Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջը առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով: Շահնուրը ընդամենը մի քանի փոքրիկ գործերի, առանձին հոդվածների հեղինակ էր, երբ 1927-1929 թթ. ընթացքում գրեց «Նահանջը առանց երգի» վեպը, որն հենց նույն տարում էլ լույս տեսավ. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։ Գրողներից քչերին է վիճակված նման փառավոր մուտք ունենալ գրականության մեջ։ Վեպն արժանացավ շատ դրական և հիացական կարծիքների, ինչպես նաև ենթարկվեց...
«Խաչագողի հիշատակարանը» Րաֆֆու վեպերից մեկն է, որը գրել է 1869-1870-ական թվականներին։ «Խաչագող» բառը հայերենի ամենաամոթալի բնորոշումներից է, որ տրվել է սրբություն չճանաչող, ամբողջովին այլասերված ծպտյալ խաբեբաներին: Զազրելի հանցագործի այդ ճանապարհն է բռնում նաև Րաֆֆու վեպի հերոսը՝ Մուրադը. նա երկար տարիներ անհայրենիք թափառականի կյանքով է ապրում օտար ծագերում՝ իրար վրա բարդելով նորանոր ոճիրներ: Մուրադին ապականված միջավայրից օգնում է ազատվել երկու ճակատագրական հանդիպում: Վիքիպեդիա
«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկունության բացակայությունը՝ հակառակ իր ստացած կրթությանը: Զուգահեռաբար վիպակը ներկայացնում է նաև տարբեր սոցիալական խավերի հոգեբանությունն ու հայացքները: «Առաքյալը» ունի հետաքրքրական կառուցվածք։ Այստեղ ստեղծվում են երեք տարբեր միջավայրերի ռեալիստական պատկերներ. առաջինը ուսանողական ժողովն է, որտեղ ոգևորված հայրենասիրական ճառ է ասում Պետրոս Կամսարյանը, երկրորդը՝ հայ գյուղն է իր ցավերով և վշտերով, երրորդը՝ Թիֆլիսն ու Բորժոմը, որոնք փարթամ ու հանգիստ կյանքի հեռավորություններով հրապուրում են Կամսարյանին և...
Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: «Նեղ օրերից մեկը». Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ...
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը: Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․ Յակոբ Օշական
«Մկների ժողովը» Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն…
«Այ փոքրիկներ, այ սիրուններ» ժողովածուն ներառում է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունները՝ ըստ ժամանակագրության: Մեծ մանկագրի ստեղծագործությունները ներկայացված են նաև դասական ուղղագրությամբ՝ սփյուռքի հայ մանուկներին մատչելի դարձնելու համար:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
Ներկայ ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը։ Շահնուրի անվան հետ է կապված հայ գրականության մեջ «նահանջի» ուղղության սկզբնավորումը։ Օտարության մեջ հայի լինելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը, որը լի է բազմանշանակ սիմվոլներով։ Գրողի արձակը բազմաշերտ է, և այդ բազմաշերտությունը բնորոշ է ամբողջ ցիկլին։ Պատմվածաշարն ավարտվում է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածքով, որը սթափության կոչ է ձուլման վտանգի տակ գտնվողներին։ «Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» (1935) վեպ արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին:
Հովհաննես Թումանյանի պոեմներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից [«Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Ալեք», «Մեհրի», «Մերժված օրենք», «Հառաչանք», (Հատվածներ), «Անուշ», «Դեպի անհունը», «Սասունցի Դավիթը», «Սասունցի Դավիթը» (Բ մասը), «Թմբկաբերդի առումը», «Հին կռիվը», « Հազարան բըլբուլ»]: Թումանյանի պոեմները հայ գրականության չխամրող արժեքներից են: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Հովհաննես Թումանյանի պատմվածքները, բալլադներն ու պոեմներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքերով: Գրքերը զետեղված են գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ:
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը: Բուզանդի աշխատությունն ընդգրկում է շուրջ կես դար, Հայոց պատմության մեջ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թ․։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց,...
Վիլյամ Սարոյանը 1934 թ. միանգամից ճանաչում ստացավ իր պատմվածքների առաջին ժողովածուն հրապարակելուն պես: Նշանավոր գրաքննադատները նրան գնահատեցին ըստ արժանվույն՝ տեղ տալով ամերիկյան գրական մեծությունների կողքին: Սարոյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և համաշխարհային ճանաչում բերել հեղինակին: Նրա պիեսները բեմադրվել են աշխարհի շատ բեմերում և նրա ստեղծագործությունների հիման վրա շատ կինոնկարներ են նկարահանվել: Վիլյամ Սարոյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակարգ է, որ ձևավորվել է արևմտյան, սփյուռքահայ, խորհրդահայ պայմաններում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը: