ԱՅԼ ԿԵՐՊ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ հայերեն կարդալ և բացատրվել կարողացող տարիքային բոլոր խմբերի համար:

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։
Պարգևում է աննկարագրելի աշխույժ ժամանց, խթանեում հայերենի գործածությունն առօրյա ժամանցում և նպաստում հայերեն բառապաշարի զարգացմանը:
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։

Ինչու՞ խաղալ «Այլ կերպ»
Խելահեղ ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու:

Որտե՞ղ
Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս:

Ու՞մ հետ
Ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, համադասարանցիների … Նույնիսկ կազմակերպել սերունդների միջև «ինտելեկտուալ պայքար»:

«Այլ կերպ» խաղի ստեղծման հիմքն ու շարժառիթը անբասիր հայերենի գործածության խթանումն էր:

Խաղի բովանդակությունն առանձնակի հոգածությամբ է մշակվել: Ընտրվել են մեր պատմության, մշակույթի ու կրոնի հետ առնչվող բառեր ու արտահայտություններ, ոսկեղենիկ հայերենի գեղեցիկ բառեր, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մղվում առօրյա գործածությունից կամ փոխարինվում են օտար թարգամանություններով:
Յուրաքանչյուր քարտի վրա գրված յոթ բառերը որոշակի օրինաչափություն ունեն. ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ, տեղանուններ, ինչպես նաև մեր պատմության, մշակույթի ու կրոնի հետ առնչվող բառեր ու բառակապակցություններ:

Տուփի պարունակությունը`
▪   301 քարտ
▪  1 ավազի ժամացույց
▪   խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

Երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից որակվել է որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այլ կերպ. սեղանի ինտելեկտուալ խաղ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...