Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Գրքում տեղ են գտել Թոմաս Վուլֆի մինչև այժմ անգլերեն հրատարակված ամենաամբողջական՝ Ֆրենսիս Է. Սքիփի կազմած «Պատմվածքների լիակատար ժողովածու»-ի հիսունութ պատմվածքներից քսանութը: Դրանք ընտրելիս փորձ է արվել ներկայացնելու Վուլֆի պատմվածքների ողջ բազմազանությունն ու բազմաշերտությունը: Այս պատմվածքները երբևէ հայերեն չեն հրատարակվել, և կարծում ենք՝ հետաքրքիր կլինեն Վուլֆին ավելի ամբողջական ընկալելու համար:
Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական...
Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի նյութը Հայոց պատմության X դարակեսի իրադարձություններն են: Մի ժամանակաշրջան, երբ հերոսականն ու դրամատիկն էր իշխում ամենուր, մի ժամանակաշրջան, որ հատկանշվեց նաև անհատականությունների ընդգծված ներկայությամբ, մի ժամանակաշրջան, երբ թռիչքներն ու անկումները, հերոսականությունն ու անձնական թուլությունները չափազանց զուգորդված էին: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գեղարվեստական ուժն ու արժեքը հենց այս երևույթների, և, ընդհանրապես, դարաշրջանի պատմական ու հոգեբանական ճշմարիտ ընկալման մեջ է: Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է...
«Ամոնտիլյադոյի տակառը» ժողովածուն ներառում է Էդգար Ալան Պոյի 9 պատմվածք, որոնք հատկանշվում են դետեկտիվ տարրերով և նրան բնորոշ խորհրդավորությամբ: «Ամոնտիլյադոյի տակառը» պատմվածքում իրադարձությունները տեղի են ունենում անանուն իտալական քաղաքում, ամենայն հավանականությամբ XVIII դարում (հեղինակը չի հստակեցնում): Պատմվածքը ներկայացված է առաջին դեմքից: Պատմողը խոսում է իր մահացու վրեժի մասին ընկերոջից, ով իբր թե նվաստացրել է իրեն: Վրեժի իրականացման միջոցն է ընկերոջը պատի մեջ զմրսելը… Գիրքը Goodreads-ում
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։
«Սիրելի բարեկամ» վեպը կարերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ սրտով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար…
Սիրային բանաստեղծությունների «Մեղմություն» ժողովածուն ներկայացնում է գրողի ստեղծագործական ուղու զարգացումները, անձնական ապրումները և հույզերի բյուրեղությունը, պատկերավորման լայն գունապնակը: Մարդու ձգտումների, երազանքների, հուսախաբությունների արտահայտությունն է Տերյանի ուրբանիստական քնարերգությունը, որտեղ բառերը թափանցիկ են, երաժշտական և շլացնում են ընթերցողին գույներով ու ձայներով:
Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբին Սյունիքում ձևավորված ազատագրական շարժումը: Հանձին Դավիթ Բեկի և նրա գլխավորած շարժման՝ Րաֆֆին գեղարվեստականացնում և կարևորում է ազգային անկախ պետականության գաղափարը: Վիքիպեդիա, Goodreads
«Գողացված ձյունը» դրամատիկական վեպը պատմում է V դարում հայերի և պարսիկների միջև տիրող հարաբերությունների, մասնավորապես Ակոռիի ճակատամարտի մասին: Գրական այս ստեղծագործությունն աչքի է ընկնում թե՛ ժանրային առանձնահատկությամբ, թե՛ հոգեբանական նուրբ դիտարկումներով, թե՛ արդիական հնչեղությամբ: Ղազար Փարպեցուն ապավինելով վեր է հանված մեր փոքրաթիվ ազգի մեծ երազանքները, բարոյական «հաղթանակների» գաղտնիքները, Աստծո կողմից հայ ժողովրդի հոգևոր պաշտպանվածությունը:
Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը… Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:
Երկերի լիակատար ժողովածուի 15(1) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1964-1966 թթ. նամակները: Այդ տարիները ստեղծագործական աննախընթաց վերելքի տարիներ էին գրողի կյանքում, որոնց ընթացքում ավարտին հասցվեց «Այրվող այգեստաններ» վիպասքը և գրվեց «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Բյուրեղացած գրչով արձակագրի առջևում էին ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, մանավանդ որ մտահղացումների պակասը չկար: Սակայն Մահարուն սպասում էր նոր փորձություն՝ լրջագույնն այն ամենից, որոնց նա հանդիպել էր իր անհանգիստ ու փոթորկոտ կյանքում:
Երկերի լիակատար ժողովածուի 14(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1959-1963 թթ. նամակները: Այդ տարիներին գրողը՝ անբաժան վաղանցիկ ու մշտական հիվանդություններից, ստեղծագործում էր գործնականում գրական գրեթե բոլոր ժանրերում: Ուրվագծվել էր մշտական թղթակիցների ցանկը՝ Մկրտիչ Արմեն, Վաղարշակ Նորենց, Վահագն Դավթյան, Աբրահամ Ալիքյան… Այդ ցանկում էին և այնպիսիք, որոնց հետ Մահարին ուներ վաղեմի կապեր՝ Խորեն Աճեմյան, Պահարե, Ռուբեն Լուսինյան, Աշոտ Մելիք-Սարգսյան… Սկիզբը դրվեց Շահան Շահնուրի, Համաստեղի և Լ. Պերվոմայսկու հետ տևական նամակագրության:
Հատորն ընդգրկում է Ֆրանց Կաֆկայի՝ Ֆելիցա Բաուերին, Միլենա Եսենսկային, հորը և Մաքս Բրոդին գրած նամակները: Դրանք մի կողմից մեծ գրողի կենսագրության, ապրումների, ծրագրերի, յուրօրինակ փաստագրություն են, մյուս կողմից՝ նրա գրականության օրգանական շարունակությունը կարող են համարվել:
Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը: Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող...
Գերմանացի խոշոր գրող Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ» վեպը 20-րդ դարի արձակի դասական նմուշներից է։ Օգտագործելով «ընտանեկան ժամանակագրության մեթոդը»՝ հեղինակը մի ընտանիքի չորս սերունդների կյանքի նկարագրությամբ տալիս է անցած դարի Գերմանիայի սոցիալ-քաղաքական համայնապատկերը։ Ռեալիստական գրականության հարուստ փորձը գրողին հնարավորություն է ընձեռել ընտանեկան կյանքի մասնավոր դեպքերից հասնել պատմական խոշոր ընդհանրացումների։ Վիքիպեդիա
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշա-նակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համե-մատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: Կազմի առաջին էջին՝ «Հե÷եստոսն Աքիլլեսի համար իր կերտած զենք-զրահը տալիս է Թետիսին» («Իլիական», XVIII.614–615), մ.թ.ա. 490–480...