«Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն» աշխատությունը նվիրված է հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ համակարգերին ու դրանց միջոցով փոխանցվող տեղեկատվության հավաստիության գնահատմանը: Նկարագրված մեթոդները յուրացնելով`կարող եք տեղում գնահատել նպատակային անձի հուզական վիճակը, արտահայտած ու չարտահայտած մտքերը և իրական վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ: Մարդուն «կարդալով»`կարող եք ոչ միայն գնահատել նրա ներկա վիճակը, կանխատեսել նրա հետագա վարքը, այլև աննկատ կերպով կառավարել նրան: Աշխատության մեջ հավաքագրված են ինչպես սույն ուսումնական ձեռնարկը կազմողի, այնպես էլ տվյալ խնդրին առնչվող մասնագետների մոտեցումները: Ներկայացված բոլոր մեթոդներն ունեն գործնական բնույթ և նպատակ: Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և...
Մանկական վախերին անխուսափելիորեն բախվում են բոլոր ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները: «Խիզախերենը» մանկական վախերի ու դրանց հաղթահարման մասին է: Այստեղ կգտնեք վախերի հաղթահարման մի քանի տարբերակներ, որոնք կհեշտացնեն և զվարճալի կդարձնեն երեխայի հետ վախերի մասին զրույցները և հաղթահարման գործընթացը: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների (հատկապես նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար): Այն օգտակար կլինի ծնողներին, մանկավարժներին, մանկական հոգեբաններին, դաստիարակներին և երեխաների հետ աշխատողներին
Տղամարդը սեքս է ուզում: Կինը ձգտվում է ռոմանտիկայի: Ժամանակ առ ժամանակ թվում է՝ նրանք տարբեր մոլորակներից են: Տղամարդը Մարսից է, կինը՝ Վեներայից: Միայն դա հասկանալով և ընդունելով է հնարավոր սեքսը դարձնել իսկապես հաճելի ու ներդաշնակ:
Ուզում եք հանգիստ կյա՞նք ապրել՝ առանց սթրեսսների և անդադար շտապելու, առանց անավարտ խնդիրների ու չհասցնելու անիմաստ զգացմունքի: Այս գիրքը փորձված մեթոդի կյանքի հանգիստ ռիթմի բերելու համար:
Յուրաքանչյուրն առօրյարում գործ է ունենում խաբեությունների հետ: Կարևոր չէ՝ որքան եք Դուք խելացի, հարուստ կամ հայտնի: Եթե Ձեզ խաբել է կամ գումար է կորզել ընկերը, բարեկամը կամ գործընկերը, կարող եք վստահ լինել՝ Դուք միայնակ չեք: Աշխարհը լի է վտանգավոր մարդկանցով, որոնք կոչվում են խաբեբա: Երբեք հնարավոր չէ բացահայտել խաբեբային, եթե չեք տիրապետում մարմնի լեզվին, ժեստերին, խոսքին և այլն: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ զերծ մնալ խաբեբայություններից:
Համաշխարհային բեսթսելլներների հեղինակ և The New Yorker-ի լրագրող Մալքոլմ Գլադուելը, ոգեշնչված Դավիթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան պատմույթամբ, վերլուծում է ուժեղի հանդեպ թույլի հաղթանակը: Հոլիվուդյան միլիարդատեր, ով առաջին գումարները վաստակել է 10 տարի մաքրելով փողոցները, մարզիչ, ով թույլ բասկետբոլային թիմը հաղթանակի է բերում հատուկ ռազմավարությամբ, բժիշկ, ով կյանքը նվիրում է մանկական լեյկիմիայի դեմ պայքարին, անվախ մարդ, ով ռասայական խտրականությամբ ողողված միջավայրում պայքարում է մարդու իրավունքների համար, ինչպես նաև շատ այլ մարդիկ, ովքեր կարողացել են լուծել անլուծելի խնդիրներ: Այս իրական մարդկանց օրինակով հեղինակը ապացուցում է, որ թույլ մարդը, ով ունի երկաթե կամք, կարող է հաղթել ամենաուժեղին անգամ:
Սթրեսը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր՝ աշխատանք, ուսում, քննություններ, հանդիպումներ, հարաբերություններ և այլն: Շատերը համար այն պարզապես անհաղթահարելի է: Հոգեբանական հետազոտությունների վրա հիմնված այս նկարազարդումներով ուղեցույցը կօգնի Ձեզ սթրեսից ձերբազատվելու հեշտ տարբերակներ գտնել:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
Ժամանակակից սիրո պարզ, քայլ առ քայլ ուղեցույց է, որը հիմնված է գիտական ուսումնասիրությունների, հոգեբանական փորձաքննությունների և սոցիալական մեդիայի տվյալների վրա: Գրքում կգտնեք Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են. Ի՞նչպես ծանոթանալ առցանց, Որո՞նք են կարևոր կետերն առաջին հեռախոսազրույցի ժամանակ, Ժամանա՞կն է արդյոք նրան ծանոթացնել ընտանիքի անդամների հետ, Արդյո՞ք այստեղ կա քիմիա, Ի՞նչ է համապատասխանում իմ ապրելաոճին:
Դեմքն առաջին բանն է, որին մենք սովորաբար ուշադրություն ենք դարձնուն մարդուն հանդիպելի: Մենք հաճախ առանց մտածելու ասում ենք, օրինակ, որ մարդն ունի բարի աչքեր կամ ջղայն ունքեր: Բայց արդյո՞ք այդ և նման այլ արտահայտությունները որևէ հիմք ունեն: Այս գիրքը կբացահայտի Ձեզ համար դեմքի ընթերցանության հին չինական արվեստը, որը զարգանում է արդեն ավելի քան 2000 տարի: Հեղինակը վերլուծում է աչքերի և ունքերի 23 տեսակ, ականջների և քթի 30 տեսակ, բերանի 9 տեսակ, ինչպես նաև ճակատների, թշերի տարբեր տեսակներ:
Էրիխ Ֆրոմը այսպես է բնորոշում հոգեվերլուծաբանի հետաքրքրությունների շրջանակը. «Վերլուծաբանը ոչ աստվածաբան է և ոչ էլ փիլիսոփա, և չի հավակնում, որ իրավասու է այդ ոլորտներում, բայց որպես հոգու բուժող, վերլուծաբանը զբաղվում է նույն խնդիրներով, ինչ և փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը՝ մարդու հոգով և նրա բուժմամբ»: Էրիխ Ֆրոմը ցույց է տալիս, որ սերը իր չէ, այլ գործընթաց, գործողություն, դրսևորում: Լեզվում տեղի ունեցող բարբառային փոփոխությունները սերը դարձնում են իր. «Ես մեծ սեր ունեմ ձեր նկատմամբ»: Նման արտահայտությունը անիմաստ է. Կարելի է խոսել սիրելի մարդու, մարդու սիրո մասին, և չի կարելի խոսել մարդու մասին սեր: «Սեր գոյականը սիրել գործողության որոշակի հայեցակարգ է, և մարդու կողմից...
Հանրահայտ ավստրիացի հոգեբանի այս հավաքածուում տեղ են գտել Զիգմունդ Ֆրոյդի նեվրոզի, պարանոյայի, հոմոսեքսուալիզմի և մազոխիզմի առաջացման վերաբերյալ հոդվածները: Գրքում կան ինչպես հայնտի, այնպես էլ անհայտ մի շարք աշխատություններ:
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Ձեռնարկում ամփոփված են գործնական հաղորդակցմանն անհրաժեշտ ժեստերի, դիմագծերի, պանտոմիմիկայի նկարագրությունները տարբեր իրադրություններում: Զետեղված խնդիրները կարևոր դեր կխաղան հաղորդակցման հոգեբանության հարցերը յուրացնելիս: Ձեռնարկը նախատեսված է ուսանողների, որակավորման բարձրացման ֆակուլտետների ունկնդիրների, ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության գործնական հարցերով զբաղվող մասնագետների և պրակտիկ աշխատողների համար:
Ձեռնարկը ընդգրկում է իրավաբանական, ռազմական և մանկավարժական հոգեբանության շրջանակներում կատարվող ուսումնասիրությունների համար նախատեսված մեթոդներ: Գրքում ներկայացված են նաև որոշ ակտիվ հոգեբանական մեթոդներ, հոգեբանի աշխատանքի բարոյական սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ինֆորմացիա է տրվում հոգեբանական գիտափորձարարական հետազոտությունների կազմակերպման, հարցարանների ստեղծման, ստանդարտացման եւ արդյունքների վիճակագրական վերլուծության տիպիկ ընթացակարգերի մասին:
Սերգեյ Արզումանյանի և Էլդա Գրինի սույն հիմնարար աշխատանքը առաջին բուհական դասագիրքն է և հարուստ նյութ է պարունակում ընդհանուր, սոցիալական և իրավաբանական հոգեբանությունից: Դասագրքում հանգամանորեն քննարկվում են իրավաբանական հոգեբանության տեսամեթոդական հիմունքները, սոցախտաբանության, քրեադատավարության, դատական փորձաքննության, փաստաբանական, քրեակատարողական (պենիտենցիար) գործունեության հոգեբանական հիմնախնդիրները: Դասագիրքը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական և հոգեբանական ֆակուլտետների դասախոսների, ինչպես նաև իրավապաշտպան մարմինների աշխատողների համար:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը մեծանա ուրախ և երջանիկ, իսկ դուք լինեք հանգիստ, հավասարակշռված ծնող, ուրեմն այս գիրքը հենց ձեզ համար է։ Ինչպես սահմանափակել երեխայի անցանկալի վարքը, բայց չհասնել ծայրահեղ պատժամիջոցների, ինչպես խրախուսել երեխային, որ նա ցանկանա շարունակել իր արդյունավետ վարքը, ինչպես օգնել նրան հաղթահարել վախերը, կառավարել ագրեսիան, հարմարվել նոր միջավայրին։ Այս բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել գրքում՝ զարգացնելով ձեր մեջ գիտակից, դրական ծնողի կերպարը։