“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”
Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»: Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ: Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»… Վեպն առաջին անգամ լույս է տեսել «Вокруг света» ամսագրում 1928 թվականին: Երկու առանձին հրատակություն նույն թվականին լույս է ընծայել «Земля и фабрика» հրատարակչությունը: Բելյաևի ընկերների ու հարազատների խոսքերով՝ հեղինակը չէր սիրում շարունակել իր ստեղծագործությունները: Գիրքն ավարտելուց հետո նա մոռանում էր իր հերոսներին: Սակայն Երկկենցաղ մարդը նրա սիրելի հերոսն էր, և հեղինակը սիրում էր պատմել պատմությունների նրա մասին:...
Վեպը ռուսական գրականության գիտական ֆանտաստիկայի առաջին ստեղծագործություններից է, որ նվիրված է տիեզերքի ուսումնասիրությանը: Վեպը նվիրված է տիեզերագնացության տեսության առաջամարտիկ Կոստանտին Ցիոլկովսկուն: ԿԷՑ անվանումը հենց գիտնականի անվան, հայրանվան և ազգանվան սկզբնատառերն են: Հետաքրքրական է, որ վեպում մի քանի անգամ հիշատակվում է նաև Հայաստանը որպես հերոսներից մեկի բաղձալի երկիր, որտեղ ցանկանում է այցելել նա և կատարել գիտական ուսումնասիրություններ:
Հետաքրքիր գրավիչ պատմություն մի հակամարտության մասին: Երիտասարդ, անվախ օդերևութաբան Կլիմենկոն պայքարում է ընդդեմ կիսախելագար, հանճարեղ Բեյլիի դեմ, ով սովորել է գողանալ օդը մթնոլորտից և խտացնելով այն փոքրիկ գնդիկների մեջ՝ վաճառել դրանք: Բեյլիի հանցավոր գործունեության պատճառով մթնոլորտում սկսվում են տեղի ունենալ փոփոխություններ: Երկրագունդը սկսում է կորցնել մթնոլորտը: Ինչպե՞ս կանգնցնել ցնդած պրոֆեսորին, քանի դեռ նա չի ոչնչացրել կյանքը Երկրի վրա… Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1929 թվականին «Вокруг света» ամսագրում:
Փարիզեցի պրոֆեսոր-վիրաբույժ Քերնը մարդկային գլուխը կենդանացնելու գաղտնի հետազորություններ է իրականացնում: Մարի Լորանը, ով ընդունվել էր նրա մոտ որպես օգնական, հանկարծակի իմանում է, որ նրա հաջողությունների ետևում կանգնած է իր իսկ կողմից կենդանցաված հայտնի պրոֆեսոր Դոուելի գլուխը, ով մահացել էր կասկածելի իրադրություններում… Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին տարբերակը պատմվածքի տեսքով հրատարակվել է 1925 թվականին «Աշխատանքային թերթում»: Վեպը հրատարակվել է նույն թվականին «Համաշխարհային հետախույզ» ամսագրում: Բելյաևը, որ իր հիվանդության սրացման ժամանակ ամբողջովին անշարժ էր դառնում, վեպն անվանում է ինքնակենսագրական: 1923-1928 թվականներին Ալեքսանդր Բելյաևը ապրում էր Մոսկվայում և աշխատում էր ԽՍՀՄ փոստի և հեռագրերի ազգային կոմիսարիատում: Իր գործունեության մոսկովյան փուլում հեղինակը գրել է...
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել: Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է...
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:
Դանիելի գիրքը հանգուցյալ աշխարհում մի մարդու արկածների մասին է: Նրան ընկերակցում է իր Հրեշտակը, ով քննադատաբար է մոտենում այդ մարդու` նախկինում գործած մեղքերին, բայց ակնհայտորեն դառնում է նրա իրավապաշտպանը: Հրեշտակի և մարդու հարաբերությունները շատ բարդ են, բայց միևնույն ժամանակ նրանք շատ կապված են իրար հետ: Գալիս է այն պահը, երբ մարդն ուզում է պաշտպանել իր հրեշտակին ավելի բարձր դասի հրեշտակների հետ վեճում: Պատմվածքը և′ հուզիչ է, և′ հումորային:
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները: