Գլոբալ տնտեսության փոխակերպման ժամանակակից փուլում յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն ու տարածաշրջան համաշխարհային շուկայում գոյատևելու և արժանի դիրք զբաղեցնելու համար մրցում է մյուսների հետ: Հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։ Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից: Գրքում վերլուծվում է «երկրի բրենդ» կոնցեպտի գաղափարը, ՀՀ քաղաքների օրինակով ներկայացվում է քաղաքային ինքնության ու դիզայնի ձևավորման նախագիծը:
ՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։ Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր և փորձել պատասխանել մի կարևոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով։ Արվել է համապարփակ սոցիոլոգիտական...