Այս հատորը ընդարձակ ուսումնասիրութիւնն է ֆրանսահայ գրականութեան կէս դարու երկայնքին` 1922էն 1972: Այստեղ կը քննուին ոչ միայն այդ շրջանի գլխաւոր հեղինակներու երկերը, այլեւ գրական մամուլը եւ այնտեղ արծարծուած հարցերը, ինչ կը վերաբերի օտարութեան հետ յարաբերութեան: Աշխատութիւնը մասամբ թարգմանութիւնն է հեղինակի ֆրանսերէն լեզուով գրած գործին. Cinquante ans de littérature arménienne en France, du Même à l’autre, 1922-1972, CNRS éditions, Paris 2001: Արփի Թոթոյեանի թարգմանութիւնը հեղինակը վերանայած է, վերամշակած, յաւելած որոշ մասեր, պահելով հանդերձ գործին կառուցւածքը:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժորժ Բատայի գլխավոր փիլիսոփայական երկը (1943): Հայերեն առաջին անգամ թարգմանությունն ուղեկցվում է հանգամանալից առաջաբան- հետազոտությամբ:
Հույն փիլիսոփա Պլատոնի երկերի չորրորդ հատորը բովանդակում է «Պետություն» տրամախոսությունը: Պլատոնն անդրադառնում է իրեն հուզող գրեթե բոլոր հարցերին և փիլիսոփայության բաժիններին՝ գաղափարների տեսություն, իմացաբանություն, էսթետիկա, մետաֆիզիկա, քաղաքագիտություն, էթիկա: Վիքիպեդիա
ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ մատենաշարի հերթական հատորը բովանդակում է ամերիկյան արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ուիլյամ Ֆոլքների (1867-1962) «Անպարտելիները» վեպը (1937): Երկը մաս է կազմում հեղինակի յոքնապաթոֆյան ասքապատումի, ուր գրողի յուրահատուկ լեզվով ու ոճով արտահայտված են հարավի պատմությունն ու բարքերը: Վեպի առաջին հայերեն հրատարակությունն է՝ թարգմանչի առաջաբանով ու ծանոթագրություններով:
«Մայրենիք» եռագրության երկրորդ վեպը`«Հիմնը», գրված է կինոգրախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է 2010- ականների հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Գլխավոր հերոսները երեք կանայք են, որոնցից յուրաքանչյուրն ընտանեկան երջանկության իր տարբերակն ունի: Երբ երեքից մեկը դառնում է փոխնակ մայր, հերոսները կանգնում են շրջադարձային որոշման առաջ:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված ինտերակտիվ արձակի նմուշներին հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները: Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու միջոց («Պահմտոցի», «Գերաստղ Մարիոն», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ` նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»):
«Փախչող քաղաքը» վիրտուալ կինովիպակ է, որում միահյուսված են միստիկան ու քաղաքային տիպավորումները, գրոտեսկն ու հումորային զուսպ անցումները: Հերոսների յուրօրինակ վարքագծերը բացահայտվում են հոգեբանական հարցազրույցի, կինոդրամատուրգիայի հնարների, միֆապատումի և SMS հաղորդագրությունների միջոցով: Փախչող քաղաքում արտացոլված միջադեպերը իռեալ-ռեալ լինելով` չափազանց ճանաչելի են, քանի որ մենք բոլորս էլ ապրում ենք Փախչող քաղաքում… Վեպում միահյուսված են միստիկան ու քաղաքային տիպավորումները, գրոտեսկն ու հումորային զուսպ անցումները: Հերոսների յուրօրինակ վարքագծերը բացահայտվում են հոգեբանական հարցազրույցի, կինոդրամատուրգիայի, միֆապատումի և SMS հաղորդագրությունների միջոցով:
Երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները մի կողմից հեղինակի ուրույն ոճն են ի ցույց դնում, մյուս կողմից՝ երևանում են ճանաչելի իրականության գրողական վերարտադրություն, որտեղ ընդհանրացվում և իմաստավորվում է այն ամենը, որը մեզ թվացել է պարզապես հերթական իրադարձություն:
Ճակատագրեր, անհատականություններ, ներփակ բնավորություններ, որ հարաբերում են վիպական ինքնատիպ տարածության մեջ՝ միմյանցից անկախ վերհանելով ընդհանրական խնդիրներ, իբրև առանցք ունենալով ապակե աչքի ամենատես ոսպնյակը: Վեպն արժանացել է ՀԳՄ և Ռուսաստանի հայերի միության «Հայը XXI դարում» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին:
Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն նախանշում է թեմատիկ նոր տարածություններ գրողի համար: Շարունակելով մնալ, այսպես կոչված՝ ոչ հայաստանյան իրականության գեղարվեստական տարածության մեջ, Դերանցն իրեն բնորոշ հոգեբանական նուրբ սուզումներով պատկերում է մարդկային զգացմունքների, կրքերի, հարաբերությունների մի ամբողջ պատկերասրահ, որտեղ դիմագիծ ու սկզբունքը պահպանելը դառնում է գերագույն մարտահրավեր:
Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր: «Գնացք դեպի Արևմուտք»-ը ֆանտաստիկա չէ, սա վեպ է, որում ընթերցողը հնարավորություն ունի հետևելու դինամիկ և լարված սյուժեին՝ որսալով այն սահմանագիծը, որտեղ ավարտվում է իրականությունը և սկսվում միստիկան:
Հովիկ Աֆյանի «Չաստվածաշունչ» ժողովածուն ներառում է հեղինակի վերջին տարիներին գրված պատմվածքները, որոնց թեման մեր կյանքն է իր բազմազան, ինչ-որ տեղ անակնկալ, ողբերգական, բայց միշտ հետաքրքիր և ուսանելի դրվագներով:
Լիլիթ Կարապետյանի հերոսները կարծես ապրել են մարդկության ամբողջ պատմությունը՝ սկզբից էլ առաջ ու վերջից էլ հետո: Կյանքը նրանց համար ինչ-որ բան վերհիշելու և հիշողությունների մեջ կողմնորոշվելու ընթացք է՝ անցյալի հիշողություններ, ներկայի հիշողություններ, ապագայի հիշողություններ…
Արթուր Միկոյանի «Օտար լույս» վեպը հատկորոշվում է նրա ստեղծագործական ձեռագրին բնորոշ ֆանտասմագորիայի ինքնատիպ իրացումներով: Լարված ու անընդհատ բացահայտումներով լի սյուժեն տանում է այդպես էլ չենթադրվող ու անսպասելի վերջաբանի…
Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա» գիրքը հիշողությունների առերեսումն է շարունակություն չունեցող իրականության հետ: Հեղինակի լեզուն հրավիրում է մտերիմ միայնության: Գրքի հերոսները՝ ապրող, թե՝ մեռած,- նրանք կյանքի երկու կողմում են,- պատմվածքից պատմվածք ծնվում են նորից: «Հետողորմյան» ուժեղ հումորով գրված գիրք է, որը պատմում է Հայաստանի մասին: Անկախության երկու կողմի մասին: Հերոսները ժամանակակից են: Ողբերգական կերպարներ, որոնց հետ մեզ հարստացնում է գրքի լեզուն: Այս գիրքը զգացողությունների հրավառություն է: Ընթերցողն այդ հրավառության սպառողը չէ, այլ՝ շարունակողը:
Մհեր Իսրայելյանի «ՄԻ ՇԱՆ ԲԱԽՏ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ» ժողովածուի պատմվածքները ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում, որտեղ կողք կողքի տեղավորվում են ընտանիքի անդամներ ու ընկերներ, գեներալներ ու երեխաներ, որտեղ ուսանողն ու աշխարհահռչակ նվագարարը, ճպճպացող աչքերով տղան և նույնիսկ կենդանիները կարող են տրվել երազանքի մոգական հմայքին:
«Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպում կյանքի ու մահվան նշաններն են: Հեղինակը կիարառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Դատարկված տղամարդու` իր շարունակությւոնը արգանդում թողած ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿԻ, և սերմը կրող Քրիստի շարժի ու դադարի մասին է: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է` քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արտասվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջող մարմինը…
Մեկամսյա հյուրախաղ, որի սկիզբն անցնում է թատերական, ավարտը՝ կյանքի օրենքներով: Սիրողական թատերախմբի տասը սովորական քաղաքացի ՝ ջահել, ազնիվ ու արկածասեր, ճակատագրական այդ ամառ մայրքաղաքից մեկնում են մարզային հյուրախաղի: Ակամա հատելով թշնամի դարձած հարևան պետության սահմանը՝ խումբը հյուրախաղի ավարտին բեմի փոխարեն ստիպված էր խաղալ կյանքի ու մահվան եզրագծի վրա : Պայքարելով հանուն կյանքի, նրանցից յուրաքանչյուրը ժամանակ է գտնում քննելու իր ապրած տարիները: Նրանք միմյանց մեջ բացահայտում են քաջություն ու վախկոտություն, անձնվիրություն և ուրացում: Թեև տասից ինը վերադառնում են երկիր, բայց նրանց բոլորի ճակատագիրն արդեն անշտկելիորեն բեկված էր:
«Մայրենիք» եռագրության առաջին վեպը՝ «Դրոշը», գրված է հրապարակախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը գեղարվեստականորեն ներկայացնում է ներկայիս հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին: Գլխավոր հերոսները երեք երիտասարդ են, որոնցից մեկը գիշերային ակումբում երգող, հայրական տնից վտարված տրանսվեստիտ է, իսկ մյուս երկուսը` սիրող զույգ: Երբ երեքից մեկը բանակից չի վերադառնում, մյուսները կանգնում են շրջադարձային որոշման առաջ. գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում:
«Կորեական դելիկատես» ժողովածուն Համբարձում Համբարձումյանի առաջին գիրքն է: Նրանում ընդգրկված պատմվածքները թեպետ գրվել են տարբեր ժամանակներում, բայց ամբողջացնում են Համբարձումի գրողական ձեռագրի բոլոր յուրահատկությունները՝ պատումի անսեթևեթ ու անբռնազբոսիկ ոճ, «մանկական զվարթախոհությամբ» լեցուն սյուժեներ, չափազանց կոլորիտային, տպավորող ու տեքստից տեքստ «թափառող» հերոսներ: