“Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը” մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է նախադպրոցականի զարգացման ախտորոշման սկզբունքների և տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման մանկավարժական գնահատականի և այլ ժամանակահունչ հիմնախնդիրների պարզաբանմանը:
Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի՝ 3-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման պարապմունքների սույն ձեռնարկը մշակվել է դաստիարակի համար՝ որպես դաստիարակի սեղանի հիմնական գիրք: Այն կօգնի դաստիարակին՝ ճիշտ պլանավորելու և անցկացնելու 3-4 տարեկանների խոսքի զարգացման պարապմունքները: Ձեռնարկն ունի գործնական ուղղվածություն: Գրքում զետեղված բազմաբնույթ պարապմունքները օրինակելի նմուշներ են, որոնք կօգնեն դաստիարակին՝ մեթոդապես ճիշտ սահմանելու ուսուցման և դաստիարակության նպատակները, որոշելու իրականացման ուղիները, ընտրելու թեմաները՝ առանց սահմանափակելու նրա ստեղծագործական մոտեցումները: Անդրադարձ է արված խոսքի զարգացման ծրագրային բոլոր բաժիններին, և ներկայացված են խոսքի զարգացման խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակներ:
Գրքում ներկայացված են մանկապարտեզում և կրտսեր դպրոցում կիրառելի բազմաբնույթ խաղեր, որոնք կնպաստեն երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիրքը նախատեսված է կրթության նշված օղակներում աշխատող մանկավարժների, մանկավարժական բուհերում սովորողների, ինչպես նաև ծնողների համար:
Գրքում տրված են ծնողներին հուզող հարցերի պատասխաններ, որոնց համար հեղինակը դիմել է ոչ միայն իր մանկավարժական փորձին ու գիտելիքներին, այլև փորձառու և գիտակ, ճանաչված մանկավարժների և հոգեբանների, փիլիսոփաների և գրողների, որոնց խոսքը իմաստուն է, համոզիչ, կյանքով և պրակտիկայով արդարացված: Գիրքը նախատեսված է ծնողների, ինչպես նաև մանկավարժների համար:
Մեթոդական ուղեցույցը հասցեագրվում է տարաբնույթ բովանդակությամբ կարճաժամկետ խմբերի հիմնադրմամբ հետաքրքրվող անձանց, մանկավարժներին, ծնողներին: Մանկավարժները գրքում կգտնեն տարբեր խմբերի աշխատանքային ծրագրեր, քարտեր, ցանկեր, ժամանակացույցեր և այլն:
«Սովորում եմ մտածել» աշխատանքային տետրը նպատակ ունի զարգացնելու երեխաների մաթեմատիկական տարրական պատկերացումները: Նկարելով, գծելով, գունավորելով, կետերը միացնելով՝ երեխան ոչ միայն զբաղվում, այլ նաև մարզում է միտքը, նախապատրաստվում հետագա ուսումնական գործընթացին: Հասցեագրված է 5-7 տարեկան երեխաներին: Այն կարելի է օգտագործել տանը, մանկապարտեզում, դպրոցում:
Նախատեսված է նախադպրոցական տարիքի և առաջին դասարանի երեխաների տառաճանաչման գործընթացն ավելի ակնառու և հետաքրքիր դարձնելու համար: Ձեռնարկը կօգնի երեխաներին նկարների միջոցով ճանաչելու տարատեսակ մրգեր ու բանջարեղեն, բույսեր ու կենդանիներ և շրջակա աշխարհի բազմաթիվ այլ առարկաներ: ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը: ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Գիրքը 4-ից բարձր տարիքի երեխաների համար է: Փոքրիկները կծանոթանան հայերեն տառերին գրքի հերոսի Ժիրոյի հետ` հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները: «Սպիտակ ագռավ» 2018․ խորհուրդ է տալիս Միջազգային երիտասարդական գրադարանը:
Փաթեթն ընդգրկում է 0-9-ը թվերը, մաթեմատիկական գործողությունների նշաններ և երկրաչափական պատկերներ: Նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար:
Երգարանում ընդգրկված են բազմաբնույթ՝ կատակային, կերպարային, լիրիկական, դաստիարակչական, ուսուցողական և այլ թեմաներով երգեր, որոնք կարող են նպաստել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների արժեքային համակարգի ձևավորմանը: Երգերի հետ տրվում է դրանց գործիքավորման ձայնասկավառակը, որը կօգնի երգերի ուսուցմանը, արտադասարանական միջոցառումների կազմակերպմանը և դյուրին կդարձնի մասնագետների աշխատանքը: Գիրքը հասցեագրված է նախադպրոցական, կրտսեր և միջին տարիքի երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին և մանկական երգերով հետաքրքրված բոլոր անձանց:
Ձեռնարկում զետեղված ստեղծագործությունները նպատակամիտված են 5-6 տարեկան երեխաների երաժշտական դաստիարակության խնդիրներին և ընդգրկում են գործունեության բոլոր տեսակները՝ երաժշտության ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, պարեր և խաղեր: Ձեռնարկը հասցեագրված է նախադպրոցական հաստատությունների ավագ խմբերի, ինչպես նաև դպրոցի նախապատրաստմանն ուղղված կարճաժամկետ փորձնական ծրագրով ընդգրկված խմբերում աշխատող դաստիարակներին և տարրական դասարաններում “Երաժշտություն” առարկան դասավանդող մասնագետներին:
Մանկական երգերի ժողովածուն ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախատեսված նախադպրոցական հաստատությունների երաժշտության մասնագետների, կրտսեր դպրոցի ուսուցիչների, ծնողների և մանուկների համար:
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:
Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:
Գիրքը ներկայացնում է այնպիսի նշանավոր մարդկանց կյանքի ուշագրավ դրվագներ, ինչպիսիք են Պագանինին. Դյուման. Հուլիոս Կեսարը, Միքելանջելոն և համաշխարհային արվեստի մյուս հսկաները։ Ունի իմա ցական, ուսուցողական, ճանաչողական և դաստիարակչական արժեք։ Նրանց կյանքի և արվեստի գաղտնիքներն ու մանրամասները կհետա քրքրեն ինչպես դպրոցականներին, այնպես էլ ընթերցող լայն հասարակությանը:
Սույն գրքի անգլերեն տարբերակը հրատարակվել է 2015 թ.: Հատորը անգլերենի հայերեն տարբերակն է, որտեղ առկա են որոշ փոփոխություններ տեքստի և քարտեզների մեջ: Այստեղ ներկայացված են Հայոց պատմության փաստերը վկայող և ցուցադրող համաշխարհային կարևորություն ունեցող բազմաթիվ քարտեզներ: Սրանք տալիս են Հայաստանի պատմական վերուվարների քարտեզագրական գրանցումները և վկայությունները, որոնք իրական փաստաթղթեր են՝ պատրաստված ժամանակի լավագույն մասնագետների ձեռքով: Հրատարակությունը հնարավորություն է տալիս պատմությունով և աշխարհագրությունով հետաքրքրվողներին նաև օտարների քարտեզների մեջ տեսնելու պատմական կարևորություն ունեցող որոշ դեպքեր և պայմաններ, որոնցով անցել է հայ ժողովուրդը: Նկատելի է, որ նույնիսկ անկախ պետականություն չունեցած ժամանակ բոլոր քարտեզներում ներկա Թուրքիայի և Կովկասի հարավային շրջանում կարելի է տեսնել Հայաստան...
«Հայաստանը օտարների քարտեզներում: Քարտեզագրական ժառանգություն» գրքի անգլերեն համառոտ տարբերակը «Հայաստանի պատմական քարտեզներ » անվանումով առաջին անգամ հրատարակվել է 2014 թ. Երևանում, որը վերահրատարակվել է 2017 թ.: Այս հատորը համառոտ՝ վերափոխված և փոքրադիր տարբերակն է «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գրքի, որը մեծ չափերով հրատարակվել էր Երևանում 2005 թվականին: Այստեղ ներկայացված են մ. թ. ա. 6–րդ դարից մինչև ներկա օրերի հիմնականում օտար քարտեզագետների պատրաստած քարտեզները՝ նպատակ ունենալով ցույց տալու, թե ինչպես են օտարները ներկայացրել Հայաստանն իրենց պատրաստած քարտեզներում: Քարտեզներից յուրաքանչյուրն ունի իր պատկան բացատրությունները: Հրատարակությունը հնարավորություն է տալիս աշխարհագրությամբ, քարտեզագրությամբ և պատմությամբ հետաքրքրվողներին ու հետազոտողներին տեսնելու քարտեզների վերատպված բարձրորակ պատկերները:
«Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը» աշխատությունն առաջինն է իր տեսակի մեջ և ընդգրկում է բոլոր հայերեն այն քարտեզները, որոնք գրվել կամ հրատարակվել են մինչև 1918 թ.: Հրատարակությունը հնարավորություն է ընձեռում հետաքրքրվողներին ու քարտեզ հետազոտողներին ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին: Այստեղ ներկայացված են XX դ. պատրաստված հետաքրքրական և արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Գրքի անգլերեն տարբերակը (History of Armenian Cartography: Up to the Year 1918) 2017 թ. համատեղությամբ հրատարակվել է Երևանի «Զանգակ» և Լոնդոնի «Բենեթ ընդ Բլում» հրատարակչությունների կողմից: