«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակարգ է, որ ձևավորվել է արևմտյան, սփյուռքահայ, խորհրդահայ պայմաններում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Վիպակի հերոսները դեռահասներ են, որոնք շտապում են մեծանալ: Հեղինակը բացահայտում է բազմաթիվ խնդիրներ, որոնք հատուկ են ինքնուրույնության ձգտող պատանիներին:
Վիպակն առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1926 թվականին: Ռենը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 10-ական թվականներին` իբրև այն նոր հոսանքի ներկայացուցիչ, որի անդամները վերանայում էին ավանդական հոգևոր արժեքները ոչ թե ժխտողականության դիրքերից, այլ թարմ հնչեղություն և անծանոթ երանգներ հաղորդելու մտայնությամբ: Դրանք այն գրողներն էին, որոնք ձգտում էին արտացոլել հանրային կյանքը` հոգեբանական խորը շեշտադրումներով ու զգացական լեզվի կիրառմամբ, հեղափոխել արվեստը հանուն արվեստի, այլ ոչ թե հեղափոխման:
Գարնանային սովորական մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 10-րդ «բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Պատմությունը ճյուղավորվում է և հաճախ վերածվում առասպելի։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա ստանձնում է 10-րդ «բ» դասարանի դասղեկ Արամ Սանոյանի դերը, ով դրանից երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։ Առաջին անգամ 10-րդ «բ» դասարանում Մամյանը պատմում է, թե ինչպես իրենք՝ ընկերներով, պատերազմի վերջին գարնան մի ամբողջ գիշեր կարդացին «Մանոն Լեսկո»-ն, հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր...
Վիպակում ներկայացված են մի քանի երիտասարդների մտորումները իրարից անկախ: Հեղինակին հաջողվել է տալ երիտասարդների մի քանի կերպարներ, որոնք ճակատագրով խաչվում են իրար և վեր հանում երիտասարդության առկա խնդիրները:
Մկրտիչ Սարգսյանի հեքիաթ-վիպակը Քաջ Նազարին բացահայտում է ամբողջովին նոր իրավիճակներում, իսկ ստեղծագործության մեջ հորդում են առողջ հումորը, ծաղրը սկսած անուններից՝ Սարսաղստան, Զորբաստան, Նազարստան, մինչև ինքնամեծարման հիվանդագին քայլեր: Հեղինակը կերտել է բռնապետի կատարյալ կերպար` իր բոլոր առանձնահատկություններով. նա վախկոտ է, ինքնահավան, կարողանում է մոլորեցնել ժողովրդին իր ամբոխավարական հմտություններով, իրեն շրջապատում է կեղծավորների անդեմ բանակով:
Հեղինակի արձակ ստեղծագործությունների առաջին ժողովածուն է, որտեղ զետեղված են նրա պատմվածքները և մի վիպակը: Պատմվածքների թեմաները բազմազան են, սակայն դրանք բոլորն էլ նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մարդը: Վիպակի թեման վերցված է ուսանողական կյանքից:
«Պարտված Կարաբաս» հեքիաթ-վիպակն Ալեքսեյ Տոլոստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» գրքի շարունակությունն է: Այստեղ ներկայացվում են հեքիաթի հերոսների նոր արկածները, որոնք տեղի են ունենում Տարաբարական երկրում և Սանկտ-Պետերբուրգում: Գրքում մենք կտեսնենք, թե ինչպես է ընթերցողը վերածվում գրողի, թե ինչպես են տիկնիկային թատրոնի հերոսները գնում Հայրիկ Կառլոյի համար երջանկություն որոնելու:
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։...
Գործողությունը տեղի է ունենում հեռու արևելքում գտնվող գյուղում, որտեղ ապրում են Տանյա Սաբանեևան և պատանի Ֆիլկան: Մի օր Մոսկվայից այդտեղ է գալիս աղջկա հայրն իր նոր ընտանիքի՝ կնոջ՝ Նադեժդա Պետրովնայի և Կոլյայի հետ: Հոր նոր կինը լավ է վերաբերվում աղջկան, սակայն հարաբերությունները հոր ու նրա խորթ որդու հետ բավական բարդ են դասավորվում: Տանյայի անհանգստությունը դուրս չի մնում ոչ նրա ուսուցչուհու, ոչ էլ Ֆիլկայի ուշադրությունից: Վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1939 թվականին «Красная новь» խորհրդային գրական ամսագրում: Ավելի ուշ «Детгиз» հրատարակությունն այն լույս ընծայեց առանձին գրքով: 1962 թվականին ռեժիսոր Յուլի Կարասիկը վիպակի մոտիվներով նկարահանեց գեղարվեստական ֆիլմ:
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ սեթեր Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ: Հեղինակն այս վիպակի համար 1975 թվականին արժանացել է պետական մրցանակի:
Վիպակն առաջին անգամ տպագրվել է 1964 թվականին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիպակը 1960-ականներին թափ առած քաղաքաշինության մասին է, սակայն ավելացող բնակարանները իրենց հետ ի մի են բերում մարդկային բազմաթիվ ճակատագրեր, որոնք առանձին-առանձին մի պատմություն են: Քաղվածքներ Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս։ Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա...
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
Վիպակում Թոմը, Հեքը և Ջիմը, Թոմի չափազանց հետաքրքրության պատճառով, ճանապարհ են ընկնում օդապարիկով: Նրանք ստիպված են լինում հաղթահարել շատ փորձություններ ու արկածներ և վերադառնալ Ամերիկայի, Ատլանտյան օվկիանոսի, Սահարա անապատի և Եգիպտոսի վրայով: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
Վիպակի գրական մշակում է Շվեցիայում տեղի ունեցած իրական դեպքերի: Թոմ Սոյերն ու իր ընկեր Հեքլբերի Ֆինը օգնում են բացահայտել խճճված մի գործ՝ ադամանդների գողություն և սպանություն: Դրա համար նրանք ստիպված են լինում Միսսուրիից տեղափովել Արքանզաս: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմ:
Սիրով ներկայացնում ենք սիրված մանկագիր Խաչիկ Հրաչյանի «Քեզ համար» մանկական ուրախ ընտրանին` հեղինակի թոռնուհու՝ Մարան Հրաչյանի նկարազարդումներով: «… Երբ կբացես այս գիրքը և կկարդաս, քեզ կթվա, թե դու անվերջանալի մի հրաշքի շնորհիվ տեղափոխվել ես մեկ այլ՝ զարմանահրաշ և կախարդական աշխարհ: Էջ առ էջ, բանաստեղծությունից բանաստեղծություն, պատմվածքից պատմվածք քեզ կհանդիպեն հետաքրքիր ու արտասովոր մարդիկ, ովքեր գլխավորապես քո հասակակիցներն են, բույսեր և կենդանիներ, ովքեր խոսում և զրուցում են միմյանց և ընթերցողի հետ: Քեզ դեպի այդ զարմանահրաշ եզերքը կուղեկցի մի բարի պապիկ, ում անունը Խաչիկ Հրաչյան է»:
Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար…»: Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել… Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ...
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
«Սատանիկ-Պատանիկի արկածները» Աշոտ Գաբրիելյանի` մանուկներին ուղղված առաջին ստեղծագործությունն է: Գրքի հերոսները` Սատանիկ-Պատանիկը, Ճստճստան Մուկը, Ակնոցավոր Խլուրդը և Անոտուձեռ Օձը, մուլտֆիլմից հայտնվում են իրական կյանքում և սկսում իրենց արտասովոր արկածները: Գիրքը նկարազարդել են Նանեն ու Շահանեն, ովքեր նույնպես գրքի հերոսներից են և մասնակցում են բոլոր արկածներին: