Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ «Տասնհինգամյա նավապետը» վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։ «Տասնհինգամյա նավապետը» էկրանավորվել է 3 անգամ՝ 1945-ին (ԽՍՀՄ), 1974 (Ֆրանսիա, Իսպանիա) և 1986-ին (ԽՍՀՄ):
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։ կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է...
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին «Նավապետ Բլադի ոդիսականը» արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Ճիշտ է, «Նավապետ Բլադի ոդիսականը» գրքում Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին միշտ խնայում է։ Նա պայքարում է միայն...
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ «Սև ծովահենը» վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։ Էմիլիո Սալգարին մեծ ճանաչում է ձեռք բերել Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ «Սև ծովահենը» և այլ վեպերի համար նրան անվանում են...
2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։ Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա...
1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝...
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է:Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը:Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:
Մումիտրոլն ու նրա մայրիկը սկսում են արկածներով լի մի ճանապարհորդություն: Նրանք հայտնվում են արհեստական արևով, ծառերով ու գետով քարանձավում, տարօրինակ հաթիֆնաթների հետ նավակով անցնում են ծովը… Հաղթահարելով անվերջ թվացող անձրևը` նրանք գտնում են իրենց երազած տնակը…
«Երբ սկսում ես սիրել, զգում ես, որ հոգիդ լցվում է ոչ երկրային երանությամբ: Իսկ գիտե՞ս՝ ինչու: Հենց միայն նրանից, որ երևակայում ես, թե արդեն էլ մենակ չես: Ի՜նչ ցավալի երանություն:»։ Համաշխարհային գրականության դասական, անսպասելի վերջաբանով պատմվածքի վարպետ Մոպասանի «Ընտիր նովելները»:
Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…
«Մարդկային կատակերգություն» վեպում (1943) սարոյանական ջերմության, մարդասիրության ու լավատեսության անմոռանալի տեսարաններ են հաջորդում իրար՝ արգելավազքը հաղթահարող Հոմերը, Քովիգթոնի խանութում արջի թակարդն ընկած փոքրիկ Ուլիսեսը, ծեր հեռագրիչ Գրոգանն իր դարակում թաքցրած օղու շշով, որ բթացնի սիրո, հույսի, ցավի ու մահվան հեռագրերի անվերջանալի տարափի դառն իրականությունը, Հոմերի՝ պատերազմ մեկնած եղբոր երգը տնից հեռու սլացող գնացքում… Սարոյանն ինչով ասես չէր զարմացրել ընթերցողին, բայց այս գործը կարծես գերազանցել է ամեն ինչ. պատերազմի ու սովորական համեստ մարդկանց մասին մի շիտակ պատմություն: Մի փոքրիկ վեպ: Մի մեծ նվաճում: Սա գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակած տարբերակի (1966) առաջին թարգմանությունն է հայերեն: Վիքիպեդիա
Համարվում է Շեքսպիրի ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է 1600-1602 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։ Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Վիքիպեդիա «Համլետ»-ի այս հրատարակությունը ավելի քան հարյուր տարի առաջ Հովհաննես Մասեհյանի կատարած թարգմանության հերթական վերատպությունը չէ. տեքստը մաքրվել է թանգարանային փոշուց, խմբագրվել, զտվել հնաբանություններից եւ ինչ-ինչ վրիպումներից: Ավելին, առաջին անգամ է, որ «Համլետ»-ը հայերեն ներկայացվում է հետաքրքիր տեղեկություններ, վերծանումներ եւ մեկնություններ պարունակող ընդարձակ ծանոթագրություններով:
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա...
«Քաոսը» հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վիքիպեդիա «Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2019 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Վիքիպեդիա
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Վեպը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետն այլևս սովորական մարդ է` թերևս միայն դրանով տարբրվող արտառոցների հասարակությունից:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Լոնդոնի փողոցների տակ գոյություն ունի աշխարհ, որի մասին ոչ ոք չգիտի: Այնտեղ խոսքը դառնաում է իրական ուժ: Այնտեղ կարելի է հայտնվել՝ միայն բացելով Դուռը: Այս աշխարհը լի է վտանգներով, բնակեցված է սրբերով և հրեշներով, մարդասպաններով և հրեշտակներով… Նիլ Գեյման խոստովանմամբ իր ամենասիրելի վեպը լույս է տեսնում հանրահայտ նկարիչ Քրիս Ռիդդելի նկարազարդումներով: Իրականության այլ կողմի մասին պատմությունն ուղեկցված է ավելի քան 130 նկարազարդումներով: Ռիչարդ Մեխյուն ապրում է Լոնդոնում, վարձակալում է բնակարան, աշխատում է ներդրումային ընկերությունում, իսկ նրա նշանածը բավական խելացի է, ամբիցիաներով լի և պարզապես գեղեցկուհի է: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: Բայց սովորական կյանքը բառացիորեն փլվում է ու անցնում...
Սերգեյ Դովլաթովի լավագույն գրքերից մեկն է, որում ավելորդ մարդու և մարդկային կյանքի անհասկանալիության թեման արծարծվում է Պուշկինյան արգելոցում, որտեղ հեղինակը թանգարանի այլ աշխատակիցների հետ էքսկուրսիաներ էր կազմակերպում ու պատմում այցելուներին մեծ պոետի մասին: 2018 թվականին գիրքն էկրանավորվեց ռեժիսոր Աննա Մատիսոնի ջանքերով: Գլխավոր դերը բաժին է ընկել Սերգեյ Բեզրուկովին:
Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայի պատմությունը: Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգսթոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը: Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը: Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին: Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր...
Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:
Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ: Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար: Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ: Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան: Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին… Կոլումբացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակն է: Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով: 1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը...
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել: