Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Վեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետն այլևս սովորական մարդ է` թերևս միայն դրանով տարբրվող արտառոցների հասարակությունից:
Բաղիշ Հովսեփյանի «Դու հասկացա՞ր ինձ» վեպը առերևույթ սովորական սիրո մի պատմություն է, որի սիրահարություն- սիրային հարաբերություններ- բաժանում դասական հանգույցում վերլուծվում են մարդու հոգեբանության բազմաբնույթ հարցեր:
Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան» վեպը երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակը առաջիններից էր հայ գրականության մեջ, որ զինվոր և պատերազմ առնչության մեջ մարդուն ներկայացնում էր իր բնական, հարազատ տարերքի մեջ:
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935) վեպ արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին:
Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը): Կատարվել են աննշան սրբագրումեր և ուղղումներ: Վիքիպեդիա
Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը: Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին: Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Րաֆֆին...