Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
«Տարրական մասնիկները» վեպը թեժ ու բւռն բանավեճերի ալիք է բարձրացրել հանրության լայն շրջաններում երկու հազարամյակների սահմանագծին՝ զգլխիչ հանդգնությամբ քողազերծելով «արևմտյան աշխարհի» մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայական կործանարար ախտերը: 1998 թվականին վեպն արժանացել է «Նոյեմբերի» գրական մրցանակի: Միշել Ուելբեքը դարձավ այդ մրցանակին արժանացած վերջին գրողը: Մրցանակաբաշխության հիմնադիր և հովանավոր Ֆիլիպ Դեններին քննադատեց մրցանակի հանձնումը Ուելբեքին և հեռացավ: Մրցանակը ստացավ նոր անվանում՝ «Դեկտեմբերի» և նոր հովանավոր (Պիեր Բերժե):
Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով: Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը ֆունդամենտալ մուսուլման է, մյուսը` ժամանակակից հայացքների տեր. բոլորը տարբեր խառնվածքի եւ բնավորության մարդիկ են։ Նա այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ եւ ասում, որ անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել եւ սիրել իրար` ցույց տալով նաև այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում: Գրքի հիմնական կերպարներից Մուստաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուստաֆայի հանցանքը...
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի (մ.թ.ա. 496–406) երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա» (որի հիման վրա է առաջացել «էդիպյան բարդույթ» արտահայտությունը), «Էդիպուսը Կոլոնոսում» (Սոֆոկլեսի վերջին երկը) և «Անտիգոնե» (երեքն էլ` նոր թարգմանությամբ ու մանրակրկիտ ծանոթագրություններով. «Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգությունը հայերեն հրատարակվում է առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Սոֆոկլեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային հատկանիշները:
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը: