4,900 ֏
Հեղինակ | Մարիամ Պետրոսյան |
---|---|
Թարգմանություն | Մարգարետ Ասլանյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2024 |
Էջեր | 432 |
Ֆորմատ | 145x200 |
ISBN | 978-9939-972-24-4 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | Բեսթսելլեր, 21-րդ դարի կարևոր գրքերը, Խմբագրության ընտրությունը |
Զանգվածը | 630 գ |
Հազարավոր մարդկանց համար «Տունը, որտեղ…» գեղարվեստական եռապատումը յուրօրինակ գաղտնագիր-բանալի է դարձել. գրքի կերպարներում ընթերցողները ճանաչում են բազմաթիվ ծանոթ բնավորություններ արդեն իրական կյանքից:
Հատկանշական են ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի խոսքերը Մարիամ Պետրոսյանի ստեղծագործության մասին. «Ես նախանձում եմ նրանց, ովքեր հիմա «Տուն»-ը առաջին անգամ են իրենց ձեռքն առել: Նե՛րս մտեք, տեղավորվե՛ք: Չգնա՛ք փասիանների մոտ և աշխատե՛ք չմոլորվել Անտառում: Սուրճն ու մյուս ընպելիքները կգտնեք երկրորդ հարկում: Հավատացե՛ք՝ դուք այստեղ երկար կմնաք:
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Երևակայական, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է խորհրդավոր, առեղծվածային միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ»:
Reviews
There are no reviews yet.