Մի կնոջ փնտրտուքը Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Գիրքը համարվում է best-seller (10 միլիոն օրինակի վաճառքով)։ Գրքի հիման վրա 2010 թվականին նկարահանվել...
Քաղաքի ծայրամասում գտնվող լքված տանը ուրվական է ապրում։ Նա սարսափելի միայնակ է, քանի որ շրջապատում մարդիկ չկան, ում կարելի է հյուր գնալ: Անջատել մահճակալի լամպը գրքով քնածների համար, ծածկել երեխային վերմակով։ Եվ հետո, վերադառնալով տուն, ամբողջ օրը հանգիստ քնել։ Ուրվականը կորցրեց քունը, երբ նրա բոլոր հարևանները տեղափոխվեցին: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է։ Ի վերջո, ուրվականով տուն է տեղափոխվում աղջիկ երեխայի հետ մի երիտասարդ ընտանիք:
«Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Ամենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա: Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնելմեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծոմներիմիջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:
«Ապոկալիպսիսի հրեշտակները» գրքում տեղ գտած պատմվածքները ժամանակագրական իմաստով ասես շարունակում են միմյանց: Այդ իմաստով, պատմվածքների ժողովածուն որոշակի վիպականություն ունի, վեպ է հուշում: Վերջին տասնամյակի ընթացքում մեր երկրում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները գեղարվեստական արտահայտություն ու ընդհանրացում են գտել՝ անցնելով մարդկանց ճակատագրերի ու հոգեբանության միջով: Բոլոր պատմվածքների հերոսները կամ տաքսու վարորդ են, կամ՝ ուղևոր: Սյուժեներն էլ հիմնականում ծավալվում են որևէ կետից մեկ այլ կետ մեքենայի անցնելու ընթացքում: Հենց այդ ընթացքի արագությունն էլ հաճախ պայմանավորում է ստեղծագործության ռիթմը:
Ռուս գրող Վիկտոր Պելևինի «Չապաևն ու Դատարկությունը» վեպը, ըստ հեղինակի բնորոշման`առաջին ստեղծագործությունն է համաշխարհային գրականության մեջ, որի գործողությունները տեղի են ունենում բացարձակ դատարկության մեջ: Իրականում, դրանք տեղի են ունենում 1919 թվականին Չապաևի դիվիզիայում, որտեղ գլխավոր հերոսը`դեկադենտ բանաստեղծ Պյոտրը, ծառայում է որպես կոմիսար, ինչպես նաև տեղի են ունենում այսօր, ինչպես նաև տեղի են ունենում վիրտուալ տարածքում, որտեղ գլխավոր հերոսին հանդիպում են Կավաբատան, Շվարցենեգերը, «պարզապես Մարիան»…
Այս գունեղ, նկարազարդ գրքույկը ներկայացնում է Հասմիկ Աջամյանի «Արևային անձրև» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, և շրջակայքն ու սովորական թվացող երևույթները դառնում են վառ ու հրաշալի։ Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ և փոխադարձ սիրո սպասումով։
Ընթերցողին ներկայացվող «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ.» աշխատությունը նվիրված է հայոց պատմության այն էջերին, որոնց մասին շատ քիչ է խոսվել, իսկ որոշ նյութեր ընդհանրապես ծածկված են եղել անհայտության շղարշի ներքո։ Այնինչ պատմության հենց այս հատվածներն են ի հայտ բերում հայ ժողովրդի ինքնության գաղտնիքները։ Աշխատությունը հագեցած է մասնագետների ուսումնասիրություններից մեջբերված բազմաթիվ հղումներով, որոնք գիտական ապացույցներ են և կամա-ակամա հաստատում են նաև սուրբ հայրերի մեկնությունները։ Գիրքը հանրությանն է ներկայացնում 4 հատորով։ Կարծում ենք, որ տարբեր լեզուներով թարգմանվելու դեպքում այն մեծապես կնպաստի Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշի աճին և ճանաչմանը։
«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջութամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։
«Հետաքրքիր զրուցարան-ընթերցարան բառերի, հայոց լեզվի և մեր մեծերի մասին» գիրքը կազմված է ութ բաժիններից։ Կարդացվում է մեկ շնչով, մեծ հետաքրքրությամբ և ընթերցողին գրավում է ոչ միայն լեզվական, այլ նաև զանազան հարակից նյութերով, մատուցման տարբեր հնարքներով, փաստերով և հումորով։ Իսկ «Մարդ-համալսարաններ» բաժինը մի հիասքանչ պատկերասրահ է, որտեղ կարող եք հանդիպել հայոց մեծերին՝ սկսած Խորենացուց մինչև Պարույր Սևակ։
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշե վարդապետի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ «Առհասարակ այս ողջ պատմության ականատեսն ու վկան է գրքի հեղինակը։ Խոնարհ աշակերտը համարձակորեն շեշտում է․ «Ոչ թե հին զրույցներից տեղեկացանք և մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին»։ Շնորհիվ այս համեստ մատյանի՝ հայերս և ողջ աշխարհը պահպանեցինք հիշատակը մեր ազգի համար այսքան կարևոր՝ հայոց աստվածատուր այբուբենի ստեղծման պատմության և նրա հեղինակի՝ մեծ հայորդու կենսագրության մասին»։ Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյան,...
«Հայերենի բառակազմական բառարան»-ը պարունակում է հայերենի 4000-ից ավելի բառերի բառակազմական վերլուծությունը՝ անհրաժեշտ պարզաբանումներով։ Բառարանը մեծապես կնպաստի աշակերտների հայերեն լեզվամտածողությունը զարգացնելուն, գիտելիքները հարստացնելուն և հայոց լեզվի բառապաշարը յուրացնելուն։ Նախատեսված է տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտների համար։
«Անմահների պատերազմը» գիրքը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Հովսեփյանի հիշատակին «․․․Գտնելով պատերազմի բազմաթիվ մասնակիցների և նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելով՝ Արամն իր գրքում փորձել է վերհանել պատուհասած ողբերգության իրական դրվագներն ու անըմբռնելի դժվարությունները, ցույց տալ չբարձրաձայնված հերոսությունները, որոնք երբեմն դուրս են վաղուց ընդունված պատկերացումներից։ ․․․Արամը փորձել է գծագրել իր հերոսների կյանքը պատերազմից առաջ ու դրանից հետո՝ մեկ անգամ ևս հիշեցնելով նրանց զոհաբերության ու սիրո անտրիտուր գինը։ Ի վերջո՝ որևէ հնարավորություն կա՞ անմահացած ու ողջ հերոսներին արժանին մատուցելու։ Այդ մտահոգությունն ու պատասխանատվությունը, հայրենիքի սերն ու պատանեկան խանդավառությունն են առաջ մղում նաև գրքի հեղինակին, որի երախայրիքը միասնության ու հավատի անկեղծ...
«Ջաբրայիլի արծիվը» գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին։ Բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:
«Ջաբրայիլի արծիվը» գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին։ Բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: «Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ, 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ:
Արմեն Բարխուդարյանի «Frisson» բանաստեղծությունների ժողովածուում հեղինակն անդրադառնում է տարբեր թեմաների։ Այն պատկերում է գաղթականի հոգու տառապանքները, նրա անդարձ կարոտը և վերադարձի բաղձանքը։ Բանաստեղծությունները յուրատեսակ մտորումներ են սիրո ուժի, հիասթափության, ապրելու ու արարելու ձգտման և այլ հարցերի շուրջ։
«Մահմեդական հրեայի օրագիրը». Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա- իսրայելական պատերզմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960- ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների խաղաղ համակեցությանը Կահիրեում: Վեպը պատմում է Գալալի՝ հրեա մոր և մահմեդական հոր զավակի մասին, որը մանկությունն ու պատանեկությունն անց է կացնում աշխույժ և սիրելի Դահեր թաղամասում: Դպրոցական սիրո և դեռահասական ապստամբությունների հորձանուտում լող տվող Գալալը մինչև ուղնուծուծը եգիպտոսցի է, նրան պարուրող վարքային, սկզբունքային, արժեհամակարգային և ավանդույթային աստառին նոր երանգներ է հաղորդում նաև կրոնը, սակայն Գալալի փոքրիկ աշխարհը...
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա: Մաթեմատիկոս, հոգեպատմիչ Հարի Սելդոնը կանխատեսում է Գալակտիկական Կայսրության մոտալուտ վախճանն ու այդ արհավիրքի հետևանքները մեղմելու համար առաջարկում է ստեղծել Ակադեմիան, որը պիտի դառնա նոր կայսրության ձևավորման հիմքը: Կկարողանա՞ն արդյոք նրա հետևորդներն ի կատար ածել այդ հավակնոտ ծրագիրը, թե՞ մարդկությունը դատապարտված է ևս մի քանի հազարամյակ խարխափել խավարում:
«Բարի հսկան» գիրքը Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրու թյունն է։ Այն ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։ Հետաքրքիր մանրամասներ են ներկայացված Սարոյանի գրակա նության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաեւ որդու հետ բարդ հարաբերությունների մասին։ Դավթյանն անդրադառնում է նաեւ Արամ Սարոյանի եւ Գեյլ Սար գիսյանի կենսագրականներին՝ համադրելով եւ քննելով գրողի բնա վորության որոշ գծեր։ Վահագն Դավթյանը հուշագրությունն առաջին հրատարակու թյունից հետո ընդլայնել է՝ ավելացնելով անտիպ էջեր։ Վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։
«Have a Nice Day! Գրեթե սիրային պատմություն». Արդյոք հնարավո՞ր է աղբանոցում հայտնաբերել Լուդոլֆ Լիբերտի և Կարլ Պադեգի նկարները։ Արդյոք հնարավո՞ր է կաթոլիկների դպրոցի ֆուտբոլի անհաղթ թիմին «մի լավ դաս տալ»։ Ինչպե՞ս խուսափել Կապիկի և Չաղի տված կոճակները կուլ տալուց։ Ի՞նչ է անում նախկին նոտարը աղբանոցում։ Արդյոք Ամերիկայից Լատվիա տեղափոխված դասընկերուհին կարո՞ղ է դառնալ «ամենայուրայինը»։ Այս հարցերը պարզ պատասխաններ են ակնկալում, և դրանք կարելի է գտնել այս գրքում։ Դաումանտը սովորական, բայց միաժամանակ շատ յուրահատուկ տղա է, որի ծնողները մահացել են ավտովթարից։ Չորս տարի նրան ֆուտբոլի գնդակի նման մի բարեկամից մյուսի մոտ են ուղարկել։ Տղան սկզբում հատուկ դպրոց է հաճախել, ապա սովորական...
«Բելլա Բելլադոննա». Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։ «… սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ…»։ Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին...
«Մանյունյա»-ն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի: Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ «Ես բազմաթիվ...
«La Bohème. Անցած օրեր». Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ եւ հանդուրժող։ Եվ ահա, մի քանի տասնամյակ շարունակվող մշտամնա կարիերայից հետո նա վերադառնում է իր անցյալին։ Գրքում տեղ են գտել զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ։ Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել անսպառ կենսասիրության խորհրդանիշ արտիստին։ Այս գրքում Ազնավուր երգիչը, դերասանն ու գրողը, միաժամանակ նաեւ եղբայրը, ամուսինն ու ընկերն ընթերցողի սիրտը նվաճում է անմիջականությամբ եւ պարզությամբ։
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ «Հրապարակն ու Աշտարակը» գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։ Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։ Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից...