Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:
շուտով կհանդիպենք
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
«Բառախաղը» ինտելեկտուալ բառային խաղ է, որը հիմնված է արտասահմանում լայն տարածում ունեցող խաղի գաղափարի վրա և հարմարեցված է հայախոս միջավայրին։ Սա արագ մտածողություն, լեզվական ճկունություն և թիմային մրցակցություն պահանջող խաղ է, որը միավորում է ժամանցը և մտավոր զարգացումը։
Խաղի ընթացքում մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում բացատրեն հնարավորինս շատ բառեր՝ առանց օգտագործելու գուշակվելիք բառի տակ նշված արգելված բառերը։ Սա ստիպում է մտածել այլընտրանքային ձևերով, արագ կողմնորոշվել և հաղթահարել լեզվական սահմանափակումները։
Տուփում ներառված են՝
խաղաքարտեր,
խաղի կանոնների թերթիկ,
1 ավազի ժամացույց։
«Բառախաղը» հիանալի միջոց է՝
բառապաշարը հարստացնելու,
միտքը մարզելու,
արագ մտածողություն զարգացնելու,
առողջ մրցակցություն ձևավորելու,
ստեղծագործաբար արգելքներ հաղթահարելու համար։
Սա խաղ-մարտահրավեր է, որը բաց է բոլորի համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից կամ դպրոցական գնահատականներից։ Խաղին կարող են մասնակցել թե՛ ուսանողներն ու աշակերտները, թե՛ մեծահասակները, այդ թվում նաև նրանք, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում կամ հենց իրենք են գնահատում ուրիշներին։ Որովհետև, ինչպես խաղն ինքն է ապացուցում, ինտելեկտը գնահատական չի հարցնում։
«Բառախաղը» իդեալական է ընկերական հավաքների, ընտանեկան երեկոների, թիմային ժամանցի և կրթական միջավայրի համար։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.