Ձեռնարկը նախատեսված է առաջին կուրսի ուսանողների համար, պարունակում է ժամանակակից հայոց լեզվի դասընթացի երեք բաժին՝ հնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն, որոնք գործնական կարեւոր նշանակություն ունեն:
Ուսումնական ձեռնարկը բաղկացած է երկու բաժնից: Յուրաքանչյուր բաժնում ներառվել են բազմաբնույթ թեմաներ, որոնք արտացոլում են հասարակության զարգացման ամենաարդիական ոլորտներին առնչվող այնպիսի բնագավառներ, ինչպիսին են քաղաքականությունը, իրավունքը, բնապահպանությունը, առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, բիզնեսը և ֆինանսները, թարգմանչական գործունեությունը: Նախատեսված է թարգմանչի մասնագիտությունն ընտրած ուսանողների, ինչպես նաև ընթերցողների ավելի լայն շրջանակի համար:
Գրքում ներկայացվում են գրաբարի հնչյունաբանությունը, ձեւաբանությունը եւ շարահյուսությունը: Ուսուցումը ընթանում է հեղինակի կողմից մշակված միանգամայն նոր մեթոդիկայով: Ինքնուսույցը նախատեսված է աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ առհասարակ նրանց համար, ովքեր ցանկանում են դյուրին եղանակով սովորել հին հեյերեն (գրաբար) լեզուն:
Դասագիրքը նախատեսված է լեզվական և մանկավարժական բուհերի ուսանողների համար, կարող է օգտակար լինել հանրակրթական դպրոցների անգլերենի ուսուցիչներին և մեթոդիստներին: Այն տրամադրում է անգլերենի դասավանդման ռազմավարությունների օրինակներ, բացատրություններ և առաջարկներ, որոնք համապատասխանում են հաստատված տեսական սկզբունքներին և որոնք արդյունավետ են, գործնական և իրատեսական: Գրքում զետեղված գործնական առաջադրանքները ևս, ծանոթացնում են անգլերեն լեզվի դասավանդման տեսական և մեթոդական սկզբունքներին:
«Սովորում եմ մտածել» աշխատանքային տետրը նպատակ ունի զարգացնելու երեխաների մաթեմատիկական տարրական պատկերացումները: Նկարելով, գծելով, գունավորելով, կետերը միացնելով՝ երեխան ոչ միայն զբաղվում, այլ նաև մարզում է միտքը, նախապատրաստվում հետագա ուսումնական գործընթացին: Հասցեագրված է 5-7 տարեկան երեխաներին: Այն կարելի է օգտագործել տանը, մանկապարտեզում, դպրոցում:
Նախատեսված է նախադպրոցական տարիքի և առաջին դասարանի երեխաների տառաճանաչման գործընթացն ավելի ակնառու և հետաքրքիր դարձնելու համար: Ձեռնարկը կօգնի երեխաներին նկարների միջոցով ճանաչելու տարատեսակ մրգեր ու բանջարեղեն, բույսեր ու կենդանիներ և շրջակա աշխարհի բազմաթիվ այլ առարկաներ: ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը: ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Գիրքը 4-ից բարձր տարիքի երեխաների համար է: Փոքրիկները կծանոթանան հայերեն տառերին գրքի հերոսի Ժիրոյի հետ` հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները: «Սպիտակ ագռավ» 2018․ խորհուրդ է տալիս Միջազգային երիտասարդական գրադարանը: