Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա...
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն: Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություն է:
Սրամիտ, հումորային և գրավիչ. երկրորդ հավաքածուն բացահայտում է Մոեմի ամբողջ տաղանդը: Այս պիեսները հանդիսանում են անգլիական սոցիալական հումորի և մելոդրամայի իրական գլուխգործոցներ:
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...
Սա պատմություն է տասնյոթամյա մի աղջնակի՝ Կեթրին Մորլանդի մասին, ով տարված էր գոթական գրականությամբ: Քեթրինի հարուստ հարևանները հրավիրում են նրան միասին այցելել Բաթ: Սկզբնում աղջնակը տանջվում է ձանձրույթից, բայց շուտ նրան ծանոթացնում են մի խորհրդավոր երիտասարդի՝ Հենրի Թիլնիի, իսկ ավելի ուշ նաև նրա ընտանիքի անդամների հետ: Միաժամանակ նրա շրջապատում է հայտվում աշխույժ Իզաբելլա Փորպը, ով երազում է ամուսնանալ Կեթրինի եղբոր՝ Ջեյմսի հետ:
Ծանոթացեք՝ գրավիչ Մեգը, լուռումունջ Բետը, ըմբոստ Ջոն ու քամոտ Էմին՝ Սփրինգ քույրերը, անկանխատեսելի, ինչպես բնական աղետ: Աղջիկներն ապրում են Նոր Օրլեանի ռազմական բազայում, ընկերություն են անում, վիճում են, սիրահարվում են, գլուխը կորցնում են: Նրանք ունեն տարբեր բնավորություններ, բայց մեկ երազանք՝ ապրել վառ ու անհոգ կյանք: Դա անհնար կլիներ առանց սխալների: Բայց երբ դու գիտես, որ ունես քույրեր, ովքեր միշտ կողքիդ կանգնած են, նահանջի տարբեր չես նախատեսում:
Երբ ամեն ինչ վատ է, իմացիր՝ միշտ չի այդպես լինելու: Բայց երբ դու երջանիկ ես, հիշիր՝ այդպես էլ միշտ չի լինի: Ցավոք, մենք հաճախ մոռանում ենք և մեկի, և մյուսի մասին: Ճակատագիրը չի մոռանում ժամանակին հուսադրել կամ հուսախաբ անել: Մարիա Մետլիցկայայի նոր վեպը հենց այդ մասին է: Կանանց օրվան ընդառաջ երեք հաջողակ կանայք՝ դերասանուհի, բժշկուհի և գրող, եկան հանրահայտ թոլք-շոուի ստուդիա: Երեքն էլ չէին կասկածում, որ այստեղ իրենցից սպասում են պատմություն հաջողության ճանապարհի մասին: Նրանք արդեն բավական շատ էին նման հարցազրույցներ տվել, և ժամանակի հետ ճշմարտությունն ու սուտն այնքան էին խառնվել իրար, որ անգամ իրենք չէին կարող հստակ ասել՝ որն...
Անգլիացի լրագրողուհի Քլեո Ջեյմսը Նյու Յորքում իր ամուսնում բռնացնում է լավագույն ընկերուհու հետ սեքսով զբաղվելիս: Ժամանակն է վերջ տալ ամուսնությանը: Նույն ժամանակ Լոնդոնում Մաֆֆինը, քաղաքի ամենակրքոտ մերկ նկարահանվող մոդելը, հասկանում է, որ իր ամուսինն ավելի շատ է պահանջում իրենից, քան ինքը կարող է տալ…
Վեպի գործողությունները ծավալվում են Սիեթլ քաղաքում։ Գլխավոր հերոսուհին, քոլեջի շրջանավարտ Անասթեյշա Ստիլը երկար օրերի բաժանումից հետո հիշում է Խոսե ցուցահանդեսի մասին: Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է տանել ցուցահանդես, և նա չի հրաժարվում առաջարկվող օգնությունից: Նրանք գալիս են ցուցահանդես, Քրիստիանը գնում է Անասթեյշայի բոլոր լուսանկարները։ Նրանք հաշտվում են։ Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է դառնալ նրա կինը։ էրոտիկ մելոդրամա է, անգլիացի կին գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» եռապատման երկրորդ գիրքը։ Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ «Publishers Weekly»-ի։ Վիքիպեդիա
Ի՞նչ է ցանկանում Էմիլի Քոուլմենը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Մի առավոտ նա պարզապես որոշում է նոր կյանք սկսել, իսկ հինը՝ ընդմիշտ մոռանալ: Հեռու անցյալում են մնում ձանձրալի ամուսինը, քույրը, ում նա ատում է ամբողջ սրտով, բայց մի ժամանակ սիրել է, և ստի մեջ անկացրած տարիները: Տարիներ, որոնց ընթացքում ոչ ոք չկարողացավ նրան ջրի երես հանել: Նոր ընկերներ՝ Անգելը և Սայմոնը, շատ են դուր գալիս Էմիլիին, բայց անգամ նրանց նա չի կարող բացել իր գաղտնիքը: Որքան հեռու է Էմիլին փախչում, այդքան ավելի պարզ է դառնում՝ անցյալը հնարավոր չէ կորցնել:
Ալիս Հովլանդը հպարտ է այն կյանքով, որն այնքան քրտնաջան է կերտել: Հիսուն տարեկան հասակում նա Հարվարդի ճանաչողական հոգեբանության պրոֆեսոր է և լեզվաբանության հայտնի մասնագետ, ունի հաջողակ ամուսին և երեք երեխա: Երբ նա սկսում է դառնալ մոռացկոտ և անուշադիր, մերժում է ախտանիշերն այնքան ժամանակ, մինչ ողբերգական ճակատագիրը փոխում է իր կյանքը, հարաբերությունները ընտանիքի և շրջապատող աշխարհի հետ ընդմիշտ…
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության` այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:
24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում է մահանալ»...
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն:
«Միջօրեի տիկինը» վեպում գլխավոր հերոսուհին ու իր մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը: Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին:
«Հուսարը տանիք վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում՝ լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ: