Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։ Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։ Գրքի հեղինակը՝ Կարո Հակոբյանը, տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ, իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։
Այս նոր ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաև դրամատիզմով հագեցած 19 պատմությունների փունջ է։ Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։
Էլզան յոթ տարեկան է և տարբերվում է շրջապատի մյուս երեխաներից: Օրինակ՝ փեյնթբոլի հրացանով պատշգամբից կրակում է անծանոթ մարդկանց ուղղությամբ: Ու դա անում է իր տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի հետ, որն Էլզայի միակ ու լավագույն ընկերն է: Էլզան գիշերը ապաստան է գտնում իր տատիկի պատմություններում, որտեղ բոլորն իրարից տարբերվում են, և ոչ ոք ստիպված չէ նորմալ լինել: Տատիկի մահից հետո նրանից մնում է նամակների մի հաստ տրցակ, որոնցում նա ներողություն է խնդրում բոլորից, որոնց վնասել է կամ վիրավորել: Այդ պահից էլ սկսվում է Էլզայի ամենամեծ արկածը: Տատիկի նամակների միջոցով աղջիկը ծանոթանում է հարբեցողներով, հրեշներով, կատաղած շներով և ծերունիներով...
Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան...
Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
«Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» վեպը նվիրված Է բյուզանդական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ հայկական արքայական դինաստիայի հիմնադիր Վասիլ Առաջին, Երանելի հորջորջված կայսեր բուռն արկածներով հարուստ կենսագրությանը, նրա անհավատալի վերելքին՝ հասարակ շինականից մինչն կայսրության գահը, և նրա սիրուհի, ապա կին ու կրկին սիրուհի՝ կայսրուհի Եվդոկիա Ինգերի փոթորկուն կյանքին:
Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Վաղուց, շատ վաղուց, աշխարհը երկու կես էր արված: Մի կեսի տիրակալն Արևն էր, մյուսինը՝ Լուսինը: Նրանց մեջ վեճ էր ծագել, և օրեր, տարիներ շարունակ միմյանց դեմ կռիվ էին տալիս: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, ինչպես է Տամինոյին և Պամինային հաջողվում վերջ դնել կռվին և իրենց թագավորություններում խաղաղություն հաստատել: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
Ի՞նչ է ճգնաժամը: Ինչու են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետևանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ որն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպես են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան և Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, և ինչպես են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են և կլինեն միշտ… Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը: Goodreads
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Մայրաքաղաք Սպահան, որտեղ ծաղկում Է գորգագործությունը: Գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսված են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Goodreads
«Կհանդիպենք օգոստոսին» վիպակը աշխարհահռչակ գրողի վերջին գործն է, որը նա գրել է կյանքի ուշ շրջանում, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը: Մարկեսն ինքը վիպակն արժանի չի համարել հրատարակելու, նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել: Սակայն որդիները հեղինակի մահից մոտ տասը տարի անց վերընթերցելով վիպակը՝ հայտնաբերել են, որ չնայած որոշ հակասություններին՝ բազմաթիվ արժանիքներ ունի, և ոչ մի այնպիսի բան չկա, որն ընթերցողին թույլ չտա վայելելու մարկեսյան ոգին. նրանք որոշել են ընթերցողի հաճույքը վեր դասել հոր դատավճռից: Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելոու նրա գերեզմանին: Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով,...
Այս գիրքն այն մարդկանց մասին է, որոնք միշտ հնարավորություններ են փնտրում և գտնում դրանք: Աշխարհում բոլոր լավ բաները հորինել են մարդիկ, որոնք ցանկանում են փող աշխատել: Այս գիրքը ձեռնարկատերերի և գործարարների մասին Է, որոնք ամեն օր ավելի լավն են դարձնում այս աշխարհը՝ զարգացնելով իրենց բիզնեսը, ստեղծելով աշխատատեղեր և վճարելով հարկեր: Հակառակ կարծրատիպերի, նրանք ոչ թե ձանձրալի, մռայլ կապիտալիստներ են, որոնք մտածում են միայն փողի մասին, այլ հետաքրքիր, խելացի, խարիզմատիկ մարդիկ, որոնք մեզ պես ամեն օր հաջողության կարիք ունեն և ափսոսում են, որ դրա համար միշտ Ժամանակը չի բավականացնում: Միակ տարբերությունն այն է, որ նրանք բոլորը պերֆեկցիոնիստներ են՝ տարված իրենց գաղափարով:...
Սթիվեն Լևին վավերագրել Է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկի՝ Մարկ Յուքերբերգի կյանքի և գործունեության պատմությունը. ինչպես է ստեղծարար միտքը նվաճում աշխարհը, միավորում մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, մշակույթներ և ստեղծում բոլորովին նոր մի հասարակություն՝ ֆեյսբուքյան: Բացահայտելով Ցուքերբերգի հաջողության բանաձևը՝ հեղինակը միաժամանակ ներկայացնում է նվաճումների և ձեռքբերումների հակասականությունը, վտանգների ու առավելությունների համատեղ գոյությունը: Goodreads
«Մի այծի պատմության» գլխավոր հերոսուհին Պունաչին է՝ սև ուլը, որը հայտնվում է գյուղացի մի զույգի տանը: Ժամանակի ընթացքում Պունաչին բացահայտում է աշխարհը՝ իր հաճույքներով և դառնություններով, ձեռք է բերում ընկերներ և թշնամիներ, ճաշակում է սեր և ատելություն: Goodreads
Գիրքը ներկայացնում Է Տեկիլա Լեյլայի հիշողությունները դաժան սպանությունից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել, բայց միտքը դեռ արթուն է ևս 10 րոպե և 38 վայրկյան: Մտքում սավառնում են հուշերը վաղ մանկության և պատանեկության տարիների, հավատարիմ ընկերների ու կորցրած սիրո մասին՝ պարուրված ծանոթ դառն ու քաղցր բույրերով ու համերով: Goodreads
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Զանզիբարում ծնված բրիտանացի գրող Աբդուլրազակ Գուրնայի «Դրախտը» պատմական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում 1900-ականների սկզբին, ներկայիս Տանզանիայի տարածքում: Այն պարտքի դիմաց ստրկության վաճառված երիտասարդ աֆրիկացի տղայի հասունացման և ողբերգական սիրո պատմությունն է և միևնույն ժամանակ՝ եվրոպական գաղութատիրության կողմից Աֆրիկայի եդեմական գեղեցկության և բնիկների ավանդական կենցաղի ու մշակույթի ապականման ու կործանման պատմությունը Goodreads
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Վեպում ծավալվող հորինածին իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Գլխավոր հերոս Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը, որը դառնալու է նաև իր Հրամանավեպը: «Հնարավո՞ր է վեպ առանց գրքի: Թող գիրքն ընդհանրապես աներևութանա վեպի վրայից: Մնա ստվեր ու մնա հովանի: Ի՞նչ կլինի»: Կանոնակարգված ու չոր Հրամանագրքից անցումը դեպի գեղարվեստական Հրամանավեպ ներառում է Արգինեի մանկությունը, 90-ականները, ծննդավայր-քաղաքը, փոխհարաբերությունները, մարդկանց, ազատագրելու է կյանքը անցյալը/ներկան/ապագան, խնդիրների ու դատողությունների արգինեական շղթայով ապացուցում, որ «բոլոր համընկնումները պատահական են»:
Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է: Հեղինակը մանկությունից մինչև երևակայական ապագա ձգվող կամրջի վրա մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած փորձում է բացահայտել մեր և աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը: Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի և խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին:
Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը, անկախ նրանից՝ սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների և նրանց քաղաքացիների գոյության պայմանները։ Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսևորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը: Վերջապես, այն նկարագրում է նոր, ոչ պետական դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու...
Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։ Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ...
Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի: Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում...
Գրքում տեղ են գտել Թոմաս Վուլֆի մինչև այժմ անգլերեն հրատարակված ամենաամբողջական՝ Ֆրենսիս Է. Սքիփի կազմած «Պատմվածքների լիակատար ժողովածու»-ի հիսունութ պատմվածքներից քսանութը: Դրանք ընտրելիս փորձ է արվել ներկայացնելու Վուլֆի պատմվածքների ողջ բազմազանությունն ու բազմաշերտությունը: Այս պատմվածքները երբևէ հայերեն չեն հրատարակվել, և կարծում ենք՝ հետաքրքիր կլինեն Վուլֆին ավելի ամբողջական ընկալելու համար:
«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով: Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։ Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։ Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա: Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների...