Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքներում թաքնված է գաղտնի կոդ… Միայն այն կարող է օգնել գտնել քրիստոնեական սրբավայրերը, որոնք շնորհում են անսահման իշխանություն և ուժ: Մեծագույն գաղտնիքը, որի մասին արդեն դարերով մտածում են մարդի, վերջապես կարող է բացահայտվել…
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Բազմաթիվ վեպերի հեղինակ Սթիվեն Քինգը համարվում է նաև սեղմ արձակի վարպեր: Չէ՞ որ հենց նովելի համար նա արժանացավ Օ. Հենրիի անվան մրցանակի: Քինգի պատմվածքների այս նոր հավաքածուն յուրօրինակ գիրք է: Վարպետն առաջին անգամ «բացում է իր արվեստանոցի դռներն» ընթերցողի առաջ: Զարմացնող և սարսափազդու, երևակայությունը գրգռող և ասես կանխատեսող. այս պատմվածքները փոքրիկ գլուխգործոցներ են, որոնք կարող էր գրել միայն Քինգը:
Գլխավոր հերոսը Չառլի Գորդոնն է՝ 37-ամյա հատակ մաքրող, որ ծառայում է պլաստիկ տարաների արտադրությունում (վեպում՝ 32-ամյա մտավոր հետամնաց, որ մաքրություն է անում հացաթխման գործարանում)։ Նա կամավոր կերպով մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին։ Ինտելեկտի արհեստական բարելավումը վիրահատության միջոցով երկու գիտնականների՝ դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար իսկական բացահայտում է։ Էլջերնոն մականվամբ մկան հաջող վիրահատությունից հետո նրանք որոշում են նմանատիպ վիրահատություն անցկացնել մտավոր հետամնաց մարդու հետ։ Ընտրությունը կանգնում է Չառլիի վրա, որովհետև նա ցանկանում է ավելի լավ կարդալ ու գրել, դառնալ ավելի խելացի… Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան...
Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ: Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար: Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ: Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան: Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին… Կոլումբացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակն է: Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով: 1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը...
Աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին: Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:...
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին: Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:...
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:
Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
Շվեդ ժամանակակից գրող և լրագրող Յունաս Յունասսոնի (ծնվ. 1961 թ.) առաջին՝ «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ » վեպը լույս է տեսել 2009 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր, թարգմանվել երեսունից ավելի լեզուներով: Գրքի հիման վրա նկարահանվել է կինոնկար… Աշխույժ ոճով, ինքնատիպ հումորով, թրիլերի հնարքներով գրված այս վեպում հարյուրամյա մի շվեդի կյանքի ոդիսականով ներկայացվում են քսաներորդ դարի համաշխարհային պատմության կարևոր դրվագները, որով բացահայտվում են մեծ քաղաքականության և մարդկային հարաբերությունների բազմաթիվ կողմեր: Այս վեպից կիմանաք, թե ով է ստեղծել ատոմային ռումբը և փրկել գեներալ Ֆրանկոյին, փլուզել Խորհրդային Միությունը և տեկիլա խմել ԱՄՆ նախագահի հետ, պատճառ դարձել, որ Վլադիվոստոկը դառնա փակ քաղաք,...
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին: