+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,300 ֏
| Տարիք | 7+ |
|---|---|
| Արտադրող | Այլկերպ |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 60x30 |
| Զանգվածը | 355 գ |
«Այլ օրացույց 2026»-ը A3 չափսի յուրօրինակ մանկական օրացույց է, որը համադրում է ժամանակի պլանավորումը, խաղը և գիտելիքը։ Սա պարզապես օրացույց չէ, այլ 24 էջից բաղկացած ուսուցողական և զվարճալի ճանապարհորդություն, որի ընթացքում երեխան սովորում է ժամանակը զգալ, հասկանալ և կառավարել։
Օրացույցում ներառված են տարբեր թեմաներով հետաքրքիր ու հասկանալի նյութեր՝
օգտակար և ֆանտաստիկ փաստեր,
առողջ սննդակարգի վերաբերյալ էջեր,
Երկրի ընդերքի խորքերը,
եղանակի տեսության պարզ բացատրություններ,
հին հայկական դիցարանի աստվածները,
մեծ չափի «Ներկի՛ր ինքդ» էջեր և այլ խաղային առաջադրանքներ։
Հավաքածուն ներառում է նաև 130 պիտակ, որոնք երեխան կարող է օգտագործել առաջադրանքներում, կարևոր օրերը նշելու, տրամադրությունը ցույց տալու կամ պարզապես խաղալու համար։
Օրացույցը կարևոր գործիք է երեխաների համար՝
ժամանակի ընկալումն ու տարբերակումը զարգացնելու,
«երեկ», «այսօր», «վաղը» հասկացությունները հեշտ յուրացնելու,
սպասելու և պլանավորելու հմտություններ ձևավորելու,
կազմակերպված լինելու և պատասխանատվություն վերցնելու սովորույթ ձեռք բերելու համար։
Մեծ վանդակներով օրացույցը թույլ է տալիս երեխային ինքնուրույն նշումներ անել, հաշվել օրերը մինչև ծննդյան օրը կամ արձակուրդները և ակտիվ մասնակցել իր ժամանակի կառավարմանը։
«Այլ օրացույց 2026»-ը իդեալական է այն երեխաների համար, ովքեր սիրում են խաղալ, նկարել, մտածել ու սովորել՝ առանց ձանձրանալու։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.