Ներկայացված նկարազարդ ժողովածուում ընդգրկված են հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը՝ «Օձամանուկ և արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգին» և «Եղեգնուհին»:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Անբախտ վաճառականներ, Գառնիկ ախպեր, Մի կաթիլ մեղրը, Անյաղթ աքլորը, Ուլիկը, Ծիտը, Խօսող ձուկը, Տերն ու ծառան:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Անբախտ վաճառականներ, Գառնիկ ախպեր, Մի կաթիլ մեղրը, Անյաղթ աքլորը, Ուլիկը, Ծիտը, Խօսող ձուկը, Տերն ու ծառան:
Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Ընտրված ստեղծագործությունների մեծ մասը հատվածներ են հանրահայտ հեքիաթ-վիպակներից: Մի կողմից դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության և հեղինակի մասին, մյուս կողմից՝ ընթերցասեր երեխային մղում են կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և նման ձեռնարկների հիմնական նպատակն է: Նման հավաքածուների նպատակը նաև երեխաներին մանկական համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթացնելն է, գրքերի կախարդական աշխարհի հետ մանկուց կապելը: Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Հովհաննես Թումանյանի թարգմանությունները և փոխադրությունները առաջին անգամ լույս են տեսնում առանձին գրքով: Այս նկարազարդ գրքույկում ներկայացված են աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթներ, որոնք թարգմանել և փոխադրել է Հ. Թումանյանը:
Հեքիաթը չարի ու բարու հավերժական պայքարի մասին է: Գերության մեջ հայտնվածները չեն հուսահատվում, պայքարում են ազատության և արդարության համար: Գովերգում են քաջությունը, ազնվությունը, հավատարմությունը և նպատակին հասնելու վճռականությունը:
«Քնած գեղեցկուհին» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Կարմիր գլխարկ հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Մոխրոտիկը հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ: Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր: Թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի...
Այս գրքում ընդգրկված է քսանհինգ հեքիաթ` ընտրված «Քալիլա և Դիմնա» գրքից, վերաշարադրվել պարզ և հասկանալի լեզվով: «Քալիլա և Դիմնա» հանրահայտ գիրքը գրվել է շուրջ երկու հազար տարի առաջ սանսկրիտով (հին հնդկերեն): Իրանի հայտնի թագավոր Անուշիրվանի օրոք թարգմանվել է պահլավերեն, իսկ շատ ժամանակ անց` պահլավերենից արաբերեն: Շուրջ հինգ հարյուր տարի հետո թարգմանվել է նաև պարսկերեն: Հեքիաթները գրելիս հեղինակի նպատակը եղել է բարոյական կանոնները, կյանքի գաղտնիքները դրանցում զետեղելն ու ուսուցանելը, որպեսզի ընթերցողը հաճույքից բացի, նաև սովորի այդ դրական բաները: Հեքիաթների գերակշռող մասը կենդանիների լեզվով է գրված: Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի՝ իրանական աղբյուրներից ընտրված հեքիաթների առաջին հատորն է:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի երրորդ գիրքն է, որտեղ զետեղված են հեքիաթներ՝ ընտրված «Սենդբադնամե» եւ «Ղաբուսնամե» գրքերից: «Սենդբադնամեն» հեքիաթների գիրք է, որը գրվել է հին հնդկերենով՝ սանսկրիտով: Հետագայում թարգմանվել է միջին պարսկերենով՝ պահլավերենով: Ավելի ուշ թարգմանվել է արաբերեն, իսկ 13-րդ դարում Զահիր Սամարղանդին թարգմանել է պարսկերեն: «Ղաբուսնամեի» հեքիաթների թեման դաստիարակությունը, բարեկրթությունն են: Այս գրքի հեղինակը 12-րդ դարի թագավորներից Քեյքավուսի որդի Իսկանդարի որդի Ղաբուս Վոշմգիրն է: Թագավորն այն գրել է իր որդիներին խրատելու նպատակով:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի վեցերորդ գիրքն է, որտեղ զետեղված են Շեյխ Աթթարի ստեղծագործություններից: Շեյխ Ֆարիդըդդին Աթթարի Նեյշաբուրին (1146-1221 թթ.) Իրանի հռչակավոր բանաստեղծներից է: Նա ապրել է մեզնից ութ դար առաջ: Ստեղծագործություններից հայտնի են չափածո յոթ ժողովածուները, որոնցից առավելապես մեծ հռչակ ունեն «Թռչունների զրույցը», «Մատյան տառապանքին» և «Աստվածային մատյանը» որոնցում ընդգրկված են պոեմներ ու բանաստեղծություններ: Աթթարը նշյալ գրքերում իմաստության ու ճշմարտության մասին խոսում է սուֆիականության ու դերվիշականության տեսանկյունից: Վերոհիշյալ երեք գրքերում ընդգրկված հարյուրավոր հեքիաթներից ընտրվել են քսանմեկ լավագույնները և վերաշարադրվել արդի պարզ պարսկերենով: Հայերեն թարգմանեց Էմմա Բեգիջանյանը:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» երկրորդ գիրքն է, որտեղ ընդգրկված է քսանմեկ հեքիաթ: Դրանք վերցվել են «Մարզբաննամեից» և շարադրվել բնագրից՝ շատ ավելի պարզ ու հասկանալի լեզվով: Այն, ինչպես և «Քալիլան ու Դիմնան», պարսկալեզու գրականության շատ հայտնի և կարևոր գրքերից է՝ մոտ 650 տարեկան: «Մարզբաննամեն» կազմված է շուրջ 70 հեքիաթից, որոնց մի մասը գրվել է կենդանիների լեզվով, մյուս մասը ներկայացնում է հին առասպելներն ու պատմական որոշ դեպքեր: Բայց դրանցից ոչ բոլորն են այսօրվա համար պիտանի ու գրավիչ, լավագույններն ընտրվել և ընդգրկվել են այս գրքում: Հեքիաթներ, որոնք ամենուր և միշտ կարող են ընթերցողին ինչ-որ բան սովորեցնել:
Այս գիրքը «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» շարքի չորրորդ հատորն է, որի պատումները վերցվել են «Գոլեստան և մոլեստան» գրքից: Գոլեստան ասելով նկատի ունենք պարսիկ գրող Սաադիի «Գոլեստան» գիրքը (1258թ.): «Գոլեստանն» ուներ նոր և աննախադեպ ոճ ու արտահայտչաձև: Այն իր բառուբանով ավելի ճոխ էր, իսկ իմաստով՝ առավել բազմաբովանդակ, քան մինչ այդ գրված բոլոր գործերը: Նրա չափածոն և արձակը անթերի էին ու հղկված, զանազան պատումները քաղցր էին ու հաճելի: Շուտով գիրքը ճանաչում գտավ ամենուր և դարձավ ամենքի կողմից պահանջված, գնահատելի և սիրելի, այդ իսկ պատճառով հենց Սաադիի ժամանակներից ի վեր Գոլեստանի արձակը և Սաադի գրելաոճը մեծ ընդունելություն գտան բոլորի կողմից: Գիրքը վերնագրել...
Երազիկ Գրիգորյանի գրչի տակ չարի և բարու հակասություների վրա կառուցվող կոնֆլիկտային իրավիճակները այս մանկական ժողովածուի մեջ ձեռք են բերել շատ ավելի մեղմ, երբեմն` նույնիսկ ծիծաղաշարժ, իսկ հիմնականում`դեպի խաղաղ հանգուցալուծում մղվող երանգներ: Դևերն այստեղ արքայադուստրեր չեն առևանգում, կախարդները դավեր չեն նյութում, փոխարենը հերոսները աստղեր են որոնում ջրափոսերում, բացահայտում են տիեզերքի գաղտնիքները: Ընդհանուր մթնոլորտը հուշում է, որ կյանքը կարող է լինել ոչ միայն պայքար, այլև համերաշխ գոյակցություն, որտեղ թագավորում է սերը, բարությունը, մեծահոգությունն ու հավատը: Այս ժողովածուն գեղեցիկ նվեր է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Այն ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ ամենքս գալիս ենք մանկությունից:
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն 2015թ. «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Այն դարձավ հարյուրավոր փոքրերի և մեծերի սիրելի գիրքը: Այժմ վերջինս ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներ և ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ… Աշխարհի իմաստուն հեքիաթներ նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլև բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ…
Այս գիրքն իսկապես անհրաժեշտ է մեզ: Հիշելով այն հայտնի ճշմարտությունը, թե գրականությունը զարգանում է փոխադարձ տուրևառությամբ, պետք է խոստովանենք, որ մենք խիստ սակավադեպ ենք անդրադառնում համաշխարհային մանկապատանեկան գրականության արդի գործընթացին: Ժողովածուն մասնակիորեն այդ բացը լրացնում է: Գրքի հեղինակային հեքիաթներում ու պատմվածքներում շատ նուրբ և գրավիչ վրձնահարվածներով են անձնավորվել բնության երևույթները. կարդալուց պարուրվում ես բնության ու տիեզերքի համերաշխ ներդաշնակությամբ: Անհատի ձևավորման համար անչափ կարևոր է, որ մարդն իրեն ևս ներդաշնակության մասնիկն զգա: Նման զգացողություն է ընթերցողին փոխանցում այս գիրքը:
Անվանի բանաստեղծ-մանկագիր Սուրեն Մուրադյանը երկար տարիներ համագործակցել է տարբեր սերնդի կոմպոզիտորների հետ: Նրա տեքստերով ստեղծված ավելի քան 250 մանկական, էստրադային երգերը կատարում են մանկական երգչախմբերը և անհատ երգիչներ, հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ժողովածուն ամփոփում է Մուրադյանի տեսքստերով գրված երգերի ընտրանին, որոնք հասցեագրված են մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաներին: Երգերը հիմնականում տպագրվել են նախորդ տարիներին հրատարակված երգարաններում: «Մանկական երգարանը» լավ նվեր է երգասեր ու երաժշտասեր երեխաներին:
Սրանք փոքրիկների համար հորինված բանաստեղծական պստլիկ պատմություններ ու հորինվածքներ են: Ժամանակին լույս են տեսել բանաստեղծի տարբեր գրքույկներում և բարեբախտ պատահականությամբ հանդիպել իր հղացումների համար երգացուներ որոնող հարգարժան Երգահանին: Նա պստլիկ ու մերկ այս բանաստեղծություններին երաժշտական տարբեր հանդերձներ է հագցրել: Եվ այսօր, մանուկներին, ծնողներին, երգի ու երաժշտության ուսուցիչներին առաջարկում ենք Բանաստեղծի և Երգահանի համատեղ աշխատանքի արդյունքը:
Բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել է «Խմբերգեր» գիրքը: Յուրի Սահակյանի անունը վաղուց է ծանոթ հայ ընթերցողին և ժամանակակից երգի երկրպագու թե՛ մեծերին, թե՛ մանուկներին: Նրա խոսքերով բազմաթիվ երգեր են ստեղծել մեր լավագույն երգահաններից շատերը: Այս խմբերգերը որպես դասագիրք օգտակար կլինեն երաժշտական քոլեջների երգչախմբային դիրիժորության մասնագիտական դասարաններում սովորողների համար, ինչպես նաև երաժշտական և հանրակրթական դպրոցների երգչախմբերի համար: Վստահ ենք, որ խմբերգերը լայն արձագանք կգտնեն սփյուռքի հայկական համայնքների բազմաթիվ երգչախմբերի, ինչպես նաև խմբերգային արվեստի գիտակ օտարների շրջանում:
«Մայրենիի տոն» ձեռնարկը հասցեագրված է կրտսեր դպրոցի ուսուցիչներին: Այն կարող է օգտագործվել 1-4-րդ դասարաններում մայրենիին նվիրված ցերեկույթների կազմակերպման ընթացքում՝ «Այբբենարանի տոն», «Հայաստանը իմ հայրենիքն է», «Հրաշալիքների մեր աշխարհը», «Ինչ ենք սովորել, ինչպես ենք սովորել» խորագրերով: Ուսուցիչները կարող են սցենարը փոփոխել՝ համապատասխանեցնելով յուրաքանչյուր դասարանի երեխաների տարիքային առանձնահատկություններին: Հայ մանկան համար նշանակալի այս տոնը ներառում է նրա համար կարևոր արժեքներ՝ մայրենի լեզու, այբուբեն, գիրք, հայրենիք, դպրոց, մայր… Միջոցառման սցենարը ընդգրկում է երգեր, որոնք համապատասխանում են բովանդակությանը: Կարծում ենք՝ այն հավանության կարժանանա և՛ ուսուցիչների, և՛ երեխաների, և՛ ծնողների կողմից: