Ճանաչված գրող, առակագիր Ռոբերտ Կարայանի (1934‑2015) ծննդյան 90-ամյակի առթիվ վերահրատարակվող «Օրեր և կրակներ» վիպակը նրա առաջին արձակ ստեղծագործությունն է։ Հետպատերազմյան իրականությունը Կարայանը պատկերում է Սերոյի կերպարի վարընթաց և վերընթաց զարգացումների համադրմամբ՝ վեր հանելով ժամանակի, կյանքի գրեթե բոլոր նրբերանգները։
Գաբրիելե դ’Աննունցիոյի «Անմեղը» վեպը (1892) իտալական դեկադանսի եզակի օրինակներից է, որ ներառում է միաժամանակ հոգեբանական վեպի, դետեկտիվի և փիլիսոփայական վեպի տարրեր: Դ’Աննունցիոն միաձուլում Է Օսկար Ուայլդի էսթետիզմը, ֆրանսիացի պառնասականների էրոտիզմը և Տոլստոյի ու Դոստոևսկու վեպերին բնորոշ հոգեբանական ռեալիզմը: Գլխավոր հերոսը 19-րդ դարավերջին բնորոշ դենդի և էսթետ Տուլլիո Էրմիլն է՝ օժտված նիցշեական գերմարդուն հատուկ դաժանությամբ, ցինիզմով, ատելությամբ բարոյական նորմերի հանդեպ: Սակայն բարոյականության կապանքները մերժող, անողոք ու քմահաճ այս հեդոնիստի մեջ ծնվում են կարեկցանքն ու մեղքի զգացումը, որ անխուսափելիորեն հանգեցնում են էկզիստենցիալ ճգնաժամի ու ապաշխարության: Goodreads
Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով: Goodreads
Զորայր Խալափյանի «Մեռնող-հառնող» վեպը հայ բանահավաքների գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքի գեղարվեստականացումն է՝ գունեղ ու տպավորիչ մանրամասներով, բանահյուսական տեքստի և առասպելաբանական ոգու շլացուցիչ ներդաշնակումներով, որոնց շնորհիվ վեպը վերածվում է յուրօրինակ ասքի:
Մարդն ավարտում է իր կյանքի ուղին: Ողջ կյանքն օտար ափերում վատնած՝ ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա- զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը: Այս մասին է «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը:
Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին: Դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գյուղական համեստ մի բժշկի պատմությունը ընդհանրացնում է պատմական մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր: Գիրքը Goodreads-ում
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին, ապա վերահրատարակվել՝ 2011-ին և 2018-ին: Սա վեպի չորրորդ հրատարակությունն է:
«Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար…
Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ։ Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա։ Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիացի գաղութարարների դեմ։ «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է։ Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ։ Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
Գուրգեն Մահարու«Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդության սեմին» ինքնակենսագրական եռագրությունը XX դարասկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ու մնայուն գրական վկայություններից է: Սույն հրատարակությունն իր ամբողջականությամբ շահեկանորեն տարբերվում է անգամ երկերի լիակատար ժողովածուում հրապարակված հատորից (2015 թ.): Ի լրումն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող «Երիտասարդության սեմին» վիպակի երկու բնագիր- տետրերի, վերջերս գրողի ընտանեկան արխիվում հայտնաբերվել են ևս երկուսը՝ վերաքննված նոր հատվածներով, որոնք տպագրվում են առաջին անգամ:
Հայ արձակի մեծագույն վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի այս ժողովածուն մեկտեղում է նրա «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը» գրքերի լավագույն պատմվածքները։ Ներառվել են նաև շարքերից դուրս մնացած մի քանի ընտիր պատմվածքներ ու ակնարկներ։ Տեքստերը հրատարակության են պատրաստվել ըստ Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության:
Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածվում են հաստատակամ որոշման:
Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
«Ադամամութ» վեպը մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է: Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին`հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը`պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք:
Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն: Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդնեի տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը: Հատված Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ...
«Զգացմունք և բանականություն». Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու...
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Օրերի փրփուրը» վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:
«Անուրջներ ու մղձավանջներ» գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը նամականի է ՝ անթաքույց մի հանդիսարան, որտեղ անհատի ինքնաբացահայտումն ու ինքնազննությունն է՝ ընտանիքի կործանման փաստերի համապատկերի մեջ:
Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը հայ դասական գրականության մնայուն արժեքներից է: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորություններին Նար-Դոսը երևան է բերում այսպես ասած` թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել` հոտային նկարագրով: Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ...
Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները: Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին:
«Կենդանի մեռյալը». Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները: