Զարգացնող և միևնույն ժամանակ ժամանցային խաղ, որը վստահաբար դառնալու է ձեր փոքրիկի սիրելի խաղը:

Տուփում առկա է.
Խաղադաշտ – 48 հատ
Մարկեր – 2 հատ
Խաղում առկա է 2 տեսակի խաղաքարտ.
* 44 <Մարտադաշտ> (նավերի պատկերներով)
* 4 <Վանդակավոր խաղադաշտ>

Մարտադաշտերում պատկերված են հետևյալ նավերը.
1 հատ – քառավանդակ մարտանավ
2 հատ- եռավանդակ մարտանավ
3 հատ- երկվանդականի մարտանավ
4 հատ – մեկվանդականի մարտանավ

Խաղացողների խնդիրն է կրակել թշնամու դաշտի վրա՝ նշելով կոորդինատները,
օրինակ՝ «Ա-10», «Թ-7» կամ ցանկացած կոորդինատ, որտեղ հավանական է նավի առկայությունը: Խաղացողները հերթով հարձակվում են. սկզբում կրակում է մեկը, այնուհետև՝ մյուսը: Թշնամու նավի վրա հարձակվելիս, եթե հարվածը դիպուկ է լինում, <Վանդակավոր խաղադաշտ> խաղաքարտում մարկերով խաչ է դրվում, իսկ եթե դատարկ կրակոց է արձակվում ՝ կետ, նույն նշանները դնում է նաև մրցակիցը իր <Մարտադաշտ> խաղաքարտում: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով առաջինն է «խորտակում» թշնամու բոլոր նավերը։
* Խաղաքարտերը նախատեսված են բազմակի օգտագործման համար. դրանք հեշտությամբ մաքրվում են:
* Մյուս 2 դատարկ խաղադաշտում կարող եք ինքներդ ստեղծել մարտադաշտ՝ նույն տրամաբանությամբ նկարելով նավեր:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ծովային մարտեր”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...