«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ:
«Պատվի համար»-ը Ալեքսանդր Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Սյուժե Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,...
«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին։ Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին։ Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք: Սյուժե Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին: Իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերը պետք է ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին: Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր...
«Քառյակներ» Օմար Խայամը (1048-1131) իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհով մեկ հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ է լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպելու զարմանալի կարողությունը: Ահա ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Օմար Խայամը գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր «Քառյակներ»-ով՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում...
«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ «Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական...
«Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հիմնված է սոցիալական սուր բախումների վրա, որը հանգեցնում է Կազանձակիսի հերոսների կողմից Քրիստոսի անհատականության տարբեր մեկնաբանությունների: Իրադարձությունների առեղծվածային ճակատագրականությունը վեպին հաղորդում է խորհրդավոր երանգներ:
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը իրավամբ համարվում է Վահան Թոթովենցի գլուխգործոցը: Նուրբ քնարականությամբ ու ինքնատիպ պատումով, գրավիչ հուզականությամբ ու թախծի և տխրության շնչով է գրողը նկարագրում Եղեռնով դաժանորեն սահմանագծվող իր մանկության ու պատանեկության օրերը հայրենի Մեզիրե քաղաքում`հուշերի «ոսկե մակույկից» փրկելով անհետացած ևս մեկ հայկական բնակավայր`իր կոլորիտային ու ինքնատիպ մարդկանցով… Տեքստը հրատարակվում է ըստ Թոթովենցի «Երկերի ժողովածուի» առաջին հատորի (Երևան, 1988):
Գնդապետ Շաբեր»-ը վիպակ է, և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, նշանակություն չունի, վերջին էջն ավարտվելուն պես մոռանում ես դրա մասին: Ամենահետաքրքիրը հնարավորություններն ու գաղափարներն են, որոնք գրավում են մեզ և տանում իրենց երևակայական ճամփաներով, դրանք ավելի շատ են սնում մեզ, քան ռեալ իրողությունները, և մենք դրանց ավելի շատ տեղ ենք տալիս»: Խավիեր Մարիաս, իսպանացի գրող
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա, ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում, թե ուր են ուղևորվում, և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում ՝ ենթարկվել նավի հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
Ռ. Մուզիլի սիրային այս պատմվածաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» և «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեև ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կորևորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բևեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը: Մուզիլը փորձում է ցույց տալ, թե ինչպես ձգտումը դեպի հզորությունն ու ինքնիշխանությունը տղամարդուն դարձնում են սիրելուն անընդունակ: Հանդիպումը կնոջ հետ փորձություն է դառնում նովելների տղամարդ հերոսների համար:
Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն նա անընդունակ է սովորելու, և միայն մոր ջանքերով ու օգնությամբ է նա ձևակերպվում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր շնորհիվ նա ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ մի այրու հետ, որը, սակայն, ապահովված է և 40 տարեկանն անց։ Մի անգամ, կանչով գնալով մի ֆերմերի մոտ, Շառլը ծանոթանում է ֆերմերի հրապուրիչ աղջկա՝ Էմմա Ռուոյի հետ, ում հետ կապվում է… Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպը 19-րդ դարի համաշխարհային գրականության այն ամուր հիմքերից է, որի վրա բարձրանում է 20-րդ դարի ամեն ինչ ժխտող, ամեն ինչ ընդունող գրականությունը։ Վեպի շշմեցուցիչ տպավորությունը ոչ միայն նրա...
Վեպը շարադրված է առաջին դեմքով։ 1847 թվականի մարտի 12-ին հեղինակը կարդացել էր հայտարարություն, որ մի շքեղ տանը տեղի է ունենում կահույքի և շքեղ իրերի աճուրդ, որոնք մնացել էին մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և հանկարծակի ազդեցության տակ մեծ գումարով գնում է «Մանոն Լեսկո» գիրքը, որը ստորագրված էր ինչ-որ Արման Դյուվալի կողմից։ Մի քանի օր անց հայտնվում է հենց ինքը՝ Արմանը՝ բարետես երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել մեկնումից։ Նա աղերսում է վերավաճառել գիրքը և, այսպիսով, հեղինակին պատմում է Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։ «Կամելիազարդ տիկինը» վեպը ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան Ալեքսաանդր Դյումա որդու անունը...
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
Վեպում պատկերված է մինչհեղափոխական Վրաստանը։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Դաթա Թութաշխիան, ով կրում է հին վրացական առասպելական հերոս Թութաշխայի անունը, մտադրվում է արմատախիլ անել չարն ու աշխարհը դարձնել ավելի լավը, ինչը հանգեցնում է իշխանությունների ու պետության հետ կոնֆլիկտի։ Դաթան դառնում է թափառական աբրեկ։ Վիքիպեդիա
Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ…
«Արտեմիո Կրուսի մահը» վեպը մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի ամենանշանավոր ստեղծագործությունն է: Վեպում պատկերելով Մեքսիկայի սոցիալական կյանքի բարդ և խոր նկարագիրը, հեղինակը պատմում է միլիոնատեր դարձած մի գեղջուկ պատանու մասին՝ «խոշորացույցի» տակ դնելով իր հերոսի կյանքի վերջին ժամերը:
Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպը հոգեբանական փակ տարածություններ հաղթահարող անհատի հերթական փորձության վկայագրությունն է: Վեպի առաջին՝ 2002 թվականի հրատարակությունը բազմաթիվ բանավեճերի ու սուր հարցադրումների առիթ ստեղծեց: Նոր հրատարակությունը և վեպի նոր ընթերցումները, վստահաբար, նույնպես զերծ չեն լինի բանավիճային տարերքից:
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935) վեպ արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին:
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: Վեպի ստեղծման պատմության մասին հեղինակն ասել է. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց: Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»: «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին,...
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...