2,990 ֏
Հեղինակ | Լեոնիդ Ցիպկին |
---|---|
Թարգմանություն | Լեռնիկ Դալլաքյան |
Հրատարակչություն | Անտարես |
Մատենաշար | Օտար գիր |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2016 |
Էջեր | 208 |
Ֆորմատ | 125x200 մմ |
Քաշ | 277 գ |
ISBN | 978-9939-76-000-1 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Կյանքի փորձ |
Լեոնիդ Ցիպկինի վավերագրական վեպն է, որում միահյուսված են Ֆյոդոր Դոստոևսկու և նրա կնոջ՝ Աննա Դոստոևսկայայի 1867 թվականին Մոսկվայից Գերմանիա կատարած ճանապարհորդության պատմությունը հեղինակի մտորումների հետ: Պատումի յուրահատուկ ոճը ազդեցություն ունեցավ գիտակցության հոսքի մոդեռնիստական տեխնիկայի վրա: Վեպը բաղկացած է 11 պարբերությունից և օգտագործված է 35 վերջակետ:
Վեպը գրվել է 1977-1981 թվականներին:
Վեպը հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականին Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության FERESH մատենաշարով: 204 էջ:
Վեպը հայերեն երկրորդ անգան հրատարակվել է 2016 թվականին Լեռնիկ Դալլաքյանի թարգմանությամբ, «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով: 208 էջ:
Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»: Այն պատմում է Ֆյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը դեպի Գերմանիա կնոջ՝ Աննայի հետ՝ միահյուսված հեղինակի դատողություններով ու մեկնաբանություններով, ով նույն ճանապարհն անցնում է գրեթե հարյուր տարի անց:
Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան: