«Ֆիզիկական օրենքների բնույթը» գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան համալսարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965 թ. նրա արտասանած Նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանցքում բնության հիմնարար օրենքները, դրանց հայտնագործումն ու առանձնահատկություններն են։ Կիմանաք նաև, թե որքան դժվար են արվում հայտնագործությունները, որքան ջանք, աննկուն կամք և համբերատարություն է պետք դրսևորել ֆիզիկոսին մինչև վերջնական հաղթանակը։ Լույսընծայումից հետո գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարիքային տարբեր խմբերի և տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում, որոնք հետաքրքրված են այս գիտությամբ, քանզի շարադրանքը պարզ է և ընկալելի։ Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի...
«Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի». «Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
«Զմրուխտյա մկրատը». Սադափ Դարզին տասներկուամյա ուշիմ ու խելացի աղջիկ է: Նա երազում է փոխել աշխարհը: Սովորական մի օր` դպրոց գնալուց առաջ, Սադափը հանդիպում է Կարկանդակ անունով ոսկեգույն վիշապին… Շատ շուտով պարզվում է, որ վհուկների ու կախարդների Ապակեբուրգ քաղաքում տագնապած սպասում են Սադափին։ Աշխարհում չարի ու բարու ճիշտ հավասարակշռությունը խախտված է, և այն հնարավոր է վերականգնել միայն Սադափ Դարզիի օգնությամբ…
«Այսպիսին է Ուորհոլը». Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլի ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ–ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։ Գրքում ներկայացվում են արվեստագետի կյանքի ամենակարևոր դրվագները, որոնք նաև կանխորոշել են նրա հայացքներն ու ճաշակը՝ մանկությունը Մեծ դեպրեսիայի տարիներին, ներգաղթյալի աղքատ կյանքը, նկարչությամբ զբաղվող մայրը, Նյու Յորք տեղափոխվելը, հանդիպումը ժամանակի հայտնի արվեստագետների հետ և այլն։ Արվեստագերի աշխատանքներին անդրադառնալով՝ գրքում փորձ է արվում հասկանալու, թե ով է Ուորհոլը, ում ստեղծագործական կյանքի հետ են կապված մեր օրերում սովորական դարձած...
Հայտնի ֆրանս գրող Ժան Օլիվյեի «Վիկինգների արշավանքը» վեպը ընթերցողին պահում է համաշխարհային պատմության կենտրոնում՝ թերթելով խիստ հետաքրքրաշարժ էջեր. 10-րդ դարավերջ, վիկինգների կողմից հայտնաբերված նոր հող, որը նրանք կանվանեն Վինլենդ: Գիրքը կօգնի բացահայտել վիկինգների արկածներն ու հասկանալ, թե ինչպես են նրանք հանդիպում նոր երկրում բնակվող ժողովուրդներին ու ինչ այլ իրադարձություններ են սպասվում նրանց:
«Թեհրանի տանիքները»գիրքը պատմում է շահական վերջին տարիներին իրենց կյանքը գտնել փորձող չորս ընկերների մասին, որոնք անցնում են անասելի փորձությունների միջով, սիրում, հուսալքվում, բայց երբեք չեն կորցնում հավատն իրենց ընկերության նկատմամբ։ Քաղաքական թեթև նրբերանգով, յուրօրինակ երգիծանքով համեմված այս վեպը շատ տարիներ եղել է բեսթսելլեր արտասահմանյան մի շարք երկրներում։
Գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» գիրքը 1988-ի երկրաշարժը լուսաբանող, իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է: Վեպը ներկայացնում է երկրաշարժից տուժած մի շարք հայ երեխաների բուժման սրտառուչ պատմությունը՝ համեմված օտարազգի հեղինակի՝ խորհրդային տարիների նիստուկացի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրությամբ:
«Ամբոխների հոգեբանությունը». Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է...
«Մեղավոր հոգու ճիչը». Նոնա Ջոնսոնը՝ «Նյու Յորք Թայմս»-ի հանրաճանաչ և խոստումնալից հեղինակներից մեկը, կյանքի աշնան շեմին էր: Թվում էր, թե ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար` հեղինակություն, փառք, հարստություն, բայց նրա հոգում ծվարել էր մի գաղտնիք անցյալից, որը հանգիստ չէր տալիս նրան: Մի ձայն աղաղակում էր անդադար՝ թույլ չտալով գնահատել կյանքի բարիքները և լիարժեք զգալ իրեն: Տարիներ շարունակ փորձել էր հաշտություն կնքել ոտնահարված, նսեմացված և կեղեքված զգացմունքներից առաջացած զայրույթի հետ, բայց այլևս անկարող էր: Հոգում բռնկված այդ խռովքը նրան դրդում է ինքնասպանության: Նա անզոր էր պայքարելու իրականության դեմ, բայց…. հանկարծ ամեն ինչ շրջվում է, մի ճիչ ստիպում է նրան սթափվել...
«Ծառապաշտը». Բորխեսն ասում էր, որ գրականությունը կառավարվող երազներն են։ Սա ճիշտ է, բայց աշխարհի պատկերն ամբողջական չի դարձնում, քանզի, մարդուց բացի, երազներ են տեսնում նաև կենդանիները, ծառերը, ծաղիկները և միգուցե, աստվածներն ու նրանց հրեշտակները․․․ Հեղինակի «Ծառապաշտը» խոհափիլիսոփայական էսսեն փորձ է անում ի մի բերել աշխարհի խառնիխուռն պատկերները և դրանցից մի համապարփակ, թեև բավականաչափ յուրահատուկ գույներով, գրական մի գեղանկար պատկերել՝ ստեղծած քնարական հերոսի դերում հայտնված Ծառի կողմից։ Իսկ Ծառապաշտի դերն ավելի համեստ է․ շարադրել իր երկրգպագության էակի անձայն խոհերն ու աշխարհին ուսսված ձոնը։ Նախատեսված է ընթերցող լայն և միաժամանակ նեղ շչջանակի համար։ Թող յուրաքանչյուրը վերցնի այնքան, որքան տրված է։
Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ: «Վէրք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վէրք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք...
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ավստրիացի մտածող, անթրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների (1861-1925) սոցիոլոգիական գլխավոր երկը՝ «Սոցիալական հարցի էությունը»: Մեկ դար առաջ գրված աշխատությունը քննում է խնդիրներ, որոնք հույժ կարևոր էին այն ժամանակ և անչափ արդիական են հատկապես մեր օրերում, առաջարկում է հիմնարար լուծումներ, որոնց գործադրմամբ հնարավոր է խուսափել բազում ճգնաժամերից ու աղետներից հասարակական կյանքում:
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում XX դ. ավստրիացի մտածող, անթրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների «Քրիստոնեությունը որպես միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները» աշխատությունը:
Փարիզի «Յառաջ» օրաթերթին (1925-2009) 1976 Դեկտեմբերին սկիզբ առած ամսական «Միտք և արուեստ» յաւելուածին թիւերէն ծաղկաքաղի երկրորդ հատորն է այս մէկը: Առաջինը, կազմուած՝ 1976-1987 տարիներու ընտրանիով մը, լոյս տեսաւ 2018-ին: Զոյգ հատորներուն գրութիւնները կը պատկանին գրական մարզին. ստեղծագործական էջեր, վերլուծութիւններ, գրախօսութիւններ, քննադատականներ, թարգմանութիւններ, և այլն: Այս հատորին մէջ առնուած էջերը հրատարակուած են 1988-2009 տարիներու թիւերուն մէջ. կը խմբեն Սփիւռքէն ու Հայաստանէն շուրջ երեսուն ստորագրութիւն: Բոլորն ալ անտիպ գրութիւոններ եղած են, որոնց առաջին վերահրատարակութեան վայրը այս զոյգ հատորները կ’ըլլան:
«Խեղված ողնաշարը երկրի». վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կայքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:
«Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ». վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական: Տասը գլխից բաղկացած վեպը Դեկամերոնի սկզբունքով է կազմված, որտեղ տասը պատմությունից յուրաքանչյուրը պատմում է բանտարկյալներից մեկը: Պատմություններ հորինելն ու պատմելը դառնում է վրա հասած դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը: Վեպի հիմքում ընկած է երկու քաղաքների՝ երկու Ստամբուլների, երկու իրականությունների հակադրությունը գետնի երեսին և գետնի տակ՝ բանտում, ընդ որում վերջինս բանտարկյալների պատմությունների միջոցով ժամանակավորապես ավելի ապահով վայր է դառնում: Վերնագիրը ինքնին ցույց է տալիս այդ երկու քաղաքների հայելային տարբերությունը, որոնք չնայած որքան էլ...
«Մանգրովյան անտառներն անցնելով». Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչու՞ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն: Ինչևէ, այդ մարդու ինքնությունը կարևոր չէ: Կարևորը այն հուշն է, որը մնացել է նրանից ռիվիերաօսելցիներից յուրաքանչյուրի մեջ, և այն կարևոր փոփոխությունները, որ նա է յուրաքանչյուրի կյանք բերել: Այդ միակ գիշերվա ընթացքում ներկա Գվադելուպայի ամբողջ հասարակությունն է պատկերվում իր ուրույն խնդիրներով:
Մեքսիկացի գրող Խուան Ռուլֆոյի «Պեդրո Պարամո» վեպը համաշխարհային գրականության ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Վեպի հերոսը, հորը որոնելիս, ուղևորվում է Կոմալա անունով մի գյուղ, որտեղից վերադարձ չկա: Ինչպես մի առիթով ասել է Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ ««Պեդրո Պարամո»-ն իսպաներենով երբևէ գրված լավագույն վեպն է»:
1952-ին լույս տեսած «Երկատված վիկոնտը» վեպը սկիզբ է դրել Իտալո Կալվինոյի «Մեր նախնիները» նշանավոր եռագրությանը, որի երկրորդ գիրքը՝ «Ծառաբնակ բարոնը», արդեն թարգմանված է հայերեն: XVII դարում թուրքերի հետ կռվելիս թնդանոթի արկից բառացիորեն կիսված, բայց ողջ մնացած վիկոնտի զարմանահրաշ պատմությունը, որտեղ գրողը վարպետորեն միահյուսել է առակաբանությունն ու ֆանտաստիկ սյուժեն, մարդու նկարագիրը և մասնավորապես անձի երկակիության թեման ներկայացնում է սիմվոլիկ- այլաբանական պատկերմամբ, փիլիսոփայական խորքով ու հումորով:
«Սերոտոնին». Հռչակավոր Միշել Ուելբեքը՝ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոնկուրի դափնեկիրը, «Տարրական մասնիկներ», «Հնազանդություն» համաշխարհային բեսթսելերների հեղինակը, զարմացրեց բոլորին՝ գրելով կամերային վեպ ապաշխարհության, ափսոսանքի և կորած սիրո մասին: Գլխավոր հերոսը, լիովին հիասթափված կյանքից, թողնում է աշխատանքը և հեռանում տնից. նրա միակ ուղեկիցը դեղահաբերն են, որոնք մարմնին մատակարարում են սերոտոնին և լիովին սպանում շրջապատի հանդեպ ամեն մի հետաքրքրություն: Միշել Ուելբեքի «Սերոտոնին»-ը համարվում է հեղինակի վերջին 20 տարվա լավագույն վեպը, վեպ ավանդական արժեքների քայքայման և անձնական ծանր ճգնաժամի մասին: Ընդհանուր առմամբ՝ «Սերոտոնին» գիրքն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ հրացանից նշան բռնելով՝ թիրախում ինքդ քեզ ես տեսնում: 2019 թվականի ապրիլի 19-ին...
Антология «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» впервые представляет в одном томе лучшие произведения армянской исторической прозы и поэзии на русском языке, это делает ее изданием международного значения. Названная книга – весьма удавшаяся инициатива Наиры Сейранян по осуществлению проекта Валерия Брюсова 1917 г. относительно издания сборника «Айастан». «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» անթոլոգիան առաջին անգամ մեկ հատորում ներկայացնում է հայ պատմական արձակի և պոեզիայի լավագույն ստեղծագործությունները ռուսերենով, ինչն այն դարձնում է միջազգային կարևորության հրատարակություն: Գիրքը Նաիրա Սեյրանյանի հաջող նախաձեռնությունն է` Վալերի Բրյուսովի 1917 թվականի նախագծի` «Հայաստան» ժողովածուի հրատարակման վերաբերյալ: