Բրիդան հետաքրքիր պատմություն է սիրո, կրքի, գաղտնիքի ու հոգևոր որոնման մասին, որտեղ կախարդանքը խոսում է մարդկային սրտերի բոլոր լեզուներով։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցիկ իռլանդուհի է, ով ձգտում է հասկանալ աշխարհը։ Կյանքի ունեցած գաղափարի մասին ազդեցություն են թողնում երկու մարդ, որոնց նա հանդիպում է իր կյանքի ճանապարհին…
Մարգարեթ Հեիլը և իր ծնողները լքում են իրենց տունը, որը գտնվում է Անգլիայի հարավում և տեղափոխվում են Անգլիական Միլթոն արդյունաբերական քաղաքը։ Միլթոնը արդյունաբերական մեծ քաղաք է լինում։ Հարավի հանգիստ կյանքից հետո Հեիլ ընտանիքին շատ դժվար է լինում համակերպվել Միլթոնի ակտիվ կյանքին։ Մարգարեթը ծանոթանում է քաղաքի մեծ տեքստիլ-արդյունաբերական գործարանի տնօրեն Ջոն Թորնթոնի հետ։ Սկզբից Թորնթոնը շատ վատ և ագրեսիվ տպավորություն է թողնում Մարգարեթի վրա։ Բայց հետո ավելի շատ շփվելուց հետո նրանք փոխադարձ հետաքրքրություն են գրնում իրար մեջ…
Կոբո Աբեի տաղանդը, հիրավի, անսահման է: Նրա ստեղծագործությունները գերող են, գրավող ու պարադոքսալ: Դրանցում Աբեն խոսում է այն մարդկանց մասին, ովքեր դարձել են որևէ գաղափարի գերի կամ հայտնվել են մի իրավիճակում, որն ավելի շատ նման է երազի: Սույն վեպի հեղինակը, փախչելով հասարակությունից, տեղավորվում է մի տուփի մեջ՝ այդպիսով վերածվելով մի նոր էակի: Նա աննպատական դեգերում է Տոկիոյի փողոցներով՝ թաքնվելով ամբողջ աշխարհից իր տուփի տակ…
Ճանաչեք հյուսիսային առասպելները ժամանակակից ամենահայտնի հեքիաթագրի մատուցմամբ: Ինն աշխարհների ստեղծում, հզոր աստվածների մասին պատմություններ, գաճաճ վարպետներ ու ամենակարող հսկաներ, և իհարկե Ռագնարյոկ՝ ամեն ինչի վերջն ու նոր կյանքի սկիզբը. վարպետն ասես նոր կյանք է տալիս մեզ արդեն հայտնի առասպելաբանությանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
Այս գիրքը Ֆաուլզի համար ծառայում է որպես այցեքարտ: Հեռավոր հունական կղզում ինչ-որ «մոգ» անխնա հոգեբանական փորձարկումներ է անում մարդկանց վրա: Գրքում իրականությունը միախառնվում է միստիկայի և դետեկտիվի հետ: Գիրքը հանարվում է անմահ դասական, որն իր մեջ ներառում է ինտելեկտուալություն և հետաքրիր սյուժե:
Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքներում թաքնված է գաղտնի կոդ… Միայն այն կարող է օգնել գտնել քրիստոնեական սրբավայրերը, որոնք շնորհում են անսահման իշխանություն և ուժ: Մեծագույն գաղտնիքը, որի մասին արդեն դարերով մտածում են մարդի, վերջապես կարող է բացահայտվել…
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Բազմաթիվ վեպերի հեղինակ Սթիվեն Քինգը համարվում է նաև սեղմ արձակի վարպեր: Չէ՞ որ հենց նովելի համար նա արժանացավ Օ. Հենրիի անվան մրցանակի: Քինգի պատմվածքների այս նոր հավաքածուն յուրօրինակ գիրք է: Վարպետն առաջին անգամ «բացում է իր արվեստանոցի դռներն» ընթերցողի առաջ: Զարմացնող և սարսափազդու, երևակայությունը գրգռող և ասես կանխատեսող. այս պատմվածքները փոքրիկ գլուխգործոցներ են, որոնք կարող էր գրել միայն Քինգը:
Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի...
1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շտեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։ Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝...
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից: «Ընտրանին» կօգնի ամենապահանջկոտ ընթերցողին՝ իսկական գրականության գնահատողին, գտնել այն, ինչ մոտ է իր մտքին ու սրտին:
Գիտնական, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանն ու գրող, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը ռուսերենով կազմել են հայ ֆանտաստիկ գրականության ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունների այս ծավալուն հավաքածուն՝ «Ներսես Մաժանը և ուրիշներ» վերնագրով: Ներսես Մաժանը Կարեն Սիմոնյանի հայտնի «Դեղագործ Ներսես Մաժանը» վեպի հերոսն է: Համաշխարհային գրականության մեջ շատ են եղել դեղագործներ ու ալքիմիկոսներ. Մաժանը նրանց մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում: Ժողովածուում տեղ է գտել Կարեն Սիմոնյանի լավագույն պատմվածքներից մեկը, ինչպես նաև Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելու մեջ» ստեղծագործությունը և յոթանասունականներին գրված նրա առակներից մեկն այն մասին, թե ինչ կլինի, եթե հանկարծ բացվեն գազանանոցների վանդակների դռներն ու գազաններին թողնեն ազատության մեջ: Այս գիրքն իսկական նվեր է գիտական...
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատևելու իրենց փորձերի բազմազանությամբ և այլն՝ հավաստելով հեղինակների` իրականության խորը ընկալման և վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին: Հավաքածուն կազմել և հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։ Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական կարտելների լաբիրինթոսում: Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից: Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ...
Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: Գիրքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի և մարդկանց համատեքստում: Նա, անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, աչքի է ընկել նաև հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի...
Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը:Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը: Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննիչ լրագրող Ուիլյամ...
«Երևակայության խաղեր» և «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...
«Երևակայության խաղեր» եւ «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...