Կատակերգություն, որն ունի հինգ գործողություն, անվանվել է տասներկուերորդ գիշերվա տոնի պատվին, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան ժամանակ: Առաջին բեմականացումը տեղի է ունեցել 1602 թվականի փետրվարի 2-ին Միդլ Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում, Լոնդոնում: Վիքիպեդիա «Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք» կատակերգության այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 2, Երևան, 1953) տպագրված թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Առաջին անգամ է, որ կատակերգությունը լույս է տեսնում հետաքրքիր տվյալներ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով:
Գրողի կենդանության օրոք չի տպագրվել և առաջին անգամ հրատարակվել է Շեքսպիրի հետմահու ֆոլիոյում։ Բեմում նրա բեմադրությունների մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն Ֆրենսիս Մերեսը հիշատակում է նրա մասին 1598 թվականի իր անգլիական գրականության մասին տեսությունում։ Հետազատողների կողմից պիսի ստեղծման ամսաթիվը որոշվում է տարբեր կերպ, 1591-1595 թվականների սահմաններում։ Ըստ Չեմբերսի կարծիքի, պիեսը ի հայտ է եկել 1594-1595 թվականների սկզբում։ Վիքիպեդիա «Լիակատար Շեքսպիր» մատենաշարի առաջին գիրքը՝ «Վերոնացի երկու ազնվական»-ի այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում տեղ գտած թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Առաջին անգամ է, որ թարգմանությունը ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով...
Ուիլյամ Շեքսպիրի վաղ ժամանակների կատակերգություններից մեկը։ Հեղինակի կյանքի օրոք այն չի հրատարակվել և առաջին անգամ հրատարակվել է հետմահու ֆոլիոյում։ Հայտնի է, որ կատակերգությունը բեմում գնում է արդեն մինչ 1594 թվականը։ Պիեսի տեքստը գրողի ստեղծագործությունների հետազոտողներին թույլ է տալիս ենթադրել, որ այն գրվել է մոտ 1591 թվականին։ Վիքիպեդիա «Սխալների կատակերգության» այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում տեղ գտած թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական շտկումներ: Առաջին անգամ է, որ կատակերգությունը ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով հանդերձ:
«Տիմոն Աթենացու» այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ.3. Երևան, 1955) ընդգրկված թարգմանության վրա: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Ողբերգությունն առաջին անգամ ներկայացվում է պատշաճ ծանոթագրություններով:
«Միջամառային գիշերվա երազ» պիեսում հատվում են երեք բովանդակային գծեր, որտեղ փոխկապակցված են Աթենքի դուքս Թեսևսի և ամազոնուհիների թագուհի Հիպոլիտաի ապագա հարսանիքը: Համարվում է, որ «Միջամառային գիշերվա երազը» գրվել է 1594-1596 թվականների ընթացքում: Չի բացառվում, որ Շեքսպիրը այս պիեսը ստեղծել է հատուկ որևէ արիստոկրատի համար կամ Եղիսաբեթ I-ի կողմից նշվող սուրբ Հովհաննես Մկրտիչի օրվա կապակցությամբ: Վիքիպեդիա Երկար տարիներ անտիպ մնացած այս թարգմանությունը, որ կատարվել է 1973-74 թվականներին և վերջինն է Դաշտենցի շեքսպիրյան ձեռնարկումներից, լույս է տեսնում առաջին անգամ: Տեքստը հրատարակության պատրաստելիս էապես խմբագրվել է, կատարվել են թարգմանական շտկումներ: Առաջին անգամ է նաև, որ շեքսպիրյան նշանավոր կատակերգություններից մեկը հայերեն տպագրվում է ուշարժան...
Պիեսում ներկայացվում են մ.թ.ա. 44 թ. Հուլիոս Կեսարի դավադիր սպանությանը նախորդած և հաջորդած դեպքերը՝ ավարտվելով դավադիրների Ֆիլիպպե քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության և նրանց մահվան տեսարանով։ Այն մեկն է Շեքսպիրի ողբերգություններից, որը գրվել է Հին Հռոմի պատմությունից իրադարձությունների հիման վրա: Վիքիպեդիա Տեքստային առումով այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում լույս տեսած դաշտենցյան թարգմանության, ապա և երկհատորյակում ընդգրկված նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական շտկումներ: Ի հավելումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է հետաքրքիր տեղեկություններ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով:
Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն է՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։ Սյուժեի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Ռուս կոմպոզիտոր Ս. Պրոկոֆյեվի կողմից գրվել է համանուն բալետը։ «Ռոմեոն և Ջուլիետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում է և «Համլետի» հետ միասին հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։ Վիքիպեդիա «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երևան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության և ապա երկհատորյակում (հ. 1, Երևան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: խմբագրական շտկումերից զատ, ուղղվել են և ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի...
Համարվում է Շեքսպիրի ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է 1600-1602 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։ Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Վիքիպեդիա «Համլետ»-ի այս հրատարակությունը ավելի քան հարյուր տարի առաջ Հովհաննես Մասեհյանի կատարած թարգմանության հերթական վերատպությունը չէ. տեքստը մաքրվել է թանգարանային փոշուց, խմբագրվել, զտվել հնաբանություններից եւ ինչ-ինչ վրիպումներից: Ավելին, առաջին անգամ է, որ «Համլետ»-ը հայերեն ներկայացվում է հետաքրքիր տեղեկություններ, վերծանումներ եւ մեկնություններ պարունակող ընդարձակ ծանոթագրություններով:
«Քաոսը» հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վիքիպեդիա «Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2019 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Վիքիպեդիա
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953), և «Տեսարան կամուրջից» (1955) թատերագրությունները, որոնք հեղինակին բերեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր:
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ամենահայտնի պիեսներից՝ «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ»: Նրա պիեսների հերոսները հաճախ ներկայանում են այնպիսի իրավիճակներում, որտեղ անհեթեթն ու ծիծաղելին միախառնված են իրար՝ հանդես գալով իբրև բնավորության գիծ կամ իրավիճակներին տրվող արձագանք: Նրա ստեղծագործական շրջանակները բավականին լայն են. այնտեղ ընդգրկվում են տարբեր գրական ժանրերի գործեր՝ թատերգություններ և վեպեր:
Հայազգի Արթուր Ադամովը ժամանակակից եվրոպական աբսուրդի թատրոնի նշանավոր դեմքերից է. նա հայ ընթերցողին ներկայանում է պիեսների առաջին ծավալուն թարգմանությամբ։ Թարգմանված պիեսներն ընտրված են հեղինակի տարբեր ժողովածուներից, որ պայմանավորված է դրանց լեզվաոճական յուրահատկություններով։ Ադամովի պիեսներում խորագույնս արտացոլված են մարդ–անհատի հոգեկան աշխարհի երկատվածության, երազի և իրականության բախման, հասարակությունից անխուսափելի ինքնամեկուսացման և, ի վերջո, երկրային կյանքի ունայնության գաղափարները, որոնք կազմում են աբսուրդի թատրոնի գաղափարական առանցքը։
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի (մ.թ.ա. 496–406) երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա» (որի հիման վրա է առաջացել «էդիպյան բարդույթ» արտահայտությունը), «Էդիպուսը Կոլոնոսում» (Սոֆոկլեսի վերջին երկը) և «Անտիգոնե» (երեքն էլ` նոր թարգմանությամբ ու մանրակրկիտ ծանոթագրություններով. «Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգությունը հայերեն հրատարակվում է առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Սոֆոկլեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային հատկանիշները:
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին: