Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...
Սա պատմություն է տասնյոթամյա մի աղջնակի՝ Կեթրին Մորլանդի մասին, ով տարված էր գոթական գրականությամբ: Քեթրինի հարուստ հարևանները հրավիրում են նրան միասին այցելել Բաթ: Սկզբնում աղջնակը տանջվում է ձանձրույթից, բայց շուտ նրան ծանոթացնում են մի խորհրդավոր երիտասարդի՝ Հենրի Թիլնիի, իսկ ավելի ուշ նաև նրա ընտանիքի անդամների հետ: Միաժամանակ նրա շրջապատում է հայտվում աշխույժ Իզաբելլա Փորպը, ով երազում է ամուսնանալ Կեթրինի եղբոր՝ Ջեյմսի հետ:
18-ամյա ռոմանտիկ երիտասարդը գյուղից մեկնում է Փարիզ իրավունք ուսումնասիրելու: Ինչպես և Էմմա Բովարին՝ Ֆրեդերիկը երազող է: Ճանապարհին նա սիրահարվում է, բայց դեռ չգիտի, որ այդ զգացմունքը փոխելու նրան կյանքն ու նպատակները: Վեպե հրատարակվել է հեղինակի կենդանության օրոք։ Այն համարվում է դաստիարակչական վեպի գրական ավանդույթների կրող, հագեցած է սատիրական, պատմական, սոցիալ-հոգեբանական և ինքնակենսագրական մոտիվներով։ Ըստ հեղինակի՝ վեպը փորձ է միաձուլել հոգեկան հակումները, երկու տեսակետները՝ ռեալիստական և լիրիկական:
Սյուժեի հիմքում ընկած է «սիրային եռանկյունին»։ Սիրավեպը նվիրված է հոգով ուժեղ անձանց հարաբերություններին և ցույց է տալիս զգացմունքների ուժն ու խորությունը, որոնք կարող են սեր առաջացնել նման մարդկանց սրտերում: Վեպի գլխավոր հերոսներն են Պաոլա Դեստենը, Դիք Ֆորեստը և Իվեն Գրեհեմը: Իրադարձությունները զարգանում են Կալիֆոռնիա նահանգում։ Վեպը լի է խորամանկություններով, սիրային հարաբերություններով և դրանով ամբողջապես ներթափանցում է ազնվության և պատվի ոգով, որը նրան յուրահատուկ հմայք է տալիս։ Ստեղծվել է 1915 թվականին։ Առաջին անգամ թողարկվել է 1916 թվականին։ Գրվել է ողբերգական արձակ ժանրով: Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան երկու հարյուր պատմվածք, ինչպես նաև վեպեր և հեքիաթներ։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է՝...
Յուկիո Միսիման աշխարհի ամենահայտնի և ընթերցվող ճապոնացի գրողներից է: Նա հայտնի է ինչպես իր բազմաժանր գրականությամբ (վեպեր, պիեսներ, պատմվածքներ, էսսեներ և այլն), այնպես էլ յուրօրինակ կյանքով ու մահով (հարակիրի անհաջող հեղափոխության փորձից հետո): Սույն ստեղծագործությունը հեղինակի ամենավաղ և արժեքավոր աշխատություններից է: Այն ներառվել է Յունեսկոյի ճապոնական գրականության գլուխգործոցների ցանկում: Վեպի գործողությունները տեղի են ունենում Օսակա քաղաքից ոչ հեռու գտնվող մի գյուղում հետպատերազմյան ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ կույս Էցուկոն, գաղտնի կիրք է տածում երիտասարդ այգեպանի հանդեպ…
Հանրահայտ «Ջեյն Էյր» գրքի հեղինակի հերթական ստեղծագործությունը գեղեցիկ դասական սիրավեպ է, որում արտացոլվել են Բրոնթեի վերապրումները՝ ուսումը Բրյուսելում և սերը ուսուցչի հանդեպ: «Ուսուցիչը» Բրոնթեի առաջին ավարտված վեպն է, բայց հրապարակվել է նրա մահից հետո:
Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը և պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած–գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին։ Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1987 թվականին գրված վեպն է։ Վեպի անվանումը The Beatles խմբի Norwegian Wood երգի անվանման թարգմանությունն է: Մուրակամին ժխտում է այն, որ գիրքը ինքնակենսագրային է․ «Ուղղակի ես պատկանում...
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է: Կենտրոնական Ամերիկայի «Հավերժական գարնան» այս երկրում արմատացած են կոռուպցիան, կանանց սպանությունները, բռնաբարությունները, հասարակական այլ արատավոր երևույթներ, որոնք գրողը ներկայացնում է Գիլյերմո Ռոզենվայգի և Մարիամ Խալիլի՝ անսպասելի շրջադարձներով հյուսված գեղեցիկ սիրո պատմության միջոցով: Ընթերցողին մնում է յուրովի ընկալել ու մեկնաբանել երևակայության հզոր ուժի և բարձր արվեստի համադրությամբ ստեղծված այս վեպը:
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական: Քանի որ գրքի հենքն է դարձել միջնադարում առաջ եկած Տարոն՝ բախտագուշակության մի գաղտնախորհուրդ եղանակ, վեպի գլուխների հերթականությունն ու սյուժետային ընթացքը կարող են շարունակ փոփոխվել՝ ըստ Տարոյի խաղաթղթերի դասավորության, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել պատումի համահեղինակը դառնալու գրավիչ խաղին, այլև խաղաթղթերի մեկնությունները կարդալով՝ սեփական բախտը գուշակել:
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության` այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն:
«Սև կոթողը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, գրվել է 1956 թվականին: Այն ներկայացնում է 1920-ական թվականների սկզբների Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի հետևանքներով: Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Շուտով նա սիրահարվում է գեղեցիկ, բայց անհանգիստ բնավորությամբ Իզաբելին՝ հուսալով գտնել մեկին, որը կազատի իրեն պատերազմից հյուծված աշխարհում իմաստ գտնելու իր մոլուցքից: Սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրի ապրելը՝ անկախ պատմության կրկնվելու սարսափելի միտումից:
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) «Ջեյն Էյր» սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի: Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է անգլիացի նշանավոր գրող Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը: Այն Ջեկ Լոնդոնի ամենաբանաստեղծական վեպն է և ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը: Լույս է տեսել հեղինակի կյանքի վերջին տարում: Վեպը արտասովոր մի կնոջ պատմություն է: Հերոսուհին գեղեցիկ է, համարձակ, ունի զարմանալիորեն անարատ հոգի, երազել է մեծ սիրո մասին ու դարձել իր սիրո գերին: Երբ նա հասկանում է, որ ամուսնու հանդեպ ունեցած իր մեծ սերը նվազում է, փորձում է ամեն կերպ պահպանել այն, վերականգնել խամրող ու կույր երբեմնի բուռն սերը: Բայց երբ գլխապտույտ առաջացնող հրաշքներով և զվարճություններով լի առանձնատանը հայտնվում է ամուսնու լավագույն ընկերը, անսպասելիորեն...
Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է: #1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը,...
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
Հենրիխ Շեմիոթը կարճ նամակ է գրում կալվածքի կառավարիչին: Նա տեղեկացնում է, որ կգա մեկ շաբաթից որդու և Կլարայի հետ: Հատուկ պատրաստություններ հարկավոր չեն, միայն թե տունը կոկիկ լինի: Շեմիոթը բացեց նոթատետրն ու տեսավ կապույտ մատիտով գրված խոշոր բառեր՝ Ալինա Ռուշից: Այն գրությունը նախորդ օրն էլ արել՝ մտածելով այն աղջկա մասին, ում հետ ծանոթացել էր ինժեներ Օսկերկոյի տանը: Նրա մտքերը վերադարձան կնոջ մոտ: Քանի՞ տարեկան է Ալինան: Ոչ պակաս, քան քսանվեց, քսանյոթ: Նա ունի գրավիչ արտաքին, երկար մոխրե վարսեր, նուրբ ձեռքեր: Բայց, ամենայն հավանականությամբ, նրա մոտ ամենագեղեցիկն այն հատվածն է, որտեղից սովորաբար պատժում են…
Վիպակի հերոսները դեռահասներ են, որոնք շտապում են մեծանալ: Հեղինակը բացահայտում է բազմաթիվ խնդիրներ, որոնք հատուկ են ինքնուրույնության ձգտող պատանիներին:
Լոունայի արքա Տրիստանը վաղ որբացել է։ Թաքնվելով խորթ մորից հայտնվում է Տինտագելում՝ իր հորեղբոր ապարանքում՝ կոնսուելյան արքա Մարկի մոտ, որը չուներ սեփական երեխաներ, դաստիարակում է նրան՝ նախապատրաստելով իրեն հետնորդ։ Երիտասարդ Տրիստանը մեծ ծառայություն է մատուցում իր նոր հայրենիքին, մենամարտում՝ սպանելով իռլանդական սպա Մորխուլտին, որը պահանջում էր Կորնուելսից կենդանի տուրք։ Լինելով ծանր վիրավոր թունավորած Մորխուլտի զենքից, Տրիստանը նստում է նավակ և փորձում է փնտրել ապաքինման միջոց, որն էլ ստանում է Իռլանդիայում սպիտակահեր արքայադստերից՝ Իզոլդայից, որը հմուտ էր բժշկության մեջ։ Հետագայում, երբ վասալները ստիպում են Մարկին ամուսնանալ պաշտոնական ժառանգություն ստանալու համար, Տրիստանը փնտրում է հարսնացու բերելով Իզոլդային։ Բայց ճանապարհին սխալմամբ նրա հետ...
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի սենտիմենտալային էպիսթոլարական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին։ Վեպում գերմանական իրականության պատկերի ֆոնին արտացոլվում են հերոսի՝ անձնական տառապանքները։ «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը դարձավ Գյոթեի երկրորդ գրական հաջողությունը «Գյոց ֆոն Բերլիխինգեն» դրամայից հետո։ Ինչպես դրաման, այնպես էլ նամակավեպը դասվում է «գրոհ և փոթորիկ» ուղղությանը։ Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի...
Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունների հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն...
Բրեմ Սթոքերը բազմաթիվ գրքեր է գրել, որոնք իր ժամանակում մեծ համբավ են բերել գրողին: Բայց անմահության է արժանացել միայն մեկ վեպի շնորհիվ՝ «Դրակուլա»: Մինչ այդ էլ բազմաթիվ գրքեր են գրվել վանպիրների մասին, բայց այս մեկը դարձավ դասական, ժանրի էտալոն: Այն սկիզբ դրեց վամպիրների մասին գրականության մեծ ալիքի, որը շարունակվում է մինչ օրս: Գրքի ամենահայտնի էկրանավորումը կինոռեժիսոր Ֆ.Ֆ. Կոպպոլայի համանուն ֆիլմն է: Սթոքերը կարողացել է համադրել տարբեր ժամանակներ՝ միջնադարից մինչ իր օրերը, և տարբեր աշխարհներ՝ գաղտնիքներով ու սարսափներով լի Տրանսիլվանիայից մինչև հարմարավետ Լոնդոն: Իսկ ամենակարևորը՝ նա ստեղծել է նոր միֆական հերոս բոլոր ժամանակների համար:
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
«Կարմիր շուշանը» ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի վեպն է՝ հրատարակված 1894 թվականին։ Վեպը ներկայացնում է քաղաքական գործչի ու նրա կնոջ պատմությունը, Ֆլորենցիա կատարած ճանապարհորդությունը։ Այս յուրահատուկ վեպը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ հիմնված է հեղինակի և տիկին դե Կիլավետի միջև եղած սիրային կապի վրա։ Գրքի հայերեն առաջին հրատարակության մեջ քաղաքական նկատառումներով չի գրվել թարգմանչի անունը: Թարգմանիչը Երվանդ Մեսիայանն է, որը իր ստեղծագործական կյանքի զգալի հատվածը նվիրել է Անատոլ Ֆրանսի ստեղծագործությունների ուսումնասիրմանը: