«Աուրա» վիպակը գրվել է 1961 թվականին, լույս տեսել 1962-ին: Համարվում է լատինաամերիկյան բումի և համաշխարհային գրականության ամենանշանակալի և ամենաշատ ընթերցվող գործերից մեկը:
Խուլիո Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ ակտիվ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Խուլիո Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության և առհասարակ բռնության հանդեպ: «Այտեղ և հիմա» շարքի 9 պատմվածքը արտահայտում է հեղինակի վրդովմունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդվզող անհատների հանդեպ:
Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է։ Գլխավոր հերոսը և պատմողը՝ Տորու Վատանաբեն, հիշում է իր անցած–գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին։ Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1987 թվականին գրված վեպն է։ Վեպի անվանումը The Beatles խմբի Norwegian Wood երգի անվանման թարգմանությունն է: Մուրակամին ժխտում է այն, որ գիրքը ինքնակենսագրային է․ «Ուղղակի ես պատկանում...
«Դանդաղություն» վեպը վարակիչ մի ծիծաղի պատմություն է: Մինչ հեղինակի կինը նրան հիշեցնում է մոր երբեմնի հորդորը՝ վերջ տալ ամենի և ամենքի վրա ծիծաղելու վտանգավոր սովորությանը, Պատումը չի ընկրկում: Հյուսվելով XVIII դ. գրող Վիվան Դընոնի «Ոչ մի վաղվա օր» նորավեպի առանցքիշուրջ՝ վեպի ճյուղավորվող սյուժեն խայտաբղետ, զվարճալի իր ցատկերով ինքնատիպ մի խորհրդածություն է ժամանակակից աշխարհի շուրջ՝ իրեն բնորոշ մոռացության գլխապտույտ կրքով և ժամանակի՝ ավելի ու ավելի սրընթաց, մեքենայացվող ընկալումով: Վեպը քողազերծում է հասարակական պայքարի հարաշարժ թատերաբեմերը՝ իրենց մշակած կարծրատիպերով: Մինչ Արևմուտքն ու Արևելքն իրար են նայում փոխադարձ կարծրատիպերի թանձրշղարշի հետևից ու ոչինչ չեն տեսնում, սիրահարված Վենսանն ու Ժյուլին որոշում են սիրո տեսարան...
Այս խոր և անչափ գրավիչ վեպի միջոցով Խավիեր Մարիասն առաջարկում է մտորել սիրո և սիրահարվածության շուրջ: Ասում են՝ սերն ու սիրահարվածությունը արարման և երջանկության աղբյուր են, և որ սերն արդարացնում է բոլորին ու ամեն ինչ, բայց այդպե՞ս է արդյոք: Ու եթե սիրո պատասխանը սերն է, ապա ինչպե՞ս է պատահում, որ հանուն սիրո սպանում ենք, դավաճանում ինքներս մեզ ու մեր սիրելիներին, դժբախտացնում ու ստիպում տառապել մյուսներին: Վեպը նաև մեղքի և մեղավորության, խղճմտանքի, բայց և փաստերի անողոքության, հանգուցյալների զուր վերադարձի և ողջերի հետ նրանց անհնարին գոյակցության, ճշմարտությունն ու մեր անձը լիովին ճանաչելու անկարողության մասին է: Եթե սիրո պատասխանը սերն է, ապա ո՞րն...
Վրացի ժամանակակից արձակագիր Դաթո Տուրաշվիլիի «Այլ Ամստերդամ» վեպը յուրօրինակ հետաքննություն է: Գնալով պաշտոնական մակարդակով շրջանառվող պատմության հետքերով՝ հեղինակը հայտնաբերում է շատ կարևոր փաստաթղթեր, որոնք օգնում են նորովի և բոլորովին այլ կողմերից ներկայացնել ոչ միայն իր պապի, այլև բազմաթիվ այլ վրացիների կյանքի պատմությունը:
Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն...
Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ: Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար: Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ: Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան: Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին… Կոլումբացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակն է: Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով: 1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը...
Սույն գիրքը գեղարվեստական է: Բոլոր անունները, հերոսները, վայրերը և դեպքերը հեղինակի երևակայության արդյունքն են: Նմանությունը`իրական դեպքերին ու մարդկանց`ողջ, թե հանգուցյալ, լիովին պատահականություն է:
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է: Կենտրոնական Ամերիկայի «Հավերժական գարնան» այս երկրում արմատացած են կոռուպցիան, կանանց սպանությունները, բռնաբարությունները, հասարակական այլ արատավոր երևույթներ, որոնք գրողը ներկայացնում է Գիլյերմո Ռոզենվայգի և Մարիամ Խալիլի՝ անսպասելի շրջադարձներով հյուսված գեղեցիկ սիրո պատմության միջոցով: Ընթերցողին մնում է յուրովի ընկալել ու մեկնաբանել երևակայության հզոր ուժի և բարձր արվեստի համադրությամբ ստեղծված այս վեպը:
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատկերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է աքսորի, գրաքննության և մոլորակի ավերմունքի մասին, մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն, զարմանալիորեն արդիական, այլև վերժամանակյա:
Հումայդան Յունեսի այս վեպը իր պոետիկ լեզվով, հարուստ կերպարներով և հերոսների ներաշխարհի նրբազգաց պատկերումով գրավում է նույնիսկ ամենափորձառու ընթերցողին: Պատմությունը հորինվածք է, մտացածին է նաև գլխավոր հերոսուհու`Սառայի կերպարը` խոստովանել է հեղինակը: Բայց ներշնչման համար հիմք է հանդիսացել ընտանեկան պատմությունից մի դրվագ. գրողի պապի երկրորդ կինը հեռացել է տնից անհայտ ուղղությամբ`փախչելով դաժան նահապետի բռնակալությունից:
«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։
21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Միայն արաբերենով 9 անգամ հրատարակվեց, ապա թարգմանվեց 34 լեզվով: Կահիրե. հսկայական մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այստեղ բնակվում են վեպի հերոսները։ Այստեղ է նաև դոկտոր ալ-Ասուանիի ստոմատոլոգիական կաբինետը։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկչություն… Կահիրեի շուրջ կեսդարյա կյանքի համայնապատկերը՝ «Յակուբյան շենքը» վեպում։
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական: Քանի որ գրքի հենքն է դարձել միջնադարում առաջ եկած Տարոն՝ բախտագուշակության մի գաղտնախորհուրդ եղանակ, վեպի գլուխների հերթականությունն ու սյուժետային ընթացքը կարող են շարունակ փոփոխվել՝ ըստ Տարոյի խաղաթղթերի դասավորության, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել պատումի համահեղինակը դառնալու գրավիչ խաղին, այլև խաղաթղթերի մեկնությունները կարդալով՝ սեփական բախտը գուշակել:
Էջե Թեմելքուրանի «Դարձ» վեպը 1980 թվականի հեղաշրջմանը նախորդող իրադարձությունների խտացումն է Անկարայում ապրող երեխաների՝ Ալիի ու Այշեի աչքերով: Երեխաների տեսանկյունից պատմվող աշխարհն ու նրանց երևակայության ներքո ծավալվող կարևոր իրադարձությունները վեր են հանում նաև Թուրքիայում միջդասային և քաղաքական մի շարք այլ կարևոր խնդիրներ ընթերցողների համար:
Ռեյ Բրեդբըրիի պատմվածքների այս փոքրիկ ժողովածուն ձեզ կտանի հեղինակի զարմանալի տաղանդով, աղբյուրի պես պարզ լեզվով ու աներևակայելի երևակայությամբ ստեղծված յուրօրինակ աշխարհներ… ուր ասես՝ Մարսի անկենդան ավազներում ծվարած՝ շփոթված, անհանգիստ կայաններից մինչև մանկական չիրականացված երազների խորհրդավոր մեկնություններ:
Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը: Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ:
«Մենաստան» վեպում Զախար Պրիլեպինը դիմում է քսաներորդ դարի քսանական թվականների վերջի իրադարձություններին՝ Սոլովկիի ճամբարի ներքին կյանքի ու ճամբարականների ճակատագրերի միջոցով ներկայացնելով բարդագույն այդ ժամանակը, երկրի և պետության զարգացումների տրամաբանությունը, ժողովրդի էության ու կեցության պտույտը պատմության խառնակ ժամանակներում: «Մենաստան» վեպը արժանացել է «Մեծ գիրք» և «Տարվա գիրք» մրցանակների:
Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը» (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի: Վեպի հերոսը եվրոպացի ինտելեկտուալ է, ով փորձում է հասկանալ սեփական տեղն աշխարհում: Երկրորդ վեպի հիմքում ոչ երիտասարդ տղամարդու՝ բժիշկ Շաադի պատմությունն է, որը հայտնվել է մեղադրյալի աթոռին նախկին կանանցից մեկի սպանության մեղադրանքով: Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ ամուսնալուծությունից հետո այդ ինտելեկտուալ կինը իր հյուրերին նաև ինտիմ ծառայություններ էր մատուցում: Դատավարությունը ձեռք է բերում կաֆկայական գծեր:
Անվանի շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo ֆաբեր» (1957) վեպի հերոսը տեխնոկրատ անձնավորություն է, գործնական ու պրագմատիկ, ով հավատում է միայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը: Սակայն նոր դրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքի կործանման. հին հունական միֆը ճակատագրի անխուսափելիության գաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանում: Եզրափակիչ մասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների, հնչյունների, զգացմունքների հարստությամբ:
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը: