Գիրքը ներկայացնում Է Տեկիլա Լեյլայի հիշողությունները դաժան սպանությունից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել, բայց միտքը դեռ արթուն է ևս 10 րոպե և 38 վայրկյան: Մտքում սավառնում են հուշերը վաղ մանկության և պատանեկության տարիների, հավատարիմ ընկերների ու կորցրած սիրո մասին՝ պարուրված ծանոթ դառն ու քաղցր բույրերով ու համերով: Goodreads
Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։ Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ...
Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա: Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները: Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:
Հետպատերազմական շրջանում երիտասարդ Անդրեան մեծ պատրանքներով և երազանքներով ժամանում է Բարսելոն՝ տատիկի տուն, սովորելու և նոր կյանք սկսելու համար, որտեղ, ավաղ, այդ երազանքներն ու պատրանքները փշրվում են անգթաբար, քանզի այդ տանը միայն քաղց, բռնություն և ատելություն կա: Վեպում ստեղծված մռայլ, կեղտոտ, գարշահոտ, ճնշող և հեղձուցիչ մթնոլորտում, երբ կերպարներից որևէ մեկին հարցնում են, թե ինչ է եղել, ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ է զգում, վերջինս պատասխանում է. «Ոչինչ»: Կարմեն Լաֆորետն իր ինտիմիստական և լուսանկարչական արձակով առաջ է ընկնում ժամանակից՝ հրաշալիորեն պատկերելով տվյալ ժամանակաշրջանի Բարսելոնը: Goodreads
Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները:
Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունը՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով: Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: Goodreads
«Արթնացում» հոգեբանական թրիլերի հերոսուհին ճամփա է ընկնում հայրենի գյուղակ՝ անհետ կորած հորը գտնելու: Անդադրում որոնումների ընթացքում նա վերադառնում է անցյալ, խորամուխ լինում վաղուց մոռացված գաղտնիքների, հիշողությունների մեջ և օտարանալով բոլորից՝ «արթնանում» ու գտնում ինքն իրեն: Goodreads
Երկը ինքնատիպ և ընդգրկուն մի խորհրդածություն է անցնող ժամանակի և նրա անդավաճան վկայախոսի՝ Հիշողության մասին: Հետամուտ անանձնական ինքնակենսագրության իր վաղեմի ծրագրին՝ 2008 թ. հրատարակված իր այս վեպում, որն ընդգրկում է 1940-2008 թթ. միջև ընկած ժամանակահատվածը, Աննի Էռնոն ներկայացնում է իր ապրած «Տարիների» դիմանկարը: Քողազերծելով ժամանակակից աշխարհում հաղթարշավող հիշողության սրբագրման և մոռացության աներևույթ մեխանիզմները՝ հեղինակը դրան հակադրում է ժամանակի բազմանվագ մի արձանագրություն, որ զարմացնում է իր անողոք հետևողականությամբ: Դարաշրջանը որսացող պատկերների սրաթռիչ շրջապտույտը պարբերաբար ընդհատվում է անձնական լուսանկարների և տեսաժապավենների նկարագրությամբ: Անանուն աղբյուրից բխող հանրային հիշողության հարահոս ընթացքում աստիճանաբար ամբողջանում է անհատի ճակատագիրը: Goodreads
Вы хотите познакомиться с двумя самыми первыми рассказами, которые Стивен Кинг написал еще в 12 лет? Узнать историю о том, как он пробивался к своим первым публикациям? Какие книги он любит больше всего и постоянно перечитывает? Как относится к собственной славе? И есть ли что-то, что пугает самого Стивена Кинга? В этой книге вы найдете ответы на эти и многие другие вопросы, также в ней собраны профессиональные советы начинающим авторам, еще только ищущим свой “стиль и почерк”, редкие статьи, интервью и нехудожественные работы Мастера. Goodreads
«Զանգված և իշխանությունը» (1960) 20-րդ դարի ավստրիական և անգլիական գրականությունների դասական, գրող, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակագետ և մշակութաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետիի (1905-1994) թերևս ամենահայտնի ստեղծագործությունն է, նրա opus magnum-ը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 35 տարի: Այն մի կողմից անմիջականորեն առնչվում է զանգվածների սոցիալական վարքը դիտարկող հեղինակների (Գյուստավ Լը Բոն, Խոսե Օրտեգա-ի-Գասեթ) փիլիսոփայական, մյուս կողմից Զիգմունդ Ֆրոյդի՝ զանգվածների և անձի փոխկապերը դիտարկող հոգեվերլուծական փորձի հետ: Իր մեջ միավորելով փիլիսոփային և գիտնականին (նա Վիեննայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր էր)՝ Քանետին այս գրքում, այդուհանդերձ, մնում է գրող և գեղագետ, որը հմտորեն օգտվում է պատմական, դիցաբանական, ազգագրական, հոգեբանական հարուստ նյութերից և ստեղծում...
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս...
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Ինքնակենսագրական բնույթի այս վեպի (2002) հերոսուհին բաժանվում է տղամարդուց վեց տարի տևած հարաբերություններից հետո: Դժվար է դիմանալ բաժանմանը, բայց նրան տանջում է ոչ թե կարոտը տղամարդու հանդեպ, այլ ամենակուլ խանդը սրա կողակցի նկատմամբ: Եվ առաջանում է գրեթե կենսական անհրաժեշտություն ամեն գնով բացահայտելու մրցակցի ինքնությունը նույնիսկ սեփական բարոյական արժեքների ոչնչացման գնով: Նա բառի բուն իմաստով անծանոթուհու տիրապետության տակ է:
«Պարզապես կիրքը» (1992) ինքնակենսագրական բնույթի վեպ է ոչ այնքան սիրո, որքան սևեռվածության ու հիվանդագին սպասման մասին: Հեղինակը օտարերկրացի ամուսնացած տղամարդու հետ ունեցած իր սիրային հարաբերության պատմությունն է անում: Նրա կյանքն ու էությունը պտտվում են այդ տղամարդու շուրջ, իսկ մնացած ամեն ինչ երկրորդ պլան է մղվում: Միայն իրեն հատուկ ոճով, խիզախությամբ ու ճշգրտությամբ գրողը փաստագրում է կնոջը բնորոշ ապրումները, մտքերն ու ցանկությունները:
Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ… Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ անձը՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդ կերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։ Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին… Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։ Goodreads
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Goodreads
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին, ապա վերահրատարակվել՝ 2011-ին և 2018-ին: Սա վեպի չորրորդ հրատարակությունն է:
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով, Գոլդինգի թերևս ամենից խորունկ վեպը, Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին լռված, Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը:
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ։ Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա։ Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիացի գաղութարարների դեմ։ «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է։ Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ։ Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպը (1942) պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, որը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում, ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան: Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:
«Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ» գիրքը վեպ է խաբեության, անհավատարմության, ճակատագրի և դրանից բխող հետևանքների մասին: Գլխավոր հերոսը Վիկտոր Ֆրանսեսն է՝ որոշակի հաջողությունների հասած գրող, որը սիրային ժամադրության ակնկալիքով գալիս է Մարտա Տել յեսի տուն: Մարտան գեղեցիկ կին է, ունի ամուսին և երեխա: Հանդիպման թերևս ամենակարևոր պահին, երբ թվում է՝ խանգարող ոչինչ չկա, տեղի է ունենում ամենաանսպասելին. Մարտան իրեն վատ է զգում, և Վիկտորն ակամայից դառնում է նրա հոգեվարքի վկան. կինը մեռնում է նրա գրկում՝ ամուսնական մահճում, իսկ փոքրիկը քնած է հարևան սենյակում։ Ճակատագի՞ր, թե՞ հանգամանքների անհաջող դասավորություն, և ի՞նչ պիտի անի Վիկտորն այդ դեպքում: Առաջին դեմքից ներկայացվող պատմությունը վերածվում...