Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն: Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։ Հեղինակը նկարագրում է օր-օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։ Goodreads
Նիկոս Կազանձակիսը (1883-1957) համաշխարհային գրականության ճանաչված դասական է, թերևս, 20-րդ դարի ամենահայտնի հույն գրողը: «Կապիտան Միխալիս» (1953) վեպը Կազանձակիսի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Վեպի սյուժետային առանցքում 1889 թվականի Կրետեի ապստամբության իրադարձություններն են, կղզու բնակչության երկարատև պայքարը թուրքական ճնշումների դեմ: Goodreads
Այն ամենը, ինչը ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայան խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ․ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ․ ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։ Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնավորված արխիվային նյութերով...
«Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» վեպը նվիրված Է բյուզանդական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ հայկական արքայական դինաստիայի հիմնադիր Վասիլ Առաջին, Երանելի հորջորջված կայսեր բուռն արկածներով հարուստ կենսագրությանը, նրա անհավատալի վերելքին՝ հասարակ շինականից մինչն կայսրության գահը, և նրա սիրուհի, ապա կին ու կրկին սիրուհի՝ կայսրուհի Եվդոկիա Ինգերի փոթորկուն կյանքին:
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Մայրաքաղաք Սպահան, որտեղ ծաղկում Է գորգագործությունը: Գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսված են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Goodreads
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Զանզիբարում ծնված բրիտանացի գրող Աբդուլրազակ Գուրնայի «Դրախտը» պատմական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում 1900-ականների սկզբին, ներկայիս Տանզանիայի տարածքում: Այն պարտքի դիմաց ստրկության վաճառված երիտասարդ աֆրիկացի տղայի հասունացման և ողբերգական սիրո պատմությունն է և միևնույն ժամանակ՝ եվրոպական գաղութատիրության կողմից Աֆրիկայի եդեմական գեղեցկության և բնիկների ավանդական կենցաղի ու մշակույթի ապականման ու կործանման պատմությունը Goodreads
Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի: Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում...
Չորրորդ դար․ Հուլիանոս Ուրացող կայսրը հալածանքներ է սկսել քրիստոնյաների դեմ, իսկ սուրբ Սարգիս զորավարը դիմադրում է հանուն հավատքի և վերերկրյա արժեքների հաստատման՝ միաժամանակ պայքարելով նաև իր իսկ մարդկային տագնապների դեմ։
«Կյանքի կայծը» վեպի հիմքում ընկած են համակենտրոնացման ճամբարից փրկված անձանց վկայությունները։ Այս գիրքը ողջ աշխարհում խիստ դրական ընդունելության արժանացավ, բայց ոչ գրողի հայրենիքում, ինչը Ռեմարկը կապում էր պատերազմի շրջադարձի և 1950-ականներին Գերմանիայում նկատված նացիստական հանցագործությունների հետ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն՝ 1952 թվականին ԱՄՆ-ում: Իսկ հետո գերմաներեն բնագրի հրատարակությունը ստանձնեց «Joseph Caspar Witsch»-ը՝ աչք փակելով ամբոխի քիմքի և այլ անհարմարությունների վրա: Գիրքը, համենայն դեպս, լույս տեսավ առանց ամերիկյան, ֆրանսիական և իտալական հրատարակություններում առկա ձոնագրության՝ «Ի հիշատակ իմ քույր Էլֆրիդեի»։ Բանն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռեմարկի քրոջը Գերմանիայում դատապարտել էին գլխատման՝ գործընկերների հետ զրուցելիս նացիոնալ-սոցիալիստների դեմ արտահայտվելու...
Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ է «Առանց ընտանիքի» վիպակով: «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը: Վեպում արծարխվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ: «Օրիորդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն: Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի և պատմական իրադարձությունների վառ նկարագրության:
Վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության մասին է: Ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքները բազմապատկելու նպատակով: Գրքում զուգահեռներ են անցկացված քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև, և վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով: Գրքում կան թաքնված մի քանի զրոյական կետեր հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: Goodreads
Գրքում նկարագրվող իրադարձությունները Լատվիայում տեղի են ունենում 1939-1941 թվականներին: Գլխավոր հերոսը Ռիգայի ծայրամասում ապրող երիտասարդ Մատիսն է: Երկրորդ աշխարհամարտի, Հոլոքոստի, քաղաքական ցնցումների պայմաններում նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ բարդ հարաբերություններից ու առհասարակ իր կյանքից: Վեպը երիտասարդ, շարքային լատվիացու աչքով է ներկայացնում երկրի ու ամբողջ աշխարհի համար բախտորոշ իրադարձությունները: Մատիսը հայտնվում է պատմության պտտահողմի ձագարում՝ երազելով պարզապես ապրել, աշխատել ու սիրել: Goodreads
«Իբր թե»-ի հանրապետությունը» ներկայացնում է 2011-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության պատմությունը, նախահեղափոխական ջանքերն ու հետհեղափոխական զարգացումները, ակնկալիքները և հիասթափությունները: Ովքե՞ր են սովորաբար ինքնազոհության դիմում հանուն հեղափոխության, և ի՞նչ են նրանք ստանում… Հարցեր, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների համար ու ընկալելի շատերին: Goodreads
Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման:
Հայ առաքելական եկեղեցու առաջին մարտիրոսուհու՝ Ս. Սանդուխտի հոգեւոր կեանքի պատմութիւնն է գեղարվեստականացուած պատմավէպում: Դիպաշարն ընդգրկում է Հայաստանում Քրիստոնէութեան տարածումը մարտիրոսուհու եւ Թադէոս առաքեալի կողմից, եւ Սրբուհու մարտիրոսական մահը հոր՝ Սանատրուկ արքայի կողմից:
«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի նյութը Հայոց պատմության X դարակեսի իրադարձություններն են: Մի ժամանակաշրջան, երբ հերոսականն ու դրամատիկն էր իշխում ամենուր, մի ժամանակաշրջան, որ հատկանշվեց նաև անհատականությունների ընդգծված ներկայությամբ, մի ժամանակաշրջան, երբ թռիչքներն ու անկումները, հերոսականությունն ու անձնական թուլությունները չափազանց զուգորդված էին: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գեղարվեստական ուժն ու արժեքը հենց այս երևույթների, և, ընդհանրապես, դարաշրջանի պատմական ու հոգեբանական ճշմարիտ ընկալման մեջ է: Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է...
Գիրքը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված յոթերորդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր Իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ 2-րդ և Կոնստանտին 8-րդի քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Վեպի համար հիմք են ծառայել իրական պատմական իրադարձությունները։ Գրքի սյուժեն շատ հետաքրքիր է իր դրամատիկ զարգացումներով և կարդացվում է մեկ շնչով։
«Գաղտնիքների տիրակալը» վեպում առաջին անգամ ներկայացվում է ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Հովհաննես Աղայանցի կյանքը, մարդ, որի մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Հիմքում Թեհրանում և Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը բարձրացրին նոր մակարդակի։
«Ալ տառը», որը գրվել է 1850 թվականին, Նաթանիել Հոթորնի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Բոսթոնում և ներկայացնում են Հեսթեր Փրինի պատմությունը, որը դատապարտված է «Ա» տառը կրելուն՝ որպես հանրային պարսավանքի նշան: Այն պատմական սիրավեպ է և պուրիտանական կոշտ բարոյականության ուսումնասիրություն, որը գերիշխում էր Ամերիկայի վաղ գաղութային շրջանում: Գիրքը Goodreads-ում
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։
«Անդրանիկի վերջին ձին» վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:
Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբին Սյունիքում ձևավորված ազատագրական շարժումը: Հանձին Դավիթ Բեկի և նրա գլխավորած շարժման՝ Րաֆֆին գեղարվեստականացնում և կարևորում է ազգային անկախ պետականության գաղափարը: Վիքիպեդիա, Goodreads
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը...
«Գողացված ձյունը» դրամատիկական վեպը պատմում է V դարում հայերի և պարսիկների միջև տիրող հարաբերությունների, մասնավորապես Ակոռիի ճակատամարտի մասին: Գրական այս ստեղծագործությունն աչքի է ընկնում թե՛ ժանրային առանձնահատկությամբ, թե՛ հոգեբանական նուրբ դիտարկումներով, թե՛ արդիական հնչեղությամբ: Ղազար Փարպեցուն ապավինելով վեր է հանված մեր փոքրաթիվ ազգի մեծ երազանքները, բարոյական «հաղթանակների» գաղտնիքները, Աստծո կողմից հայ ժողովրդի հոգևոր պաշտպանվածությունը: