+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,500 ֏
Հեղինակներ | Արմինե Սահակյան, Լիդա Ավանեսյան |
---|---|
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 224 |
Ֆորմատ | 170x240 |
ISBN | 978-9939-99-108-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 180 գ |
Գիրքը բաղկացած է 4 գլխից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ստոխաստիկայի մեկ բաժնի․
«Կոմբինատորիկա»
«Հավանականությունների տեսության տարրեր»
«Մաթեմատիկական վիճակագրության տարրեր»
«Խաղերի տեսություն»
Յուրաքանչյուր բաժնի սկզբում նախ ներկայացված են տվյալ բաժնի տեսական դրույթները, այնուհետև՝ համապատասխան խնդիրների համաշար: Խնդիրների լուծումները, դրանց վերաբերյալ ցուցումները և պատասխանները կգտնեք ձեռնարկի վերջում:
Ձեռնարկում դիտարկված մեթոդական հնարները միտված են խնդիրների լուծման ուսուցման տարբեր մակարդակներում սովորողների տրամաբանական, ստոխաստիկական մտածողության զարգացմանը:
Տարրական դասարանում սովորողները խնդիրները կարող են լուծել՝ կիրառելով տարբեր հնարներ և մեթոդներ, իսկ ավելի բարձր դասարաններում նույն խնդիրը կարող են լուծել բանաձևերի կիրառմամբ:
Խնդիրները կարելի է կիրառել նաև դպրոցում իրականացվող մաթեմատիկական օլիմպիադաների, մրցույթների և արտադասարանային այլ միջոցառումների ժամանակ:
Reviews
There are no reviews yet.