Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը: Եթե հաջողես, կդառնաս գործարանի գլխավոր շոկոլադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փորձարկման բոլոր լաբորատորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրարները և բացահայտի՛ր տատիկի մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը: Այս արկածում խնդիրները վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին, որոնք քեզ կօգնեն գործնական գիտելիքներդ կիրառելու առօրյա կյանքում:
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Օգտագործելով քո կենսաբանական գիտելիքները՝ կանցնես առեղծվածներով ու շրջադարձներով լի արկածների միջով, որոնք թույլ կտան առավելագույնս ի հայտ բերել քո մտավոր կարողությունները:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Այս ժողովածուն մղում է մանուկ ընթերցողներին՝ իրերին ու երևույթներին նայել նաև այլ կողմերից, դատողություններ անել և ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը: Միաժամանակ այն նպաստում է գեղարվեստական խոսքի ու մտածողության հետ երեխաների կապին և ընդհանրապես մտավոր զարգացմանը:
“Գրքերի երամ” ժողովածուն ընդգրկում է Երվանդ Պետրոսյանի՝ մինչ այժմ հրատարակված գրքերի լավագույն ստեղծագործությունները: Այդ գրքերից են՝ “Հեքիաթ մոծակի և փղերի մասին”, “Արևի տոնը”, “Եղանակների կարուսել”, “Գայլը, մուկը և մյուսները”….
Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում։ Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում։ Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ։ Լաց ու կոծ է դնում։ Եվ այնքան է ողբում, մինչև որ նիհարում, դուրս է պրծնում ու փրկվում։
Ներկայացնում են պլաստիլինե հերոսները փաթեթը ներառում է 3 գիրք, որոնցում ընդգրկված դասականների ստեղծագործությունները հիացնում են նաև իրենց բացառիկ նկարազարդմամբ: Պոչատ աղվեսը, Գայլն ու գառը, Շունն ու կատուն….. շատ շուտ կդառնան փոքրիկների ընկերները, եթե նրանք, հետևելով գրքերում տրված օրինակներին, նույնպես կերտեն պլաստիլինե հերոսներին:
Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լ. Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Փաթեթում ընդգրկված գրքերի նկարազարդումները մեծ գրողների ստեղծագործություններին նոր շունչ ու երանգ են հաղորդում:
Սիրված դասական գրողների հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները ժողովածուն գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են “Թագավորի նոր հագուստը”, “Մոխրոտը” և “Ջրահարսը”: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…
Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:
Ծխնելույզների քաղաքը շրջափակված է 4000 մետր բարձրություն ունեցող պատով: Քաղաքում այնքան շատ են ծխնելույզները, որ օդը մշտապես աղտոտված է, և բնակիչներից ոչ մեկը երբևէ չի տեսել կապույտ երկինքը: Հելոուինի գիշերը առաքիչը կորցնում է մի սիրտ, որ պետք է հասցներ տիրոջը: Նա չի կարողանում գտնել սիրտը… Սիրտը շարունակում է բաբախել այնտեղ, որտեղ կորել է՝ ծխնելույզների քաղաքում:
Ցարան նորեկ է թաղամասում: Նա բացարձակապես միայնակ է, որովհետև մայրիկը ոչ մի բանի համար ժամանակ չունի, իսկ բակի երեխաներն էլ չեն ուզում Ցարայի հետ խաղալ: Նրանք Ցարային ուղարկում են այնտեղ, որտեղից եկել է: Նա տխուր վերադառնում է սենյակ ու կարդում իր սիրելի գիրքը պոնիների մասին: Սեփական պոնի ունենալը Ցարայի մեծագույն երազանքն է: Որքա՜ն ցավալի է, որ այդպիսի քառասմբակ ընկերը վերելակում չի տեղավորվի: Թե՞ ճիշտ հակառակը…
Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը: Իսկ թե ինչ եղավ ճանապարհին, ինչ արկածներ ունեցան պինգվինները, և ինչ տեղի ունեցավ ջրհեղեղի ավարտից հետո, կիմանաք գիրքն ընթերցելիս: Բարի՛ ճանապարհ ու հետաքրքիր ճամփորդություն Նոյի, աղավնու, պինգվինների ու մնացյալ կենդանիների հետ:
Կե՛ր, կամ քեզ կուտեն… Այս է Բնության օրենքը սառցե սպիտակ երկրում, որտեղ ծնվել է Սպիտակ Ժանիքը: Կեսշուն–կեսգայլ խառնածին քոթոթը դժվար կյանքով է ապրում, մինչև կարողանում է հասկանալ, որ կարելի է վստահել մարդուն և գտնել իր սերը: Գրքում Ջեք Լոնդոնի հայտնի վեպը վերապատմվում է փոքրիկ ընթերցողների համար: Տեքստն ուղեկցվում է Անտուան Գիյոպեի գեղեցիկ նկարազարդումներով:
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:
Փոքրիկ տղան փորձում է ամեն կերպ ապացուցել ծնողներին, որ իր սենյակի պահարանում հրեշ կա՝ բերելով բավականին «ծանրակշիռ» փաստարկներ։ Պատկերները ծիծաղաշարժ են, որտեղ նրբորեն միահյուսված են մանկական անսպառ երևակայությունն ու զվարճալի առօրյան։
Գրքում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի` երեխաների կողմից սիրված հեքիաթները` “Պոչատ աղվեսը”, “Ուլիկը”, “Անհաղթ աքլորը”, “Բարեկենդանը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Թոմաս Բասի գեղեցիկ նկարազարդումները նորովի են ներկայացնում Գրիմ եղբայրների գրի առած այս հին, դասական ու շատ հայտնի լեգենդը: Այն պատմում է մի սրնգահարի մասին, ով ազատում է առնետներով վխտացող քաղաքը մեծ աղետից՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ հազար ոսկի փոխհատուցում: Սակայն քաղաքի բնակիչներն ու քաղաքապետը չեն պահում իրենց խոստումը: Սրնգահարը վրեժխնդիր է լինում՝ դյութելով ու իր հետևից անվերադարձ տանելով քաղաքի երեխաներին…
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…