Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։ Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։ Գրքի հեղինակը՝ Կարո Հակոբյանը, տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ, իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։
Խառը զրույցների և նյութերի այս փոքրիկ ժողովածուն հեղինակը կազմել է՝ աչքի առաջ ունենալով այսօր հայկական մեդիատիրույթում ամենից հաճախ հանդիպող լեզվական սխալները: Գրքում ներկայացված են նաև տարբեր թեմաներով մի քանի օգտակար բառացանկեր:
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
Գոն միայն որպես խաղ չի դիտարկվում ։ Որոշ հետազոտողներ դուրս են գալիս Գոյի խաղային ձևից և փորձում են նկարագրել համակարգային ավելի բարդ տարրեր այս խաղի կատեգորիաներում և կառուցել կանխատեսող քաղաքական-տեղեկատվական, կոնֆլիկտային և տնտեսական մոդելներ խաղի հիմքի վրա: Օրինակ՝ տալ աշխարհաքաղաքական նկարագիր՝ ըստ Գոյի։
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» ձեռնարկում բնութագրվում են լեզվի և խոսքի հիմնական հատկանիշները, խոսքի արժանիքները` ճշտություն, հարստություն, ճշգրտություն, տրամաբանականություն, սեղմություն, արտահայտչականություն ևն, բացատրվում են հաղորդակցման գործընթացի յուրահատկությունները, ներկայացվում են խոսքի գործառական տարբերակները` պաշտոնական, գիտական, հրապարակային ևն: Ուսուցանվում են բանավիճային արվեստի հմտություններ, խոսքային վարվեցողության կանոններ: Նախատեսված է բուհերի հումանիտար և բնագիտական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայերեն ճիշտ և արտահայտիչ խոսել ու գրել:
«Սովորում եմ չինարեն» դասագիրքը նախատեսված է լեզվական և ոչ լեզվական բուհերի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների և չինարենը ինքնուրույն ուսումնասիրողների համար: Տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, ըստ հերթականության քերականական շարադրանքը և մշակութային լայնածավալ տեղեկատվությունը սովորողներին հնարավորություն կտան համակարգված պատկերացում ձևավորելու չինարենի քերականական կառուցվածքի, չինական հիերոգլիֆագրության պատմության և չինացիների գրավոր և բանավոր հաղորդակցման լեզվամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ: Բացի հիմնական դասագրքից «Սովորում ենք չինարենում» ուսումնական փաթեթում ներառված են նաև վարժությունների տետրեր, սկավառակներ: Աշխատանքային տետրը պարունակում է վարժություններ՝ հնչյունական վերամշակման համար, ունկնդրություններ, հիերոգլիֆային վարժություններ:
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Արտագրություն Թելադրություն Փոխադրություն Շարադրություն «Նյութեր գրավոր աշխատանքների համար» ուսումնաօժանդակ ձեռնարկը նպատակ ունի նպաստելու երկրորդից չորրորդ դասարաններում հայերենի ուղղագրության ուսուցման և գրավոր խոսքի զարգացման գործընթացների գիտականորեն համակարգված կազմակերպմանը։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և տարրական դասարանների աշակերտների համար։
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու: