Գրքում զետեղված գրական-երաժշտական սցենարների բուն նպատակը մատաղ սերնդի համալիր դաստիարակությանը նպաստելն է: Ժողովածուում օգտագործվել են հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի, հանճարեղ Սևակի, բոցաշունչ հայրենասերներ Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի գրական մասունքներից, նաև ժամանակակիցների ստեղծագործություններից: Գիրքը կարելի է օգտագործել նաև հայ գրականության ժամերին: Եթե նախաձեռնողները այս սցենարները ներկայացնելու համար ստեղծեն պատշաճ պայմաններ, ապա անմոռաց պահեր կպարգևեն հանդիսատեսին:
Կատուներն ապրում են մեր շուրջը և մեզ համար սովորական կենդանիներ են: Նրանց մի մասը բնակվում է մեր բնակարաններում, մյուս մասը՝ փողոցներում, բակերում: Բոլորս էլ սիրում ենք կատուներին, մանավանդ՝ կատվի ձագերին, որոնք ժիր ու կայտառ են և հաճույքով խաղում են երեխաների հետ: Բայց արդյո՞ք գիտեք, սիրելի՛ երեխաներ, որ առյուծները, հովազները, վագրերը նույնպես կատուներ են: Այո, այո, մի՛ զարմացեք, նրանք նույնպես կատվազգի են, այսինքն՝ մեր կատուների ազգականներն են, միայն թե վայրի են և ապրում են բնության մեջ: Սիրելի՛ երեխաներ, կարդալով հեքիաթների այս շարքը՝ դուք կիմանաք, թե ինչու՞ առյուծին ընտրեցին գազանների արքա, կամ թե ինչու՞ վագրի մորթին դարձավ շերտավոր: Եվ ոչ միայն կարդացե՛ք,...
Մեր շուրջը շատ կենդանիներ են ապրում, որոնք դասվում են կրծողների շարքին: Դրանց մի մասը ընտանի կենդանիներ են և խնամվում են մարդկանց կողմից, ինչպիսիք են ծովախոզուկները, նապաստակները, իսկ մյուս մասն ապրում է անտառներում, լճակներում, ինչպիսիք են սկյուռները, կուղբերը: Սիրելի՛ երեխաներ, արդյոք գիտե՞ք, որ կրծող կենդանիների մի մասը վնասակար է մարդկանց համար, իսկ մյուս մասը՝ օգտակար: Երբ դուք կարդաք այս հեքիաթները, ոչ միայն կիմանաք դրա մասին, այլև ձեզ համար կբացահայտեք մի շարք հետաքրքիր փաստեր, թե ինչո՞ւ են առնետներն ամաչում մարդկանցից, կամ թե ինչո՞ւ են կուղբերը օրն ի բուն ջրերում շինարարություն անում: Ձեզ կհետաքրքրի նաև, թե ինչո՞ւ են սկյուռներն ապրում ծառերի վրա, իսկ...
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները, դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները՝ դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, երևի թե բոլորդ էլ ցանկանում եք անտառ գնալ և խաղալ բնության գրկում: Իրոք, տարվա բոլոր եղանակներին էլ անտառը շատ գեղեցիկ է: Այն կանաչում է գարնանը, աշնանը գունավոր տերևներով է զարդարվում, իսկ ձմռանն էլ ծածկվում է սպիտակափայլ ձյան հաստ շերտով: Իսկ թե ինչու է այդպես լինում, դուք հիմնովին կհասկանաք, երբ դպրոց հաճախեք: Բայց հիմա ես կուզենայի այդ ամենի մասին ձեզ պատմել հեքիաթների ձևով: Գրքույկում դուք կկարդաք նաև անտառի բնակիչների մասին, որոնք շատ հետաքրքիր կյանք են վարում: Անտառը գազանիկների, թռչունների և բոլոր կենդանիների բնակավայրն է: Նրանցից...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել. թե ինչու է ծովը փոթորկվում, սառույցը հալվում, ջրվեժներ առաջանում, լուսինը ձևափոխվում կամ հրաբուխ լինում: Այդ հարցերի պատասխանները մենք ստացանք դպրոց հաճախելուց հետո, երբ դասաժամերին մեր սիրելի ուսուցիչները մանրամասն բացատրում էին բնության երևույթների առաջացման պատճառները: Բայց քանի որ դուք դեռ դպրոց չեք հաճախում, ես ցանկանում եմ ձեզ պատմել հեքիաթներ բնության երևույթների մասին: Դուք կիմանաք, թե ինչու է ծիածանը գունավոր, ինչու է կրակը ջրից վախենում, լուսինը ամեն օր ձևափոխվում, կայծակը ամպերից բողոքում, քամին կրակի հետ խաղում և այլն, և...
Նվիրում եմ թոռնիկներիս Դավիթին, Մարկին և Սաշային Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ անհավանական պատմություններ են տեղի ունենում և միշտ ունենում են երջանիկ ավարտ: Ձեզ ներկայացվող հեքիաթների հերոսները բացառապես պտուղներ են, որոնք ամենուր հանդիպում են մեր կյանքում և որոնցով մենք հաճույքով սնվում ենք: Բայց երևի թե մեզնից քչերին է հետաքրքրել, թե ինչու է ձմերուկը դրսից կանաչ, իսկ ներսից կարմիր, կամ թե ինչու է դեղձի կեղևը փշոտ, իսկ կիտրոնը այդքան թթվաշ:Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, և այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր...
Տասնամյա սիրով ու նվիրումով Սոֆի Ճուղուրյանին, ում համար հյուսել եմ այս հեքիաթները Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ: Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան: Նախ, հեքիաթների հերոսները բացառապես կենդանիներ են, բոլորիս հայտնի թե՛ վայրի և թե՛ ընտանի, որոնք ընկնում են բարդ իրավիճակների մեջ, բայց հեքիաթներին համահունչ՝ ի վերջո ցանկալի ելքեր են ունենում: Բացի այդ, որը մեզ համար...
Տատյանա Շապիրոյի բանաստեղծությունների ժողովածուն հիանալի նվեր է երեխաներին. այն ծանոթացնում է երեխաներին բնության աշխարհի հետ՝ զարգացնելով նրանց երևակայությունը, արթնացնելով հետաքրքրություն շրջապատող աշխարհի հանդեպ և բանաստեղծությունների բարի հերոսներին նմանվելու ձգտում:
Գրքում ներկայացված են սիրված հայ մանկագիր Խնկո Ապոր հեքիաթներն ու առակները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների: Գիրքը ինտերակտիվ է. կազմի վրա տեղադրված նկար-հղումով հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներ ու առակները:
Ներկայացվող չինական առակները հին են: Դրանցից շատերը շուրջ երկու հազար տարվա պատմություն ունեն և ներկայացնում են մարդկային լավագույն հատկանիշները՝ ազնվությունը, բարությունը, վեհանձնությունը և այլն՝ իրենց մեջ խտացնելով չին ժողովրդի իմաստնությունը, որն ուղղված է հասարակության բարոյականության պահպանմանը և դաստիարակությանը: Գիրքը նախատեսված է ընթերցողների ամենալայն շրջանակների համար:
Ընթերցարանը բաղկացած է երեք բաժնից՝ «Հեքիաթ», «Առակ», «Գրողների մասին»: Ծաղկաքաղ է արված հայկական ժողովրդական և այլ ժողովուրդների հեքիաթներից, ընդգրկված են նաև գրական մշակումներ և հեղինակային հեքիաթներ: Յուրաքանչյուր հեքիաթից և առակից հետո տրված է անհասկանալի բառերի բառարան: Առակների բաժնում ներառված են Եզոպոսի ժամանակներից մինչև այսօրվա առակագիրների գործերից: Աշակերտները հնարավորություն ունեն նկարազարդելու արտադասարանային ընթերցանության համար նախատեսված այս ստեղծագործությունները և կարծիք գրելու դրանց մասին, կարող են կարդացած նյութը պատմել իրենց դասընկերներին և նրանց հետ քննարկել, բանավիճել դրանց շուրջ և այլն: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Սամվել Բիշարյանի բանաստեղծությունների այս ժողովածուն նախատեսված է ցածր ու միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը գրքի առաջին մասը ներկայացնում է հայերենով և անգլերենով: Գրքի երկրորդ մասը թարգմանված չէ: Դպրոցականներին լայն հնարավորություն է տրվում այն կատարել ինքնուրույն: Բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց խոր բովանդակությամբ և ճկուն հումորով: Դրանք հարուստ են նոր բառերով և արտահայտություններով, որոնք օգնում են կրտսեր ընթերցողներին խորացնել իրենց անգլերենի իմացությունը: Գիրքը պատկերազարդ է և գրավիչ:
Յուրի Սահակյանի մանկական բանաստեղծությունների պատկերազարդ գրքույկ՝ Իրինա Տոկմակովայի թարգմանությամբ: «Ինչո՞ւ ես որոշեցի հայերենից թարգմանել Յուրի Սահակյանի բանաստեղծությունները: Բանն այն է, որ բանաստեղծությունները, եթե դա իսկապես պոեզիա է, և ոչ թե սովորական հանգավորում, միշտ ունեն խորը իմաստ, յուրահատուկ, ներքին մեղեդի. նման բանաստեղծություններն ունեն հոգի: Այս ամենը, անկասկած, կա Յուրի Սահակյանի բանաստեղծություններում: Իսկ բանաստեղծության ոգին կարելի է փոխանցել ցանկացած լեզվով: Ահա թե ինչու ես ցանկություն ունեցա թարգմանել այս բանաստեղծությունները և նվիրել մեծահասակներին ու մանուկներին, ովքեր կարդում են ռուսերեն: Վստահ եմ, որ դրանք ձեզ դուր կգան», – ասում է Իրինա Տոկմակովան:
Յուրի Սահակյանի «Բառ ու բանի շտեմարան» ժողովածուի մեջ ամփոփված են դասական ու ժամանակակից հեղինակների գործեր և հայ բանահյուսության լավագույն նմուշների մշակումներ: Մանկագրության այս բարի ծաղկաքաղն ընդգրկում է մի քանի տասնյակ գրողների ստեղծագործություններ, որոնք ներառված են թեմատիկ բաժիններում: Ներկայացվող գործերը հնարավորություն կտան մանուկներին ճանաչելու մեզ շրջապատող աշխարհը, ընկալելու բնության գույներն ու ձայները, թափանցելու նրանց գաղտնարանները, հասկանալու և սիրելու գրականությունն ու մայրենին:
Հայ լավագույն մանկագիրների բանաստեղծությունների պատկերազարդ հավաքածու: Գիրքը հրատարակվել է հայ գրատպության 500-ամյակի և 2012-ին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու առթիվ: Ժողովված են շուրջ 60 դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ՝ թեմատիկ-բովանդակային սկզբունքով: Ժողովածուի կազմողները հաշվի են առել երեխաների տարիքային, մտածողության և հոգեբանության բնորոշ առանձնահատկություններն ու հետաքրքրությունները:
Մանկահասակ ընթերցողի սեղանին դրվում է մի գիրք, որտեղ ի մի են հավաքվել հայ ժողովրդի բանահյուսական-բանաստեղծական մտածողության լավագույն նմուշներ տարբեր ժանրերից՝ օրորոցային, մանկախաղաց երգ-գովերգեր, բանաստեղծություններ՝ նվիրված երկնային լուսատուներին, բնության երևույթներին, հավք ու ծաղկին, աշխատանքային երգեր, երգիծական զրույց-հեքիաթներ: Ժողովածուն ընդգրկում է և բուն բնագրեր, և՛ բանահյուսական մշակումներ, և՛ գրական հեղինակումներ:
Գրքույկում ներկայացված են հայրենասիրություն և հայրենագիտություն ոգեշնչող պատմվածքներ՝ նախատեսված մանկապատանեկան տարիքի լսարանի համար: Ճուղուր Երևանցին նվիրում է գրքույկը աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ ցանկանալով բոլորին հավաքական կեցություն Արարատի ստորոտին:
Գեղեցիկ նկարազարդումներով այս ուրախ գրքում զետեղված բանաստեղծությունները փոքրիկ ընթերցողների համար ոչ միայն զվարթ ժամանցային նշանակություն կարող են ունենալ, այլև գիտելիքների պաշարով կարող են զինել նրանց: Օրինակ` ուշադիր ընթերցելու կամ անգիր սովորելու դեպքում, փոքրիկները մեկընդմիշտ կհիշեն, որ գայլերը սիրում են գառնուկներ ուտել, կատուները սիրում են կաթ ու մածնի պաշար ունենալ, որ շունն ու կատուն միշտ պայքարի մեջ են: Բացի զվարթ տրամադրությունից, որ պարգևում է գիրքը, հեղինակը նաև երեխաներին ուղղորդում է դեպի հայրենի գրականություն` պապի ասելուկների միջոցով հիշեցնելով հանրահայտ ստեղծագործությունների մասին ու կապ ստեղծելով դրանց հետ, երեխաներին այդպիսով հիշեցնելով, որ անպայման կարդան, օրինակ` Պույ-պույ մկնիկի մասին, կամ գող փիսոյի մասին անկրկնելի բանաստեղծությունները,...
Գեղեցիկ նկարազարդումներով այս ուրախ գրքում զետեղված բանաստեղծությունները փոքրիկ ընթերցողների համար ոչ միայն զվարթ ժամանցային նշանակություն կարող են ունենալ, այլև գիտելիքների պաշարով կարող են զինել նրանց: Օրինակ` ուշադիր ընթերցելու կամ անգիր սովորելու դեպքում, փոքրիկները մեկընդմիշտ կհիշեն, որ գայլերը սիրում են գառնուկներ ուտել, կատուները սիրում են կաթ ու մածնի պաշար ունենալ, որ շունն ու կատուն միշտ պայքարի մեջ են: Բացի զվարթ տրամադրությունից, որ պարգևում է գիրքը, հեղինակը նաև երեխաներին ուղղորդում է դեպի հայրենի գրականություն` պապի ասելուկների միջոցով հիշեցնելով հանրահայտ ստեղծագործությունների մասին ու կապ ստեղծելով դրանց հետ, երեխաներին այդպիսով հիշեցնելով, որ անպայման կարդան, օրինակ` Պույ-պույ մկնիկի մասին, կամ գող փիսոյի մասին անկրկնելի բանաստեղծությունները,...
«Աննան և Արմենը» երկլեզու մանկական գիրք է, որը ստեղծվել է միջազգային գրական ծրագրի շրջանակում: Նկարազարդ այս հրատարակության գլխավոր թեման բարեկամությունն է: Հեղինակները՝ գերմանացի գրող Յուրգեն Յանկովսկին և հայ գրող Լևոն Անանյանը, պատկերում են գերմանուհի Աննայի այցը Հայաստան, որտեղ հայ հասակակիցների ուղեկցությամբ նա իր համար բացահայտում է մի ինքնատիպ երկրի հարուստ պատմությունը, մշակույթն ու ժողովրդին:
Գրքույկը Այբբենարանին ուղեկցող ձեռնարկ է: Այստեղ զետեղված են այբբենական կարգով գրված բանաստեղծություններ, հանելուկներ, ասացվածքներ, շուտասելուկներ և այլն: Գրքույկը եզրափակվում է պստլիկ շտեմարանով: