«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Հավաքածուում ընդգրկված են հանրահայտ ռուս-ամերիկական գրող, XX դարի դասարական Վլադիմիր Նաբոկովի երկու ստեղծագործություն: Երկուսում էլ գործողույունները տեղի են ունենում Գերմանիայում 1920-ական թվականներին երկրորդ կեսին: Հետաքրքիր սիրային-քրեական սյուժեներ, որոնք կստիպեն Ձեզ սրտի դողով կարդալ մինչև վերջին տողը:
Բիլլին արթնանում է և տեսնում է, որ գտնվում է բանտախցում: Նրան հայտնում ենք, որ նա մեղադրվում է բռնաբարության և թալանի մեջ: Բիլլին ցնցված է. նա նման բան չի արել: Վերջինը բանը, որ հիշում է, դա այն է, թե ինչպես էր պատրաստվում ցած նետվել դպրոցի տանիքից: Նրան ասում են, որ այդ դեպքից անցել է յոթ տարի: Բիլլին սարսափած է. նրանից կրկին գողացել են կյանքի մի մասը: Նրան հարցնում են՝ ի՞նչ է նշանակում «կյանքի մի մաս»: Եվ ինչու՞ «կրկին»: Ստացվում է՝ սա նրա հետ առաջին անգա՞մ չի պատահել: Բայց Բիլլին չի կարող պատասխանել, որովհետև Բիլլին գնացել է…
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է: Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
«Քաոսը» հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վիքիպեդիա «Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2019 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Վիքիպեդիա
Երբ Սև Մահը 1348 թվականի հունիսին Դորսենտշիրի նավահանգստից թափանցում է Անգլիա, ոչ ոք չգիտեր՝ ինչ հիվանդություն է դա և ինչու է այդքան արագ տարածվում ու սպանում: Եկեղեցին պարզաբանում է, որ դա Աստծո պատիժ է, և մարդկանց մեջ վախ է տարածվում: Բայց Դեվելիշից լեդի Աննան ու սեփական տեսակետ: Դաստիարակված լինելով միանձնուհիների կողմից՝ նա եզակի գրագետ և իմաստուն կանանցից է: Քանի որ նրա դաժան ամուսնը բացակայում էր կալվածքից, երբ համավարակը հասնում է այնտեղ, նա փնտրում է ժողովրդին պաշտպանելու ավելի խելամիտ տարբերակներ, քան ամբողջ օրն աղոթելը: Նա բոլորին հավաքում է շրջափակված տարածքի մեջ, իսկ հետո հրաժարվում է որևէ մեկին ներս թողնել, անգամ սեփական...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Սյուժեի հիմքում ընկած է «սիրային եռանկյունին»։ Սիրավեպը նվիրված է հոգով ուժեղ անձանց հարաբերություններին և ցույց է տալիս զգացմունքների ուժն ու խորությունը, որոնք կարող են սեր առաջացնել նման մարդկանց սրտերում: Վեպի գլխավոր հերոսներն են Պաոլա Դեստենը, Դիք Ֆորեստը և Իվեն Գրեհեմը: Իրադարձությունները զարգանում են Կալիֆոռնիա նահանգում։ Վեպը լի է խորամանկություններով, սիրային հարաբերություններով և դրանով ամբողջապես ներթափանցում է ազնվության և պատվի ոգով, որը նրան յուրահատուկ հմայք է տալիս։ Ստեղծվել է 1915 թվականին։ Առաջին անգամ թողարկվել է 1916 թվականին։ Գրվել է ողբերգական արձակ ժանրով: Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան երկու հարյուր պատմվածք, ինչպես նաև վեպեր և հեքիաթներ։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է՝...
Պատմությունը տեղի է ունենում Նյու Յորքում (ԱՄՆ) 1945-1955 թվականներին: Այդ ժամանակ քաղաքին տիրում էին 5 տարբեր Սիցիլիական մաֆիոզ ընտանիքներ՝ Տատալիա, Բարզինի, Ստրաչի,Կունեո և Կոռլեոնե։ Գրքի հերոսը Դոն Վիտո Կոռլեոնեն է` Կոռլեոնե ընտանիքի կնքահայրը։ Նա հիմնադրում է Նյու Յորքի ամենահզոր ընտանիքը, որը հարստացել է ձիթապտղի յուղի բիզնեսով։ Դոնը ունի 3 տղա՝ Մայքլը, Ֆրեդոն և Սոնին: Սոնին ու Ֆռեդոն օգնում են իրենց հորը իր գործերում, բայց Մայքլը ավելի հեռու է ընտանեկան բիզնեսից։ Այսպես կյանքը առաջ է գնում մինչ այն օրը, երբ Սոլոցոն գալիս է Դոնից իր օգնությունը խնդրելու թմրանյութերի առք ու վաճառքի համար։ Դոնը մերժում է, բայց Սոնին ցույց է տալիս, որ...
Վեպի համար պատմական հիմք են հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկան և Իտալական արշավները: Պատմությունը շարադրված է առանց ժամանակային հաջորդականության: Այն տեղափոխվում է անգլիացի պացիենտի հուշերից դեպի ներկան: Նա վիրավոր է և գտնվում է կանադացի ռազմական բուժքույր Հանայի խնամքի ներքո: Կամաց-կամաց նա վերհիշում է կտորներ իր վերապրածից անապատում, բայց դա դեռ չի կարողանում հիշել իր անունը: Այլոց խոսքերով նա եզրակացնում է, որ ինքն անգլիացի է, բայց իրականում է նա ամենևին այլ մարդ է… Վեպն արժանացել է Բուքերյան մրցանակի: 2018 թվականին վեպին շնորհվել է «Ոսկե Բուքեր», որ տրվել է Բուքերյան մրցանակաբաշխության 50-ամյակի առթիվ: Ընթերցողները քվեարկել են այս գրքի համար որպես վերջին 50...
Ջոն Բոյնի սույն վեպը ոչ միայն վեպ է, որում գեղարվեստականորեն ներկայացված են իրական մարդկանց կերպարներ, այլ նաև հոգեբանական դրամա է, որում ներկայացված է՝ որքան հեշտ է գրավել աշխարհը, եթե պատրաստես զոհել սեփական հոգին: Պատմություններ կարելի է գտնել ամենուր, իսկ որտեղ կան պատմություններ, այնտեղ կան սյուժեներ: Մորիսը ցանկանում է գրող դառնալ, և մի գրականագետի հետ անսպասելի հանդիպումը հերոսի համար ճանապարհ է բացում դեպի կոմերցիոն գրականության աշխարհ: Իսկ հետո աստիճանը դեպի երկինք ինքնուրույն կազմավորվում է, իսկ աստիճանահարթակներից յուրաքանչյուր մարդկանց գլուխներն են, որոնք տրորել է գրողը:
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Նայփ Հիլլի դուստրը՝ Դորաթին, հոր սարսափազդու ազդեցության տակ, ամեն օր լուռ ու խոնարհ կատարում է պարտաճանաչ դստեր և տնային տնտեսուհու իր պարտականությունները: Նա շարունակում է հագուստներ կարել եկեղացական դպրոցի ներկայացումների համար, բայց դա չի օգնում Դորաթիին վճարել իր պարտքերը: Սակայն մի օր ամեն ինչ փոխվում է, և Դորաթին անհասկանալի հանգամանքներում հայտնվում է Լոնդոնում: Նրա հագին կան մետաքսե կիսագուլպաներ, գրպանում՝ գումար, և նա չի հիշում իր անունը: Օրուելը մեզ հրավիրում է աղքատության, գործազրկության և սովի աշխարհ, որտեղ Դորաթին մարտահրավեր է նետում իր սոցիալական վիճակին:
1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շտեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։ Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝...
«Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպպատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք: «Հա՛հ» վեպը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին և արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով: Անգլերեն տարբերակը տասը թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրք գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում: Հայերեն թարգմանությունն իրականացվել է այս մոդելի կիրառմամբ, որն աննախադեպ...
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին: Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներառված է հանրակրթական դպրոցի և բուհերի համապատասխան բաժինների ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
«Հեղափոխական դար» ընդհանուր վերնագիրն ունեցող գրքում ամփոփված են «Վերջին դարը», «Ողջերն ու մեռածները», «Վասակ և Վարդան», «Մեծ քննությունը» դրամաները և «Հեղափոխական դար» վեպը: «Վերջին դարը» դրամայի հերոսները սպասվող էկոլոգիական աղետի վերաբերյալ իրենց մտորումներով մարդկությանը սթափության կոչ են անում: «Ողջերն ու մեռածները» դրամայում արծարծվում է ցեղասպանության և հայ ժողովրդի հերոսական պայքարի թեմաները: «Վասակ և Վարդան» դրաման 5-րդ դարի պատմական իրադարձությունների մասին է, որում հեղինակը փորձում է բացահայտել Վարդանի և Վասակի հակասական կերպարները: Ստեղծագործությունը քրիստոնեության և դիվանագիտության շուրջ բանավեճով հյուսված դրամատիկական պատում է: «Մեծ քննությունը» այս դրամայի մի փոքրիկ դրվագն է, ուր ներկայացված է չարի ու բարու պայքարը: «Մեծ քննությունը» կապող օղակ...
«Համաշխարհային գրականություն» մատենաշարի շրջանակներում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում լույս է տեսել ռուս հանճարեղ գրող Մ. Լերմոնտովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են հեղինակի հեղափոխական ռոմանտիզմի փայլուն նմուշներ «Մծիրի» և «Դևը» պոեմները, «Դիմակահանդես» չափածո դրաման և «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը: Լերմոնտովի հերոսները իրականության դեմ ընդվզող, ողբերգական, տառապող ու շրջապատին տառապանք պատճառող կերպարներ են: Գրքում տեղ գտած այս ստեղծագործությունները համաշխարհային գրականության նվաճումների շարքին են դասվում:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսնում ռուս հանճարեղ գրող Ա. Չեխովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են մեծ գրողի մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Երեք քույր» դրաման: Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889թ), որն ընդգրկված է այս գրքում, մի հայ ընտանիքի պատմություն է:
«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ: