«Ուլյոա տոհմական ամրոցը» վեպը իսպանացի մեծագույն գրող, լրագրող, քննադատ, թարգմանիչ, նատուրալիզմն իսպանական գրականություն բերող և կանանց իրավունքների պաշտպան Էմիլիա Պարդո Բասանի գլուխգործոցն է: Պարդո Բասանը վաղ տարիքից է սկսել ստեղծագործել, 1880-ականներին արդեն հայտնի էր որպես բանաստեղծուհի և երկու վեպերի հեղինակ, սակայն նրան միանգամից հռչակ է բերում 1886-ին լույս տեսած «Ուլյոա տոհմական ամրոցը» վեպը, որը քննադատները դասում են XIX դարի կարևորագույն գործերի շարքին:

Վեպում հեղինակը տոհմական ամրոցի, դրա երիտասարդ տիրոջ՝ մարքիզ դոն Պեդրո Մոսկոսոյի և մյուս բնակիչների օրինակով նատուրալիստական գծերով ներկայացնում է քաղաքակրթությունից կտրված գալիսիական գյուղը, այնտեղի բիրտ բարքերը, որոնք ի վերջո ճզմում և լուսանցք են նետում տիրող իրավիճակին չհարմարվող կիրթ ու բարոյական անձանց, ինչպիսիք են մարքիզի կինը և ամրոցի կապելլանը: 1985-ին վեպն էկրանացվել է և մեծ հաջողություն ունեցել Իսպանիայում:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ուլյոա տոհմական ամրոցը | Էմիլիա Պարդո Բասան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...