Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է Վիլյամի Սարոյանիամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ: Գրքում տեղ են գտել հետևյալ պիեսները՝ «Քո կյանքի ժամերը» «Հե՜յ, ո՞վ կա» «Տարեկանի արտում» «Պինգ- պոնգ խաղացողները»
Անահիտ Հայրապետյանի «Վաղուց նամակ չեմ գրել» ժողովածուն երևակում է ինքնախոստովանական տարերքով գրված բանաստեղծության ներքին հնարավորությունները՝ ներառելով գրեթե ամեն ինչ, սրտի ամեն մի տրոփյուն, զգացմունքի ամեն մի թրթիռ, որ պոետական ինքնատիպ համատեքստում հասցեագրվում է յուրաքանչյուրին:
«Ճանապարհորդություն Իտալիա». Բոլոր ժամանակների մեծագույն գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, որը հայտնի էր նաև որպես անվանի բնախույզ, փիլիսոփա, արվեստի տեսաբան, մեկուկես տարուց ավելի նվիրեց «արվեստների երկիր» Իտալիայով ճանապարհորդությանը, ինչի մասին միշտ երազել էր: Այս ստեղծագործությունը՝ գրական բարձր արժեքի հետ մեկտեղ, աչքի է ընկնում ճարտարապետության, կերպարվեստի, գեղանկարչության, երաժշտական և թատերական արվեստների նուրբ և խոր վերլուծությամբ: Այն հսկայական ազդեցություն ունեցավ Գյոթեի հետագա գրական ստեղծագործության և գիտական ուսումնասիրությունների վրա: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին Գյոթեի այս գործը ներառել է գրքերի այն ցուցակում, որը պետք է կարդա յուրաքանչյուրը:
«Հեքլբերի Ֆիննի արկածները» Մարկ Տվենի վեպն է, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։ Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։ Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։ Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։ Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։ «Հեքլբերի...
«Քաղցր կյանք». Պատերազմից հետո քաղցր չի լինում, իսկ դրախտո՞ւմ: Իսկ դրախտ լինո՞ւմ է: Այս պատմությունը, որ ոչ թե կույր, այլ չտեսնող մարդկանց մասին է, որոնք նույնիսկ սիրում են՝ առանց իմանալու դրա մասին, նաեւ ճանապարհորդություն է՝ կորսված քաղաքից՝ նորաստեղծ քաղաք, սիրուց՝ ատելություն, եկեղեցուց՝ շուկա, մսագործությունից՝ քաղաքականություն, ողջերի աշխարհից՝ մեռյալ աշխարհ: Եւ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունի՝ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է եւ հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո: Սա դառը պատմություն է՝ քաղցր կյանքի մասին:
«Նանա»-ն ֆրանսիացի հանրահայտ գրող Էմիլ Զոլայի «Ռուգոն- Մակարները» 20- հատորանոց վիպաշարի 9-րդ վեպն է և, թերևս, ամենասկանդալայինը: Վեպի հրատարակումից հետո Ֆրանսիան բաժանվեց Զոլայի երկրպագուների և թունդ հակառակորդների: Փարիզյան կուրտիզանուհու կերպարը, որի առջև խոնարհվում և որին հնազանդվում էին հասարակության բոլոր խավերի ամենաներկայանալի դեմքերը, խորհրդանշում է այդ հակասական ժամանակների ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
«Անկյալ հրեշտակը». Սանտյագո դե Կոմպոստելայի Փառքի գավթում աշխատելիս Խուլիա Ալվարեսը սարսափելի լուր է ստանում. նրա ամուսնուն առևագել են Թուրքիա- Հայաստան սահմանագծում: Խուլիան ակամա մասնակից է դառնում մի մեծ խաղի, որում առկա երկու հնագույն քարերը թույլ են տալիս կապ հաստատելու գերբնական էակների հետ, քարեր, որոնք ձեռք բերելու համար պայքարում են շատերը՝ սկսած հայկական խմբավորումից մինչև ԱՄՆ կառավարություն: Իրադարձությունների նկարագրությունը հագեցած է գաղտնի ուղերձներով, առասպելներով և հավատալիքներով, որոնք եզրափակվում են Արարատ լեռան գագաթին՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ հանգրվանած Նոյյան տապանի մասունքների մոտ:
«Քամու ստվերը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2001 թվականին լույս տեսած վեպը, որը հեղինակին բերել է համաշխարհային ճանաչում։ Այն թարգմանվել է շուրջ 30 լեզուներով և հրատարակվել 40 երկրներում՝ ավելի քան 10 միլիոն օրինակով։ 1945 թվականին՝ մի առավոտ, հայրը որդուն տանում է հինավուրց քաղաքի սրտում բնավորված առեղծվածային մի վայր՝ Մոռացված գրքերի գերեզմանոցը: Այնտեղ Դանիել Սեմպերեն գտնում է մի գիրք, որը հավերժ փոխում է նրա կյանքը՝ ուղեկցելով մութ քաղաքի խորհրդավոր պատմությունների և թաղված գաղտնիքների լաբիրինթոսը: «Քամու ստվերը» գրական առեղծված է, որը ձևավորվել, կերպավորվել է 20-րդ դարի առաջին կեսի Բարսելոնում՝ հատելով մոդեռնիզմի և հետպատերազմյան գրականության թանձր սահմանները:
«Նոր ազգանվան պատմությունը» շարքի երկրորդ գիրքն է: Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատև ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է և ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար: Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր...
Մի նեղացրեք մարդուն: Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ “Թուրքական մարշը”: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ: Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ… Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ: Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ: Լեոնիդ Ենգիբարյան
«Հարյուր սոնետ» ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սոնետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն անընդհատ վերադառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սիրելի այս տեսակին, հարստացնում այն բովանդակային նոր գծերով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դասականի ու ժամանակակիցի ներդաշնակությունն ու բանաստեղծական հայերենի հարստությունը։
«Էմիլը և հետախույզները». Էմիլն առաջին անգամ միայնակ Բեռլին է մեկնում: Գնացքում գողանում են նրա ամբողջ գումարը: Գնացքից իջնելուց անմիջապես հետո նա կրնկակոխ հետևում է գողին: Բարեբախտաբար, նրան օգնության են հասնում շատ տղաներ, ու միասին մեծ քաղաքում հետապնդում են ձեռնարկում գողին բռնելու նպատակով:
«Ողբերգություններ | Եվրիպիդես». Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի (մ.թ.ա. 480–406) հինգ նշանավոր ողբերգություն՝ «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Էլեկտրա», «Բաքոսուհիներ» (որից, ըստ Պլուտարքոսի տեղեկության, հատվածներ են բեմադրվել հայոց Արտավազդ II թագավորի [իշխել է մ.թ.ա.55–34 թթ.] պալատում) եւ «Իփիգենիան Ավլիսում», բոլորը՝ բնագրային նոր թարգմանությամբ («Էլեկտրա»-ն արեւելահայերեն է թարգմանվել առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլեւ համառոտ ներկայացվում են Եվրիպիդեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները եւ ողբերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: «Բաքոսուհիներ»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս է տեսել 1995 թ., սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով։
«Դուռը | Վանո Սիրադեղյան». Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված- սիրված արձակագիրներից մեկն է՝ այսուհետ դատապարտված այդպիսին մնալու: Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է: Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին: «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր: Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի համահավաք ժողովածուն:
«Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գիրքը պատմում է կյանքի համաչափության մասին, և որ համաչափության բացակայությունը բերում է համակարգերի խափանման: Նաև այն մասին, թե ինչու աշխարհըմբռնման համար սպիներն անհրաժեշտ են, ինչու ռիսկի դիմած ձախողակներն ավելի համակրելի են, քան ռիսկից խուսափող հաջողակները, ինչու է նշանի մատանին խոստումից կարևոր, ինչով է առանց զոհաբերության հավատը նման գողության, և թե ինչից է, որ (մոտիվացված) փոքրամասնությունները, այլ ոչ՝ մեծամասնություններն են աշխարհը կառավարում:
Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գիրքը 1990-ական թվականներից ի վեր ամենատարածված աշխարհաքաղաքական աշխատություններից է, որը նորովի է վերլուծում միջազգային քաղաքական իրողություններն ու դրանց զարգացման ուղիները: Գրքում առկա դիտարկումների մեծ մասն արդիական են նաև մեր օրերում:
«Բժշկական բացահայտումների ներկապնակ». Մարդկության ամբողջ պատմության ընթացքում բժշկագիտությունը զարգացել է արվեստին և մյուս գիտություններին համընթաց: Այս գրքում քննարկում են արվեստի այնպիսի գործեր, որոնք պատկանում են բժշկության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող`տարբեր առանձնահատկությունների և հիվանդությունների մասին վկայող նշանները: Ներկայացվում է նկարիչների ֆիզիկական և հոգեկան առողջության արտացոլումը և դրոշմը նրանց ստեղծագործությունների վրա, ինչպես նաև բժշկագիտության զարգացման առանցքային փուլերի գեղարվեստական մատուցումը: Հուսով ենք գիրքը հետաքրքիր կլինի արվեստասեր լայն հասարակության, այդ թվում բժշկական համալսարանի ուսանողների, բժիշկների և նկարիչների համար:
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ:
Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին,...
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով: «Փեթակը» վեպը հետպատերազմական և բռնապետական Իսպանիայի իրականության արտացոլանքն է՝ շարադրված առօրյա խոսակցական լեզվով՝ համեմված տիպիկ իսպանական թևավոր խոսքերով, հայհոյանքներով, անեծքներվ, մադրիդյան բարբառին հատուկ արտահայտություններով և ֆրազներով, որոնք համ ու հոտ են հաղորդում վեպին: Վեպը նոր էջ է բացել իսպանական գրականության մեջ՝ հիմք դնելով «դաժան...
Նախագահ Ջո Բայդեն Կրտսերին անվանում են և՛ խիստ բախտավոր, և՛ խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել և հասել է Սպիտակ տուն։ Միաժամանակ այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։ Հայտնի լրագրող Էվան Օզնոսը միաձուլում է բարձրակարգ լրագրությունն ու ավելի ընդարձակ կոնտեքստը։ Նա ներկայացնում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ «Ջո Բայդեն» գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Հեղինակը սերտ շփվել է Բայդենի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նրա զրուցակիցներն են եղել նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը եւ բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան...
«Սկիզբ» գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը ։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն… ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, դառնալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո… Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է, որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական հարցերը։ Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 27-ին Երևանում, գիտնականի...
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...