, բայց ոչ երբեք ամբողջովին խելացի: Միայն մնալով Էլիզաբեթը հաճախ խիզաք քայլի է գնում. վերլուծելով սեփական կյանքը, սեփական արարքները՝ նա դառնում է ոչ միայն այլոց, այլև սեփական դատավորը: Նա փրձում է գտնել պատասխան ամենակարևոր հարցին՝ ինչ է հարկավոր մարդուն այս աշխարհում և որն է մարդու առաքելությունը:
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Պոպին իր տատիկից ժառանգություն է ստանում փոքրիկ ծաղկի խանութ փոքրիկ ծովափնյա քաղաքում: Հիասքանչ է հնչում, բայց Պոպին տանել չի կարողանում ծաղիկներ և ռոմանտիկա: Բացի այդ բոլոր նրան անպատասխանատու են համարում, ոչ ոք չի հավատում, որ նա գլուխ կհանի այդ գործից: Պոպին որոշում է վաճառել խանութը, սակայն երբ ժամանակ է ծովափնյա քաղաք, նրա վճռականությունը մարում է: Խանութը լի է գաղտնիքներով. տեղացիները հավատում են, որ այնտեղից գնված ծաղիկները հրաշքներ են գործում և երազանքներ են իրականացնում: Պոպին չի հավատում այդ ամենին, բայց շուտով նրա կյանքում սկսվում են տեղի ունենալ անբացատրելի և զարմանալի իրադարձություններ: Չլինի՞ թե ծաղիկներն իսկապես կախարդված են, թե՞ մարդիկ այնգան են...
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Վիքիպեդիա
Երիտասարդ տարիքում դու շատ հնարավորություններ ունես: Կարող ես դառնալ Էնշտեյն, կամ Մոցարտ, կամ էլ սպորտի աստղ… Տարիքի հետ «կարող եք» արտահատյությունը փոխվում են «կարո էի»-ի: Դու հասկանում ես, որ չես դարձել ոչ Էնշտեյն, ոչ Մոցարտ, ոչ էլ այլ մարդ: Իսկ ի՞նչ, եթե հասուն մարդուն, ով կյանքում ոչնչի չի հասել, հնարավորություն է տրվում ամեն ինչ նորից սկսել: Արդյո՞ք նա կրկնի իր սխալները, թե՞ հաջողության կհասնի:
40 տարի անդադար ուսումնասիրությունների արդյունքում Ռիչարդ Կոխը գտել է հիմնավոր սկզբունք, որն ընկած է այնպիսի ընկերությունների հաջողության հիմքում, ինչպիսիք են IKEA-ն, Apple-ը, BCG-ն, Honda-ն, Մակդոնալդսը և Uber-ը: Դա ՊԱՐԶԵՑՈՒՄՆ է: Գրեգ Լոկվուդի հետ նա մշակել է բիզնեսի պարզեցման մի քանի մոդել, որպեսզի բիզնեսը բարձրանա նոր մակարդակի: Այս գրքի շնորհիվ Դուք կարող եք. հասկանալ, ինչպես է պարզեցումն ազդում ընկերության արդյունավետության վրա, ընտրել պարզեցման ռազմավարություն, որը հարմար է Ձեր ընկերության համար, դարձնել Ձեր ապրանքներն ու ծառայություններն ավելի գրավիչ, գտնել նոր հնարավորություններ և շուկաներ, որոնք մինչ այդ չեք դիտարկել, վերաձևել բիզնես-գործընթացներն այնպես, որ ընկերությունը հեղափոխական աճ ունենա:
Մի անգամ գինետնում բնակություն է հաստատում նոր հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջին հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին ծանոթը։ Նրանք վիճում են Բոնսը վիրավորում է Սև Գամփռին, բայց վերջինս փրկվում է փախուստով։ Այնուհետև Բիլլիին է այցելում կույր, աղքատ Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին ստանալով նշանը որոշում է անմիջապես լքել այդ վայրը, բայց հանկարծակի մահանում է կաթվածից։ Ջիմ և նրա մայրը, որոնց Բիլլին գումար է պարտք բնակվելու համար խուզարկում են մահացած ծովայինին և նրա իրերը։ Նրա...
Վեպի գործողությունները ծավալվում են Սիեթլ քաղաքում։ Գլխավոր հերոսուհին, քոլեջի շրջանավարտ Անասթեյշա Ստիլը երկար օրերի բաժանումից հետո հիշում է Խոսե ցուցահանդեսի մասին: Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է տանել ցուցահանդես, և նա չի հրաժարվում առաջարկվող օգնությունից: Նրանք գալիս են ցուցահանդես, Քրիստիանը գնում է Անասթեյշայի բոլոր լուսանկարները։ Նրանք հաշտվում են։ Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է դառնալ նրա կինը։ էրոտիկ մելոդրամա է, անգլիացի կին գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» եռապատման երկրորդ գիրքը։ Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ «Publishers Weekly»-ի։ Վիքիպեդիա
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ… «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար...
Նրանք խաղաղում են մարդկանց կյանքերի հետ՝ շոուի անվան տակ կազմակերպելով որս մարդկանց վրա: Դինան ընկել է զոհերի մեջ պատահաբար, նա գրեթե կենդանի մնալու հնարավորություն չունի: Թվում էր՝ ավելի վատ ոչինչ չի կարող լինել: Տարօրինակ հրապուրումը Ջեյսոնով՝ որսորդներից մեկով, վերջնական փոխում է իրավիճակը: Կարո՞ղ է արդյոք զոհը սիրահարվել որսորդին: Կարո՞ղ է արդյոք որսորդը խնայել զոհի կյանքը:
Ի՞նչ է ցանկանում Էմիլի Քոուլմենը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Մի առավոտ նա պարզապես որոշում է նոր կյանք սկսել, իսկ հինը՝ ընդմիշտ մոռանալ: Հեռու անցյալում են մնում ձանձրալի ամուսինը, քույրը, ում նա ատում է ամբողջ սրտով, բայց մի ժամանակ սիրել է, և ստի մեջ անկացրած տարիները: Տարիներ, որոնց ընթացքում ոչ ոք չկարողացավ նրան ջրի երես հանել: Նոր ընկերներ՝ Անգելը և Սայմոնը, շատ են դուր գալիս Էմիլիին, բայց անգամ նրանց նա չի կարող բացել իր գաղտնիքը: Որքան հեռու է Էմիլին փախչում, այդքան ավելի պարզ է դառնում՝ անցյալը հնարավոր չէ կորցնել:
Գիրքը գրված է հատուկ հոսքային ոճով, որը որը բուժիչ ազդեցություն է ունենում հոգու և մարմնի վրա: «Հիվանդ մարդը նա է, որ սխալ է մտածել, սխալ է ապրել: Եթե նա սկսում է ճիշտ մտածել, ապաքինվում է: Մտքի ուժով բուժում լավագույն տարբերակն է»:
Նատալյա Պրավդինան Ռուստատանի ամենահայտնի ֆենշույ վարպետն է, գիտակցության դրական վերափոխման մասնագետ, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ: Գիրքը սովորեցնում է դաստիարակել երեխային նոր աշխարհայացքով՝ բաց դեպի աշխարհը, անհամար հնարավորություններին ձգտող գիտակցությանը: Գրքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ծնողը զարգանում է երեխայի հետ միասին:
Այս գիրքը կարող է դառնալ. Զիլ նվեր ընկերոջ համար, Լույսի շող, երբ Դուք կմոլորվեք սեփական կյանքում, Բացահայտում նրանց համար, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել, Ձեզ սեփական խորհրդատուն ամենակարևոր հարցերում:
Գոյություն ունի աշխարհի ուժերի հետ աշխատելու ավանդական չինական ձև, որը կոչվում է ֆեն-շույ՝ քամին և ջուրը: Քամին տարածում է երկրի ուժը, իսկ քամին կանգնեցնում է նրան: «Քամի» և «ջուր» հասկացությունները կարող են նշանակել ուժերի ցանկացած հոսքեր:
Հարուստ վաճառականն առևտրի է գնում օտար երկրներ: Մեկնելուց առաջ աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվերներ բերի: Մեծ աղջիկը գունագեղ քարերով զարդարված ոսկյա թագ է խնդրում, որից գիշերը ցերեկվա նման պայծառ կլինի: Միջնեկ աղջիկը հայելի է ուզում, որի մեջ նայելով՝ աղջիկը չի ծերանում, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում: Փոքր աղջիկն ալվան ծաղիկ է խնդրում, որից գեղեցիկ աշխարհում չկա: Վաճառականը երկու մեծ աղջիկներին խոստանում է բերել նրանց նվերները, իսկ փոքր աղջկան ասում է, որ կփորձի գտնել այդպիսի ծաղիկ, նրա ուզած կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի. ինքը որտեղից իմանա՝ նրանից գեղեցիկն աշխարհում կա արդյոք, թե՝ ոչ… Ռուս գրող...
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Այս գիրքը Ֆաուլզի համար ծառայում է որպես այցեքարտ: Հեռավոր հունական կղզում ինչ-որ «մոգ» անխնա հոգեբանական փորձարկումներ է անում մարդկանց վրա: Գրքում իրականությունը միախառնվում է միստիկայի և դետեկտիվի հետ: Գիրքը հանարվում է անմահ դասական, որն իր մեջ ներառում է ինտելեկտուալություն և հետաքրիր սյուժե: