Վեպը պատմում է ֆերմերային Բրենգուեն ընտանիքի մի քանի սերունդների ճակատագրի մասին՝ մեծ նշանակություն տալով հերոսների ներքին աշխարհին: Ստեղծագործության մեջ տեսնում ենք մի շարք անձնական հարաբերություններ, առաջին հերթին Թոմ Բրենգուինի և Լիդիա Լենսկայայի, Ուիլլի ու Աննայի, Ուրսուլայի և Սկրեբենսկու հարաբերությունները: Լոուրենսը շատ լավ գիտի, որ անձնական հարաբերությունները իրականում մեկուսացված չեն աշխարհից: Հերոսների հարաբերություններից ոչ մեկը առանձնացված չէ պատմության ընդհանուր կոնտեքստից:
Առաջին համաշխարհային պատերազմ: Առաջնագծում զոհվում են հազարավոր զինվորներ: Իսկ հեռու թիկունքում ընթանում է մեկ այլ պատերազմ՝ գաղտնի, եվրոպական հետախուզությունների չհայտարարված դիմակայությունը: Այստեղ վտանգն ավելի քիչ չէ, բայց խաղը մահվան հետ ավելի նուրբ է, քանի որ գաղտնի գործակալի հիմնական զենքն իր ուղեղն ու ռեակցիայի արագությունն է:
Էնդրյուն, ում հայրը ամբողջ կյանքում եղել է մաքսանենգ, ստիպված է լինում բռնել նույն ճանապարհը: Սակայն նման ապրելակերպե տհաճ է հերոսին, և նա այլ ելք չի տեսնում, քան խաբար տալ մաքսայիններին իր ընկերների մաքսանենգությունների մասին:
Կյանքի շրջապտույտը, հաջողությունների ու դժբախտությունների, անսպասելի հանդիպումների ու բաժանումների հերթափոխ: Կրքերի և հետաքրքրությունների, նախանձի ու ընկերության, դավաճանության ու նվիրվածության շրջապտույտ: Հոգևորական աղջիկ, ով նվիրել է իրեն երիտասարդ պոետին, արիստոկրատ, ով ով կիսվում է երիտասարդ լեդիի հանդեպ սիրո և գեղեցկուհի մատուցողուհու հանդեպ մարմնական տենչանքի միջև, հարգարժան քաղաքական գործչի կին, ով դարձել է դաժան ամուսնու զոհը. նրանցից յուրաքանչյուրը պարզապես ցանկանում է երջանիկ լինել: Ո՞վ է նրանցից երջանկանալու, իսկ ո՞վ տառապելու հավիտյան: Եվ ի՞նչ գին պետք է նրանք վճարել երազանքների իրականացման համար:
Ջեյմս Բոնդը մեկնում է Ջամայկա հետաքննելու բրիտանացի գաղտնի գործակալ Ստրենգվեիզի ու նրա քարտուղարի անհետացումը։ Շուտով Բոնդը սկսում է հասկանալ, որ ինքն էլ կարող է գաղտնի անհետանալ իր գործընկերների նման, եթե չկարողանա առաջինը պարզել այդ անհետացումները։ Հետքերն տանում են Կրեբ Կի կղզի, որի սեփականատերն է բժիշկ Նոուն։
Հարրի Մորգանը ֆլորիդացի ձկնորս է: Գումար աշխատելու համար նա համաձայնում է անօրինական ճանապարհով վիսկի տեղափոխել: Բայց ռեյսն անհաջող է ստացվում, ու նա կորցնում է ձեռքն ու նավը: Որոշ ժամանակ անց Հարրին կրկին համաձայնվում է անօրինական գործունեության. այս անգամ նա պետք է ապօրինի տեղափոխի բանկ թալանած կուբուցիների: Նա հասկանում է, որ գործի ավարտից հետո կուբացիները կսպանեն իրեն, և որոշում է առաջինը հարձակվել:
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...
Սա պատմություն է տասնյոթամյա մի աղջնակի՝ Կեթրին Մորլանդի մասին, ով տարված էր գոթական գրականությամբ: Քեթրինի հարուստ հարևանները հրավիրում են նրան միասին այցելել Բաթ: Սկզբնում աղջնակը տանջվում է ձանձրույթից, բայց շուտ նրան ծանոթացնում են մի խորհրդավոր երիտասարդի՝ Հենրի Թիլնիի, իսկ ավելի ուշ նաև նրա ընտանիքի անդամների հետ: Միաժամանակ նրա շրջապատում է հայտվում աշխույժ Իզաբելլա Փորպը, ով երազում է ամուսնանալ Կեթրինի եղբոր՝ Ջեյմսի հետ:
Բնության գրքում տեղակայված իրենց տնից ոչ շատ հեռու Ռոբերտը, Սիրիլը, Ջեյնը, Անտեան և փոքրիկ Ռիչարդը մի զարմանալի էակ են գտնում՝ ավազե փերի Սամմիեդին: Երազանքներն իրականություն են դառնում: Երեխաներին սպասվում են զարմանահրաշ արկածներ: Էդիթ Նեսբիթի ամենահայտնի գրքերից մեկն է:
Ռութ Գալլոուեյը օգնության խնդրանքով նամակ է ստանում իտալացի հնագետ դոկտոր Անջելո Մորելլիից: Նա գտել է ոսկորներ Հռոմից ոչ հեռու գտնվող մի գյուղի մոտ, բայց չգիտեր՝ ինչ պետք է անի: Անցել է երկար տարիներ, ինչ Ռութը հեռացել է աշխատանքից, բայց դա նրան չի կանգնեցնում: Եվ այսպես, Ռութը մեկնում է նշանակված վայրը դստեր՝ Քեյթի և ընկերուհու՝ Շոնայի ուղեկցությամբ: Բայց այդ գյուղում նրան սպասվում է հին ժամանակների մութ գաղտնիքը…
Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ...
Ջեյմի Լինչի արյունալի սպանությունից հետո «Նազգուլ» խմբի իմպրեսարիո, գրող Սենդի Բլերը հիշում է իր լրագրողական անցյալն ու սկսում է հետախուզություն՝ միաժամանակ հետաքրքրվելո խմբի ղեկավարի մահապատժով, որը տեղի է ունեցել 12 տարի առաջ: Հանրահայտ «Գահերի խաղի» հեղինակի այս վեպը լույս է տեսել 1983 թվականին:
Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունը հեղինակի երրորդ հրատարակված վեպն է, որի կենտրոնական կերպարը Փոլ Մորել անունով մի երիտասարդ նորաթուխ արվեստագետ է։ Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ նրա մայրը ծանր հիվանդ էր։ Ստեղծագործության գլխավոր կին հերոսի՝ Գերտրուդ Մորելի կերպարի միջոցով նա փորձել է արտացոլել իր մոր վատնված կյանքը, ինչպես նաև իր սերը վերջինիս հանդեպ՝ նրան ներկայացնելով որպես խելացի, հեգնական խառնվածքով և նուրբ կազմվածքով կին, որի հանդեպ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել՝ պարգևելով նրան մի ամուսին, ով ընդամենը հասարակ հանքափոր էր։ Լոուրենսն այն համոզմունքին էր, որ իր մայրն ամուսնացել է իրենից ցածր դասի տղամարդու...
«Աշխարհի մեծագույն ռոք-ն-ռոլլ խումբը». Այս խոսքերը, որոնք ասվեցին համերգից առաջ, միանգամից ընդունվեցին որպես փաստ: Արդեն պարզ էր, որ Միք Ջագերը, Քեյթ Ռիչարդսը և նրան ընկերները ստեղծում են նոր կյանքի ոճ: Նրանք դարձան նոր սերնդի դեմքը: Բայց արդյո՞ք ճանապարհն այդքան հեշտ ու հարթ էր…
Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի...
Ջեք Նիկոլսոնն արդեն երեսունն անց էր, և ընդամենը 10 տարի էր կինոյի մեջ, երբ «Easy Rider» ֆիլմը նրան հայտնի դարձրեց: Այնուհետև ժամանակի ընթացքում բացասական դերերը նրան դարձրեցին աշխարհի ամենահայտնի դեմքերի մեկը: Հաճախ նա անգամ հրաժարվում է մեծ հոնորարներից՝ ավելի ռիսկային ֆիլմերում խաղալու համար:
Անգլիացի լրագրողուհի Քլեո Ջեյմսը Նյու Յորքում իր ամուսնում բռնացնում է լավագույն ընկերուհու հետ սեքսով զբաղվելիս: Ժամանակն է վերջ տալ ամուսնությանը: Նույն ժամանակ Լոնդոնում Մաֆֆինը, քաղաքի ամենակրքոտ մերկ նկարահանվող մոդելը, հասկանում է, որ իր ամուսինն ավելի շատ է պահանջում իրենից, քան ինքը կարող է տալ…
Մուստաֆա Քեմալը, ով հայտնի է որպես Աթաթուրք, Թուրքիայի ամենաազդեցիկ կերպարներից է եղել: Բայց ինչպիսի՞ն է եղել ճանապարհը դեպի իշխանություն: Եվ ինչպե՞ս են նրա երիտասարդ զինվորական տարիներն ազդել որոշումների վրա, երբ նա արդեն նախագահ էր: Այս գիրքը ամբողջական պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն հանցագործներից մեկի՝ Աթաթուրքի մասին:
Այս վեպ-երևակայությունը, որը գրվել է Ուիլլիամ Բերրոուզի փոքրիկ մեքսիկական բնակարանում, միայն պատմությում չէ Լոուելլում անցկացրած մանկության տարիների մասին: Այստեղ Քերուակը ներկայացնում է Գյոթեի «Ֆաուստի» իր տարբերակը: Բժիշկ Սաքսը պայքարում է համաշխարհային չարի դեմ, որն ունի ացտեկական լեգենդների Օձի արտաքին, և պայքարի ընթացքում իրականության և երևակայության միջև սահմանը անէանում է:
Հանրահայտ գրողի ինքնակենսագրական վեպն է առաջին սիրո, պատանեկության ու երիտասարդության, տղամարդ դառնալու, անթիվ կորուստների ու հիասթափությունների մասին է:
Այս գեղարվեստական ինքնակենսագրական աշխատությունը դարձել է հեղինակի առաջին հրատարակված վեպը: Անվանումը ժարգոնային արտահայտություն է, նշանակում է փորձառում թմրամոլ: Վեպի աշխատանքային անվանումը «Junk» էր: Գիրքը հեղինակի վաղ շրջանի ստեղծագործություններից է և առանձնանում է չոր, լակոնիկ, պատմողական ոճով: Թմրամոլության, հասարակության քրեական տականքի նկարագրությունն իրականացվում է «ռեպորտաժային» տարբերակով: Սակայն այն պահին, երբ հերոսը հեռանում է Նյու-Յորքից, ստեղծագործությունը դառնում է ավելի «մարդկային»:
Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։ Վիքիպեդիա