Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն: Փոլ Էքմանն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորությամբ ներթափանցելով ստի և ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է...
«Հակափխրունություն» գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում (այստեղից`անկայունություն, ժամանակ, քաոս և սթրեսորներ), մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:
«Մտքի ուժը. Առաջ դեպի 21-րդ դար». Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
«Ճանապարհորդություն Իտալիա». Բոլոր ժամանակների մեծագույն գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, որը հայտնի էր նաև որպես անվանի բնախույզ, փիլիսոփա, արվեստի տեսաբան, մեկուկես տարուց ավելի նվիրեց «արվեստների երկիր» Իտալիայով ճանապարհորդությանը, ինչի մասին միշտ երազել էր: Այս ստեղծագործությունը՝ գրական բարձր արժեքի հետ մեկտեղ, աչքի է ընկնում ճարտարապետության, կերպարվեստի, գեղանկարչության, երաժշտական և թատերական արվեստների նուրբ և խոր վերլուծությամբ: Այն հսկայական ազդեցություն ունեցավ Գյոթեի հետագա գրական ստեղծագործության և գիտական ուսումնասիրությունների վրա: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին Գյոթեի այս գործը ներառել է գրքերի այն ցուցակում, որը պետք է կարդա յուրաքանչյուրը:
«Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գիրքը պատմում է կյանքի համաչափության մասին, և որ համաչափության բացակայությունը բերում է համակարգերի խափանման: Նաև այն մասին, թե ինչու աշխարհըմբռնման համար սպիներն անհրաժեշտ են, ինչու ռիսկի դիմած ձախողակներն ավելի համակրելի են, քան ռիսկից խուսափող հաջողակները, ինչու է նշանի մատանին խոստումից կարևոր, ինչով է առանց զոհաբերության հավատը նման գողության, և թե ինչից է, որ (մոտիվացված) փոքրամասնությունները, այլ ոչ՝ մեծամասնություններն են աշխարհը կառավարում:
«Սկիզբ» գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո… Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է, որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական հարցերը։ Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի...
«Տոնազավրը կամ ամանորյա հրաշք». Մոռացեք` ինչ որ մինչև հիմա կարծել եք թե գիտեք Հյուսիսային բևեռի մասին: Լոշիկը կրակին դրեք թող տաքանա, իսկ դուք պատրաստվեք, հիմա ծանոթանալու եք Վիլյամ Դեդևան անունով տղայի, նրա հայրիկի`Բոբ Դեդևանի, Ձմեռ պապիկի (բա՞, իսկական), Շշմլուլիկ անունով էլֆի, Բրենդա Վաթերի, դպրոցի (ով իմանա, գուցեև՝ աշխարհի) ամենազզվելի աղջկա, Որսորդ անունով նողկալի արարածի, և մի զարմանալի, արտասովոր դինոզավրի հետ…
«Տոնազավրը և ձմռան կախարդը». ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ուր որ է՝ նորից պիտի ներխուժի Վիլյամ Դեդևանի կյանք: Լոշիկը կրակին դրեք՝ թող տաքանա, իսկ մենք գնանք Հյուսիսային բևեռ ու հանդիպենք ՏՈՆԱԶԱՎՐԻՆ՝ ամենից զարմանալի, արտասովոր դինոզավրին, որ Բևեռային սահնակին լծված՝ հպարտորեն ման է տալիս… ՁՄԵՌ ՊԱՊԻՆ՝ աշխարհի ամենահրաշա-գեր և գեր- հրաշալի թույն դեմքին, որը երկինքը ճեղքում՝ աշխարհով մեկ երեխաներին տոնական նվերներ է հասցնում շնորհիվ… ՁՄՌԱՆ ԿԱԽԱՐԴԻ՝ սառցասառը, խորհրդավոր, մոգական, որնի զորու է անգամ ժամանակը սառեցնել… Երբ Վիլյամը հասկանում է, որ Նոր տարու գոյությունը մազից է կախված, Տոնազավրի հետ՝ կյանքը վտանգելով, գլխակորույս նետվում է փրկության: Այս հրաշալի, արկածա-լի, ընկերա-լի, երգա-լի ու խնդա-լի ամանորյա պատմությունըիսկ և իսկը...
«Ապագայի ֆիզիկան». Ու՞ր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում: Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին: Նշանավոր տեսաբան-ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին: Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեքհարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը: Միցիո Կակու, տեսական ֆիզիկայի ակտիվ մասսայականացնող և ժամանակակից տիեզերքի կառուցվածքի մասին կոնցեպցիայի հեղինակ է, հեղինակ է գիտահանրամատչելի մի շարք գրքերի, որի հիմնական նպատակն է փորձ փոխանցել համալիր գիտական տեսությանը, ցանկացած ընթերցողի մատչելի լեզվով։ Կակուն...
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:
«Սամվել»-ը հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվել»-ը համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։ «Սամվել» վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները...
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը», որը լույս է տեսել 1829 թվականին, քսանյոթամյա բանաստեղծի առաջին վիպագրական փորձն է: Երկը մահվան դատապարտված երիտասարդի ներաշխարհի պայքարն է ընդդեմ մահվան մեքենայի, ընդդեմ չգոյության: Մինչ մոտալուտ մահվան դեմքը դառնում է ավելի ու ավելի առարկայական, շոշափելի, գլխավոր հերոսը շարունակում է համառորեն թղթին հանձնել իր խոհերը…
«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։ Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։ Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ...
Գիրքը բովանդակում է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» հերոսական ասքի առաջին հայերեն ամբողջական թարգմանությունը: Կատարել է Գևորգ Մուրադյանը 1927-1930 թթ.: Լույս է տեսնում առաջին անգամ` էականորեն խմբագրված: Հատորն ունի ընդարձակ առաջաբան, որտեղ ներկայացված են թարգմանչի կյանքը և գործը, ինչպես նաև «Վագրենավորի» թարգմանությանն առնչվող խնդիրներ: Վերջում զետեղված են բնագրագիտական և բացատրական բնույթի ծանոթագրություններ:
«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ըստ «Սա է մարքեթինգը» գրքի՝ ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և...
Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կով, վստահ ենք՝ երկար կհիշեք և կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Հանրահայտ մարքեթոլոգ Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով» գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։ Ժամանակակից ըմբռնումներից ելնելով «Աստվածային կատակերգությունը» նման չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։ 14 դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ մասերից։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը վերաբերում էր «ցածր»դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։ Վիքիպեդիա Գրքում ամբողջությամբ պահպանված են Դանտեի տաղաչափական բոլոր առանձնահատկությունները, չափը և հանգավորման սխեմաները` եռատողերի շղթայական հանգավորումը:
Կոստան Զարեանը իր երկարատեւ կեանքի ընթացքում, սկսած 1908 թւականից, գրել է բազմաթիւ յօդւածներ և էսսէներ, պահել է օրագրեր, որոնք իր գրականութեան մի կարեւորագոյն մասն են կազմում եւ ներկայացնում ու ամբողջացնում են հեղինակի գրական եւ էսթետիկական ըմբռնումների համակարգը: «Լեզուն եւ արիւնը» ժողովածուն, որ լոյս է տեսնում երկու գրքով, ամփոփում է գրողի էսսէիստական հարուստ ժառանգութիւնը: Երկու գրքում էլ տպագրվում են ինչպէս անտիպ յօդւածներ, էսսէներ եւ օրագրութիւններ, այնպես էլ ժամանակի մամուլի էջերում մնացած ընթերցողին անծանոթ նիւթեր: Ֆրանսերէն գրած մի շարք հատւածները հայ ընթերցողին ներկայացւում են առաջին անգամ:
Կոստան Զարեանը իր երկարատեւ կեանքի ընթացքում, սկսած 1908 թւականից, գրել է բազմաթիւ յօդւածներ և էսսէներ, պահել է օրագրեր, որոնք իր գրականութեան մի կարեւորագոյն մասն են կազմում եւ ներկայացնում ու ամբողջացնում են հեղինակի գրական եւ էսթետիկական ըմբռնումների համակարգը: «Լեզուն եւ արիւնը» ժողովածուն, որ լոյս է տեսնում երկու գրքով, ամփոփում է գրողի էսսէիստական հարուստ ժառանգութիւնը: Երկու գրքում էլ տպագրվում են ինչպէս անտիպ յօդւածներ, էսսէներ եւ օրագրութիւններ, այնպես էլ ժամանակի մամուլի էջերում մնացած ընթերցողին անծանոթ նիւթեր: Ֆրանսերէն գրած մի շարք հատւածները հայ ընթերցողին ներկայացւում են առաջին անգամ:
Գիրքը բովանդակում է 12-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Ներսես Շնորհալու շարականները: Բնագրերին զուգահեռ ներկայացված են արևելահայ աշխարհաբար տողացի վերածումները:
Ամերիկացի հանրահայտ դերասանը, կինոռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը նաեւ լավ գրող է։ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության ասպարեզում։ Ժողովածուն մարդկային հոգեբանության մասին է։ Դրանում ամփոփված բոլոր 17 պատմվածքներում, որոնք առանձնանում են մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, դուք չեք գտնի կինոյին կամ կինոաշխարհին առնչվող ոչ մի տող։ Այնպես որ, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի ենթատեքստում պետք չէ փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երեւույթների ներքին շերտերն ուսումնասիրած գիտակ մարդու զգացողությունները, փորձառությունն ու ապրումները։
Հեղինակի կողմից Մեր միջավայրը փոփոխության կարիք ունի, ինքս էլ գիտեմ, որ ձեզանից շատ-շատերն ունեն գաղափարներ, բայց չգիտեն, թե ինչպես կարելի է սկսել, կամ սկսել են, չգիտեն, թե ինչպես պետք է զարգացնել բիզնես Հայաստանում: Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք՝ «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, ներկայացված են մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարեւորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր եւ այլն: Գիրքը բաղկացած է 100 թեմայից՝ Մոտիվացիա — 6 թեմա, Մարքեթինգային թեմաներ եւ...