Ինչպես խաղալ՝
Նախ և առաջ երեխային հարկավոր է սովորեցնել պլաստիլինի հետ վարվելու ամենապարզ շարժումները՝
բութ մատով և ցուցամատով փոքրիկ կտորներ պոկել,
սեղմել պլաստիլինը բռունցքի մեջ,
ցուցամատով փոքրիկ կտորներ պոկել՝ սեղանի վրայով գլորելով, որպեսզի փոքրիկ գնդակներ ստացվեն,
երկու ձեռքերի ափերի օգնությամբ գնդակ պատրաստել (եթե երեխան դժվարանում է կատարել, ապա կարող եք Ձեր ձեռքով և նրա ձեռքով միասին պատրաստել),
ցուցամատով սեղմել և հետքեր թողնել պլաստիլինի վրա։
Մանր մոտորիկան զարգացնելու համար երեխային սովորեցրեք տարրական մարմիններ պատրաստել (գնդակ, գլանաձև կտորներ, տափակ և ուռուցիկ մարմիններ):
Երեխայի հետ պատրաստեք իր սիրելի հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսներին:
Երեխայի հետ պատրաստեք մի կենդանի, ապա խնդրեք, որ երեխան պլաստիլինից պատրաստված ուտելիքներով կերակրի այդ կենդանուն՝ կտորները վերջինիս կպցնելու միջոցով։ Այսպիսով երեխան կտեսնի, որ կենդանին սնվելով (ինչպես նաև՝ մենք) մեծանում և ուժեղանում է:
Համադրեք պլաստիլինի գույները և ստացեք նոր գույներ:
Պլաստիլինից մարդուկ պատրաստեք: Մարմինը և գլուխը պատրաստելուց հետո թույլ տվեք երեխային ստեղծագործել սեփական երևակայությամբ։
Պլաստիլինի մեջ որևէ բան թաքցրեք և խնդրեք երեխային գտնել այն:
Թղթի վրա որևէ պատկեր նկարեք, որոշ մարմիններ պատրաստեք պլաստիլինից և օգնեք երեխային, որ փակցնի դրանք թղթին: Օրինակ՝ կարող եք ծառ նկարել և խնդրել, որ փոքրիկ գնդիկները, որպես խնձորներ, փակցնի ծառի վրա:
Reviews
There are no reviews yet.