Դեպքերը կատարվում են 1915-1960-ականներին, լեռնային հայկական գյուղում։ Գյուղը հիմնադրել են 1894-96թ․թ․ համիդյան ջարդերից մազապուրծ մի ծերունի և նրա փրկած նորածին մանուկը։ Թաքնվելով լեռներում նրանք 1666թ․ արաբական ասպատակությունների հետևանքով բնաջնջված գյուղի ավերակներին հարություն են տալիս։ Աստիճանաբար գյուղը համալրվում է բնակիչներով՝ մարդկանցով, ովքեր խնդիրներ ունեն օրենքի, ընտանիքի և իրականության հետ։ Գյուղի արտադրած բարիքները սկզբում ծերունին, ապա մեծացած տղան սայլով գաղտագողի իջեցնում են երկիր, վաճառում կամ փոխանակում։ Այդպես ծպտված ապրում են մինչև 1915թ․ երբ այդ մոռացված սարերն են հասնում նոր գաղթականներ։ Նրանք ևս հիմնավորվում են գյուղում։ Գեղեցկուհի մի կին, որ գյուղ է հասնում թուրքերի բռնաբարություններից արդեն հղիացած, գրավում է երիտասարդի՝ Հարութի սիրտը։ Պայքար...
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»:
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...