Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները: Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։Ռուսաստանի համար...
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները: Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն,- գրել է նա,- բայցևայնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»: «Ամեն մի...
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
«Ֆիզիկական օրենքների բնույթը» գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան համալսարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965 թ. նրա արտասանած Նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանցքում բնության հիմնարար օրենքները, դրանց հայտնագործումն ու առանձնահատկություններն են։ Կիմանաք նաև, թե որքան դժվար են արվում հայտնագործությունները, որքան ջանք, աննկուն կամք և համբերատարություն է պետք դրսևորել ֆիզիկոսին մինչև վերջնական հաղթանակը։ Լույսընծայումից հետո գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել տարիքային տարբեր խմբերի և տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում, որոնք հետաքրքրված են այս գիտությամբ, քանզի շարադրանքը պարզ է և ընկալելի։ Ֆեյնմանը մշակել է լայնորեն օգտագործվող պատկերային սխեմա՝ ներատոմային մասնիկների վարքագծի և մաթեմատիկական արտահայտությունների համար, որը հետագայում հայտնի...
«1988-ի Շարժման 30-ամյակը». Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Սարգիս Արծրունու հեղինակությամբ հրապարակած հոդվածների սույն ժողովածուն ինչպես 1988-90 թվականների համաժողովրդական պայքարի դրվագների, այնպես էլ դրա հետ սերտորեն կապված կարևոր այլ իրողությունների համակարգված մի պատկեր է ներկայացնում: Լայն ընթերցողից զատ այն կարող է օգտակար լինել այս շրջանի պատմության մասնագետներին:
Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ հետևյալ հոդվածները. 1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24: 2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51: 3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109: 4. «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց...
Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Տարեգիրքն ամփոփում է 17 արհեստավարժների հոդվածներ՝ նվիրված համաշխարհային և հայոց պատմության հիմնախնդիրներին: Դրանք դիտարկված են սահմանային տիրույթներում, որտեղ պատմությունը հանդիպում է քաղաքագիտությանն ու ընկերաբանությանը, իմաստասիրությանն ու գաղափարաբանությանը, նշանագիտությանն ու բանասիրությանը, մշակութաբանությանն ու միջազգային իրավունքին, աշխարհագրությանն ու աշխարհաքաղաքականությանը: Հանդիպումներ, որոնք էապես կերպափոխել են պատմագիտության ավանդական ընդգրկումները, նաև՝ արժեբանությունը: Անցյալատեսության հենց այս ձևը, որ տիրական է արդի հումանիտար մտակեցվածքում, պայմանավորել է տարեգրքի և’ բովանդակությունը, և’ կառույցը:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Գրքի առաջին մասում տրված են աշխարհի ժողովուրդների լեզուների դասակարգման, հնդեվրոպական լեզվաընտանիքի, հնդեվրոպական նախալեզվի, հնդկական ընտանիքի և իրանական ճյուղի լեզուների մասին տեղեկություններ: Երկրորդ մասում ներկայացված է պարսից ժողովրդի անցյալը, պարսկերենի պատմությունը և այդ լեզվի քերականությունը: Երրորդ մասը նվիրված է Իրանի ժողովրդի համառոտ պատմությանը հին ժամանակներից մինչև XX դարի սկիզբը:
“Մանկավարժական միտք” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Աղաջանյան Զարիկ, Այվազյան Էդվարդ, Բաբլումյան Սիրանուշ, Բալայան Աստղիկ, Զաքարյան Հովհաննես, Զարգարյան Անահիտ, Կարապետյան Իգոր, Հովակիմյան Հովհաննես, Հովհաննիսյան Դավիթ, Մադոյան Լիլիթ, Միկոյան Աննա, Մուշեղյան Քրիստինե։