Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Գրքում տեղ են գտել Թոմաս Վուլֆի մինչև այժմ անգլերեն հրատարակված ամենաամբողջական՝ Ֆրենսիս Է. Սքիփի կազմած «Պատմվածքների լիակատար ժողովածու»-ի հիսունութ պատմվածքներից քսանութը: Դրանք ընտրելիս փորձ է արվել ներկայացնելու Վուլֆի պատմվածքների ողջ բազմազանությունն ու բազմաշերտությունը: Այս պատմվածքները երբևէ հայերեն չեն հրատարակվել, և կարծում ենք՝ հետաքրքիր կլինեն Վուլֆին ավելի ամբողջական ընկալելու համար:
Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական...
Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
«Ամոնտիլյադոյի տակառը» ժողովածուն ներառում է Էդգար Ալան Պոյի 9 պատմվածք, որոնք հատկանշվում են դետեկտիվ տարրերով և նրան բնորոշ խորհրդավորությամբ: «Ամոնտիլյադոյի տակառը» պատմվածքում իրադարձությունները տեղի են ունենում անանուն իտալական քաղաքում, ամենայն հավանականությամբ XVIII դարում (հեղինակը չի հստակեցնում): Պատմվածքը ներկայացված է առաջին դեմքից: Պատմողը խոսում է իր մահացու վրեժի մասին ընկերոջից, ով իբր թե նվաստացրել է իրեն: Վրեժի իրականացման միջոցն է ընկերոջը պատի մեջ զմրսելը… Գիրքը Goodreads-ում
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։
«Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար…
Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը: Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող...
Գերմանացի խոշոր գրող Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ» վեպը 20-րդ դարի արձակի դասական նմուշներից է։ Օգտագործելով «ընտանեկան ժամանակագրության մեթոդը»՝ հեղինակը մի ընտանիքի չորս սերունդների կյանքի նկարագրությամբ տալիս է անցած դարի Գերմանիայի սոցիալ-քաղաքական համայնապատկերը։ Ռեալիստական գրականության հարուստ փորձը գրողին հնարավորություն է ընձեռել ընտանեկան կյանքի մասնավոր դեպքերից հասնել պատմական խոշոր ընդհանրացումների։ Վիքիպեդիա
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշա-նակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համե-մատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: Կազմի առաջին էջին՝ «Հե÷եստոսն Աքիլլեսի համար իր կերտած զենք-զրահը տալիս է Թետիսին» («Իլիական», XVIII.614–615), մ.թ.ա. 490–480...
Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ...
«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:
Ֆրանսիացի վիպասան Ֆրանսուա Մորիակը «Իժերի կծիկը» վեպը գրել է 1932 թ.: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձևով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Նրա սիրտը կծկվել՝ իժերի կծիկի է վերածվել…
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհը» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում է բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրների և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Վիքիպեդիա
Տասնամյակներ շարունակ անտիպ մնացած «Ջոն արքա»-ի դաշտենցյան թարգմանությունը, որ կատարվել է 1973 թվականին, առաջին անգամ է լույս տեսնում: Տեքստը հրատարակության պատրաստելիս խմբագրվել է, կատարվել են թարգմանական և լեզվական շտկումներ: «Ջոն արքա» քրոնիկի անդրանիկ հայերեն հրատարակությունը ներկայացվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով»:
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Ներառված է նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...
Պետեր Հանդքեի «Մեծ Անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին: Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն: Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»: Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է...
Ամերիկացի հանրաճանաչ գրող, նովելիստ Օ. Հենրիի «Ամերիկյան պատմություններ» ստեղծագործությունների ժողովածուն առաջին անգամ հնարավորություն է ստեղծում առավել ամբողջական պատկերացում կազմել հումորով, արկածախնդիր ռոմանտիզմով և հնարամիտ գրիչով օժտված արձակագրի գրական ժառանգության մասին։
Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը: Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ» ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով: «Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:
Ֆրանց Կաֆկայի օրագրերի հրատարակությունը լայն հնարավորություն է ստեղծում մեծ գրողի ինքնատիպ գրականության ու հետաքրքիր ու ինչ-որ տեղ տարօրինակ կյանքը առավել խորությամբ ընկալելու և մեկնաբանելու համար: Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում: Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո...