Գտնելուկը բաղկացած է 57 շրջանաձև քարտերից, որոնց վրա տարբեր գույների, մեծ ու փոքր պատկերներ են: Յուրաքանչյուր քարտի վրա 8 պատկեր է, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր: Համընկնող պատկերները նույնական են ձևով, գույնով և միայն չափսերը կարող են տարբեր լինել:
Խաղի առաջադրանքն է՝ առաջինը գտնել համընկնող պատկերը և բարձրաձայնել այն:
Ի դեպ, համընկնում անպայման կա, նույնիսկ եթե ձեզ 100+1% թվում է թե չկա, վստա’հ եղեք՝ ԿԱ՛, ուղղակի.. գուցե… հնարավոր է… նայում եք, բայց չեք տեսնում 🙂

Կանոնները պարզ են, խաղի ընթացքը՝ արագ ու զվարճալի:
Այստեղ չկան բառեր, և կարդալու ունակությունը նախապայման չէ: Այնպես որ ԳՏՆԵԼՈՒԿԸ հոյակապ տարբերակ է մեծերի ու փոքրերի համատեղ ժամանց կազմակերպելու համար:
Թեև տուփում միայն քարտեր են, ԳՏՆԵԼՈՒԿի սեղանի շուրջ մասնակիցները ձանձրանալ չեն հասցնի. այն կարելի է 3 տարբերակով խաղալ և կախված տարբերակի ընտրութունից՝ մասնակիցների խնդիրն է կա՛մ որքան հնարավոր է շատ քարտ հավաքել, կա՛մ որքան հնարավոր է շուտ ազզատվել իրենց մոտ եղած քարտերից:

Լավ խաղալու հիմնական նախապայմաններն են ուշադրությունն ու արագությունը:

Տուփի պարունակությունը`

  • 57 շրջանաձև քարտ
  • Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

Գտնելուկ խաղի 57 պատկերները հայկական շնչով են: Դրանցից շատերը Հայաստանն ու հայկականը խորհրդանշող իրեր ու երևույթներ են:
Բոլոր պատկերները հեղինակային են, և ստեղծվել են հենց այս խաղի համար:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գտնելուկ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...