2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։ Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա...
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից...
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
«Ավելի մուգ հիսուն երանգները». Սիրունատես, ներքին տվայտանքներով լի երիտասարդ գործարար Քրիստիան Գրեյի բացառիկ ցանկություններից և մռայլ գաղտնիքներից ցնցված՝ Անասթեյշա Սթիլը դադարեցնում է իրենց հարաբերությունները, որպեսզի նոր կարիերա սկսի սիեթլյան մի հրատարակչությունում: Բայց Քրիստիանի մասին մտքերը նրան հանգիտ չեն տալիս, և երբ նա առաջարկում է հանդիպել, Անասթեյշան չի կարողանում մերժել:
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:
Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է:Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը:Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:
«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
«Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար…
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է: Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
«Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասն է, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականինՆախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։ Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։ Վիքիպեդիա
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ… «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար...
Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Վեպի գաղափարն ծնվել է հեղինակի՝ արտասամանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել։ Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից...
Հռոմի պապի որդեգիրը՝ իռլանդացի Պատրիկ Մաքքենան, որոշում է վերածնել կաթոլիկ եկեղեցու փառքը։ Դրա համար նա գնում է ծայրահեղ քայլերի. բեմականացնում է իլյումինատների դավադրություն և նրանց անունից կազմակերպում է հոր սպանությունը ու չորս կարդինալների առևանգումը, որոնք ամենամեծ հնարավորություններն ունեին պապական աթոռին հավակնելու, ինչպես նաև կազմակերպում է հականյութի առևանգումը Միջուկային հետազոտությունների և Եվրոպական կազմակերպությունից (ՄՀԵԿ – CERN), որպեսզի իրագործի սուրբ Պետրոսի գերեզմանի պայթեցումը։ Ավելի համոզիչ դարձնելու համար հրավիրում են խորհրդանիշերի մասնագետ Ռոբերտ Լանգդոնին, որը ներառվում է հետաքննության մեջ, հայտնաբերում է երեք կարդինալների դիակները և ջրից փրկում է չորրորդին։ Մարդասպանը իր ստացած հոնորարով փորձում է փախչել մեքենայով, բայց մեքենան պայթում է, երբ փորձում...
Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքներում թաքնված է գաղտնի կոդ… Միայն այն կարող է օգնել գտնել քրիստոնեական սրբավայրերը, որոնք շնորհում են անսահման իշխանություն և ուժ: Մեծագույն գաղտնիքը, որի մասին արդեն դարերով մտածում են մարդի, վերջապես կարող է բացահայտվել…
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը և պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած–գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին։ Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1987 թվականին գրված վեպն է։ Վեպի անվանումը The Beatles խմբի Norwegian Wood երգի անվանման թարգմանությունն է: Մուրակամին ժխտում է այն, որ գիրքը ինքնակենսագրային է․ «Ուղղակի ես պատկանում...
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել: